Վերափոխեք Ձեր Ինտերիերը Առանց Հիմնական Վերանորոգման. 3D Դեկորատիվ Պատի Վահանակների Ուժը

Որքան էլ հաճելի է նորոգված բնակարանում ապրել, կամ աշխատել նոր վերանորոգված օֆիսում, նորոգման գործընթացը շարունակում է մնալ ամենածանրը: Բնակարանի կամ գրասենյակի ինտերիերը թարմացումն ուղեկցվում է շինարարական աղբով, փոշով ու բազմաթիվ գլխացավանքներով նույնիսկ եթե այն շատ մակերեսային բնույթ է կրում՞: Սակայն արդի տեխնոլոգիաները մեզ ունեն նոր առաջարկներ, որոնք անհամեմատ հեշտացրել են գործընթացը: «Տեքնո ակուստիկ» առաջատար ընկերությունը […]
Ի՞նչ է ակուստիկ նախագծումը և ինչո՞ւ է այն անհրաժեշտ նախքան վերանորոգումը

Բնակարանի, գրասենյակի կամ կոմերցիոն տարածքի վերանորոգմանը պատրաստվելիս, մեր միտքը սովորաբար զբաղված է արտաքին տեսանելի կողմով։ Մենք չենք զլանում ժամեր վատնել՝ ընտրելու պատերի գույները, հատակի լամինատը, կահույքի դիզայնն ու լուսավորությունը։ Սակայն շատ քչերս ենք կենտրոնանում անտեսանելի, բայց կենսական նշանակություն ունեցող գործոնի վրա: Իրականում հենց այս գործոնն է ամբողջությամբ որոշում, թե որքանով հարմարավետ կլինի մեր տարածքում ապրելն […]
Ինչպե՞ս ակուստիկ պանելները դարձնել ինտերիերի զարդարանք. Լռության էսթետիկան

Տասնամյակներ շարունակ «ձայնամեկուսացում» կամ «ակուստիկ հարդարում» ասելիս մարդկանց պատկերացրել են մութ ձայնագրման ստուդիաներ, մուգ ու տգեղ սպունգեր կամ տեխնիկական սենյակների մոխրագույն և անշուք պատեր։ Ավելին, մարդիկ վստահ են եղել, որ ձայնամեկուսացման, լռության կամ ակուստիկ հարմարավետություն պատճառով տուժելու է սենյակի գեղեցկությունն ու էսթետիկան։ Լավ նորություն: Ժամանակակից դիզայնի և ակուստիկայի սիներգիան ամբողջությամբ փոխել է խաղի կանոնները։ Այսօր […]
Ձայնամեկուսիչ պանելներ vs գիպսաստվարաթուղթ

Բնակիչները ուզում են խաղաղություն և հանգստություն: Լսել հարևանների խոսակցությունները տարաբնույթ կենցաղային կամ առողջական խնդիրների մասին զայրացնող է և, մեղմ ասած, երեկոն անցկացնելու լավագույն միջոցներից չի: Իսկ աղմուկի նվազեցումը ցանկացած միջավայրում պահանջում է հատուկ նյութեր։ Մինչ շատերը ընտրում են ստանդարտ գիպսաստվարաթուղթը որպես ձայնամեկուսացում, շատ ավելի արդյունավետ լուծումներ կան։ Անկախ նրանից թե նախատեսում եք ձայնամեկուսացնել տուն, օֆիս, […]
8 լավագույն ձայնամեկուսիչներ, որոնք կապահովեն հնչողության բարձր որակ ձայնագրման ստուդիաներում

Ունենալ կատարյալ հնչողություն ձայնագրման ստուդիայում առաջնահերթ նպատակ է, քանի որ ստուդիաներում ստանալ ձայնի կատարյալ հնչողություն բավականին բարդ խնդիր է: Առաջնային մարտահրավերներից է ստուդիայի տեղակայումը, ձայնամեկուսացումը և հնչողության որակը: Խոսքը միայն տարբեր ձայների մեկուսացումը չէ, այլև որակյալ ձայնի հնչողությունը: Տվյալ հոդվածում կքննարկենք ձայնամեկուսացման մի քանի էֆեկտիվ նյութեր: Ձայնամեկուսացումը, սկսած ակուստիկ պանելներից մինչև հիդրո-մեկուսիչ ձայնային պաստառներ և […]
Ինչպե՞ս են Պատրաստի Լուծումները Փոխում Ձեր Կյանքի Որակը

Լռությունը ճոխությո՞ւն է, թե՞ առողջություն Դուք էլ եք կարծո՞ւմ, որ ձայնամեկուսացումը պարզապես թրենդ է և ինչ-որ մարդիկ պարզապես փորձում են գումար վաստակե՞լ: Փաստորեն Դուք ակամա համաձայնվում եք դիսկոմֆորտի: Ձայնամեկուսացման խնդիրը ոչ արհեստական է և ոչ էլ թելադրված մարքեթինգային ակտիվ արշավի շնորհիվ: Պարզապես մեր օրերում արագ ու ինտենսիվ շինարարության ծավալների մեջ, ձայնամեկուսացումը շատ անգամ երկրորդվում է, […]
Կա արդյո՞ք տարբերություն ձայնակլանման և ձայնի դիֆուզիայի միջև:

Կարծո՞ւմ եք ինտերիերի ամբողջականությունը սահմանափակվում է միայն գրավիչ տեսքով ու ներքին ներդաշնակ հարդարանքով: Ո՛չ իհարկե: Ինտերիերը դառնում է ամբողջական ու կատարյալ, երբ հարդարանքը, մթնոլորտը և ձայնային ակուստիկան իդեալական համադրված են: Բայց ինչպե՞ս ստանալ իդեալական ակուստիկա փակ տարածքներում: Գրագետ ակուստիկան լոկ «լռություն»-ը կամ «աղմուկ»-ը չէ. այն ներդաշնակ հնչողությունն է, որտեղ խոսքը լսվում է հստակ, երաժշտությունը՝ բնական, […]
Ինքնուրույն ձայնակլանում ու ակուստիկ լուծումները իրականացնելու ≪գինը≫

Լինել հմուտ մի ոլորտում, չի նշանակում լինել հմուտ ամեն ինչում: Տանը կենցաղային փոքրիկ խափանումների վերանարոգումը կամ կարգավորումը չի ենթադրում, որ ակուտիկ հարցերում ևս պետք է լինենք նույնքան համարձակ: Ակուստիկան դա զուտ վահանակներ ամրացնել չէ, որպեսզի գնանք խանութ, գնենք մեր ցանկալի մի քանի վահանակ և բերենք տեղադրենք: Ակուստիկան դա առանձին գիտություն է, որը պահանջում է հիմնարար […]
Ինչպե՞ս Է ձայնամեկուսացումը փոխում աշխատանքային և հանգստի միջավայրը

Բոլորը ձգտում են պրոդուկտիվության, կարևորում լավ արդյունքները, ձգտում ավելիին ու հաճախ տարակուսում, երբ աշխատակիցը կամ հենց ինքը տնօրենը կենտրոնացման խնդիր է ունենում սեփական օֆիսում: Ինչ է թաքնված այս ամեն հետևում: Գո՞ւցե հոգնածություն, բազմաթիվ հանդիպումներ, ակտիվ շարժ կամ զրույցներ օֆիսի ներսում: Փաստը նրանում է, որ ժամանակակից բիզնեսում աղմուկը դարձել է մեծագույն խնդիրներից մեկը։ Բայց քչերս ենք […]
Մանկական սենյակի ձայնամեկուսացում՝ աղմուկի ազդեցությունը մանուկների առողջության վրա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քանիցս նախազգուշացրել է երեխաների առողջության վրա աղմուկի բացասական ազդեցության մասին: Սա զուտ նախազգուշացում չէ, քանի որ հետևանքները կարող են լինել թե ֆիզիկական,, թե մտածական և թե հոգեբանական: Մանկական սենյակների, ինչու չէ նաև ողջ բնակարանի, ձայնամեկուսացումը ոչ միայն հարմարավետության, այլև առողջության մասին է: Դիտարկել պատրաստի կամ ստանդարտ լուծումներ ճոխություն չէ, այլ անհրաժեշտություն: Աղմուկը […]