Ինքնուրույն ձայնակլանում ու ակուստիկ լուծումները իրականացնելու ≪գինը≫ 

ձայնակլանում ու ակուստիկ լուծումներ

Լինել հմուտ մի ոլորտում, չի նշանակում լինել հմուտ ամեն ինչում: Տանը կենցաղային փոքրիկ խափանումների վերանարոգումը կամ կարգավորումը չի ենթադրում, որ ակուտիկ հարցերում ևս պետք է լինենք նույնքան համարձակ:

Ակուստիկան դա զուտ վահանակներ ամրացնել չէ, որպեսզի գնանք խանութ, գնենք մեր ցանկալի մի քանի վահանակ և բերենք տեղադրենք: Ակուստիկան դա առանձին գիտություն է, որը պահանջում է հիմնարար գիտելիքներ ու մոտեցումներ:

Կոմֆորտ ձայնային միջավայր ստեղծելը շատ ավելի դժվար է, քան պատին ինչ-որ բան ամրացնելը: Գրագետ ձայնակլանումը ենթադրում է ինժեներական ճիշտ հաշվարկ,  նյութերի ճիշտ ընտրություն, շինարարական նորմերի պահպանում և տարածքի ակուստիկ վարքի խորքային ընկալում։

Այդուհանդերձ, շատերը փորձում են խնայել, և խնդիրը լուծել ինքնուրույն՝ հույսը դնելով Յութուբի վիդեոների վրա: Արդյո՞ք այդ վիդեոները տրամադրում են ամբողջական ու գրագետ ինֆորմացիա: Ոչ միշտ կամ առնվազն ոչ ամբողջական, իսկ մարդիկ խանութից գնում են «համանման պրոդուկտներ»,հարցումներ անում տարբեր ֆորումներում և սկսում աշխատանքը: 

Ավաղ, վերջնարդյուքները միշտ նույն են՝ հիասթափություն, գումարի կորուտս և արդյունքի բացակայություն: Ուստի մի՛ ապավինեք կամայական խորհուրդներին, դրանք կարող են շատ վնասաբեր լինել:

Պատահական խորհուրդների վտանգը

Ընտրել մի յութուբյան վիդեո կամ այլ մարդկանց փորձը պրոյեկտել մեր տարածքի վրա, ամենասխալ բանն է, որ երբևէ կարող եք անել:
Ցանկացած տարածք կամ սենյակ ունի իր երկրաչափական դիրքը, ձայնային վարքը և տիպական և անհատական առանձնահատկությունները: Հետևաբար շինարարական նյութերը պետք է ընտրվեն համապատասխան գրագիտությամբ: 

Այն ինչ աշխատող տարբերակ է եղել մի տարածքի դեպքում, կարող է բոլորովին ոչ արդյունավետ լինել մեկ այլ տարածքի դեպքում: Հետևաբար՝ մեկ YouTube տեսանյութով կամ մեկ մարդու փորձով առաջնորդվելը ամենամեծ սխալներից է։

Այդ պատճառով, պետք է դիմել պրոֆեսիոնալների, ովքեր կանեն համապատասխան ուսումնասիրությունը Ձեր տարածքում, դուրս կբերեն առանձնահատկությունները և նոր միայն կառաջարկեն լուծումներ:

Նյութերի ընտրության կրկնվող սխալներ

Գաղտնիք չէ, որ շատերն են շփոթում ձայնակլանում և ձայնամեկուսացում հասկացությունները, ինչն էլ անմիջական արտացոլվում է նյութերի ընտրության մեջ: Այնպիսի նյութեր, ինչպիսիք են պոռոլոնը, պենոպլաստը, խցաններ և ակուստիկ փրփրանյութերը երբեք ու երբեք չեն մեկուսացնում ձայնը: Վերջիններս միայն մի փոքր թեթևացնում են ձայնային արձագանքը: 

Արդյունքում՝ ձայնը պատերի արանքից շարունակում է հնչել: Մյուս կողմից կոպտորեն խախտվում են շինարարական նորմերը: 

Սխալ միակցված կոնստրուկցիաները ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլև կարող են նոր խնդիրների ծնունդ տալ, ինչպես օրինակ՝ ձայնային վիբրացիաներ, խշշոց, ճռռոց կամ տարածքում ակուստիկայի վատթարացում:

Ինչին կհանգեցնի այս ամենը, վստահաբար ժամանակի և ֆինանսի կորստի: 

Միշտ հիշե՛ք, շինարարության մեջ ինքնագլուխ փորձերը հանգեցնում են կրկնակի ծախսերի, քանի որ մարդիկ վճարում են թե սխալ նյութերի և թե հետագայում պրոֆեսիոնալների աշխատանքի համար: 

Փոխարենը՝ կարող եք ի սզկբանե դիմել մասնագետի, ստանալ որակյալ և պրակտիկ խորհրդատվություն, համապատասխանեցնել Ձեր բյուջեին ու ստանալ ցանկալի արդյունքներ:

Ո՞վքեր են ակուստիկ ինժեներները և ի՞նչով են նրանք զբաղվում: 

Ով կվստահի այն շինարարին, որ իր կյանքում շենք չի կառուցել, բայց խոսում է շինարարական մեծ հնարքների մասին: Չէ՞ որ շենքը ապահովություն է և ամեն դետալ պետք է մանրակրկտորեն հաշվարկվի, չափվի ու հետևողականորեն կառուցվի: Նույնը վերաբերում է ձայնային ինժեներությանը: Սա ևս հիմնարար չափումների ու հաշվարկների միջոցով է իրականանում: 

Իսկ յուրաքանչյուր ինժեներ կարո՞ղ է ապահովել ձայնի ճիշտ արձագանք իր շինտարածքում: Իհարկե, ոչ: Ձայնի ինժեները դա այլ մասնագետ է, ով հստակ տիրապետում է ֆիզիկայի օրենքներին, ճարտարապետությանը և շինարարության տեխնոլոգիային:

Այս մասնագետը վերլուծում է աղմուկի աղբյուրը, այն կանխող կոնստրուկցիաները տեսակները և տարածքի կիրառական նշանակությունը և միայն այս ամենից հետո սկսում է մտածել օպտիմալ և արդյունավետ լուծումների մասին:

Պրոֆեսիոնալ ակուստիկ ինժեները գրագետ կընտրի ձայնամեկուսացմեն շերտերի ճիշտ լայնքը, հաստությունը, կհամադրի դրանք, ճիշտ ձայնամեկուսիչ պանելներով և կդասավորի դրանք համապատասխան հերթականությամբ և դիրքով: Ինչպես նաև կառաջարկի վիբրոմեկուսացման ճիշտ ինժեներական համակարգեր, որոնք ի զորու են չեզոքացնել խնդիրները ինժեներական վերջնական հարդարման ժամանակ:

Acoustic Pro-ի տեսլականը

Acoustic Pro ընկերությունը արդեն երկար տարիներ ոլորտում է և իր հաճախորդներին գոհացնում է բարձրորակ արտադրանքով ու ինժեներական լուծումներով: Մենք առաջարկում ենք ակուստիկ համալիր լուծումները ցանկացած նշանակության կառույցների համար, լինի բնակելի շենք, հյուրանոց, կոնֆերանս սրահ կամ ստուդիա: Մենք իրականացնում ենք՝

  • ինժեներական հաշվարկներ, 
  • ձայնամեկուսացման և վիբրոմեկուսացման նախագծում, 
  • ակուստիկ համակարգերի տեղադրում,
  • մեր արտադրության ձայնամեկուսիչ պանելներ և դրանց տեղադրում

Մեր մասնագետներն օգտագործում են սերտիֆիկացված նյութեր, չափագրման և մոդելավորման արդի մեթոդներ, որպեսզի ցանկացած նախագիծ համապատասխանի միջազգային բարձր ստանդարտներին (ASTM, ISO, BBC):

Մասնագետներին վստահելու առավելությունը

Երբևէ կվստահե՞ս ատամներիդ բուժումը կոշկակարի կամ դերձակի: Անգամ սկսնակ ատամնաբույժին հաճախ չես վստահի: Նույնակերպ պիտի վերաբերվել ձայնամեկուսացմանը: Երաշխավորված որակ հնարավոր է միայն մասնագետների հետ, քանի որ արդյունքը միայն ճիշտ չափագրման և հաշվարկների միջոցով է հնարավոր:

Եթե ուզում ենք խնայել, ի սկզբանե պետք է բացառենք վերաձևման տարբերակը: Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր: Իհարկե, պրոֆեսիոնալի հետ աշխատելով:

Ակուստիկ ինժեները առաջարկում է էսթետիկայի և գործառույթի իդեալական համադրություն՝ զուգորդված դիզայներական հրաշալի լուծումներով, որոնք ոչ մի կերպ չեն վնասի ներքին ինետրիերը: Ավելին, ձայնամեկուսիչ կոնստրուկցիաները երկարկյաց են, այսինքն՝ համարվում են երկարաժամկետ ներդրում:

Եթե ուզում եք պրոֆեսիոնալ, ապահով ու երկարաժամկետ ձայնամեկուսացում, Acoustic Pro — ն Ձեր հուսալի գործընկերն է Հայաստանում: 

Վստահե՛ք Ձեր ակուստիկ խնդիրները մեր մասնագետներին, և մենք կապահովենք միջավայր, որտեղ ամեն հնչյուն իր ճիշտ տեղում է:

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ հիմնական սխալներ են կատարում նրանք, ովքեր փորձում են ինքնուրույն իրականացնել ձայնակլանում կամ ձայնամեկուսացում։

Սխալները կարող են լինել մի քանի բնույթի, սխալ նյութերի ընտրությունից մինչև սխալ ինժեներական լուծումներ: Ձայնակլանիչները չեն կարող տեղադրվել կամ ամրացվել կամայականորեն: Յուրաքանչյուր նյութի տեղը, հաստությունը և տեսակը պետք է համադրվի տվյալ տարածքի չափերով և կիրառելիության տեսակի:

Ինչպե՞ս հասկանալ՝ տարածքը պահանջում է ձայնակլանում, ձայնամեկուսացում, թե երկուսն էլ միասին։

Հասկանալու լավագույն ձևը պրոֆեսիոնալ ակուստիկ ինժեներին դիմելն է: Միայն նա կարող է ճիշտ ու գրագետ պատասխանել Ձեր խնդրին: Եթե անզեն աչքով ենք ուզում հասկանալ, ապա ձեր տարածքում ձայնի որակի, հնչողության և արձագանքի մակարդակից կարող եք հասկանալ, որ առկա է խնդիր: Իսկ խնդրի ծավալները և լուծումները վստահեք մասնագետին:

Ո՞ր փուլում է ճիշտ ներգրավել ակուստիկ ինժեներին, որպեսզի խուսափեմ կրկնակի ծախսերից և սխալ նյութերի ընտրությունից։

Այստեղ գործում է «ինչքան շուտ, այնքան լավ» մոտեցումը: Շինարարության ամենավաղ փուլում ակուստիկ ինժեներինն ներգրավելով, դուք ապահովագրում եք բարձրորակ ձայնամեկուսացում: Իսկ եթե խնդիրը ձայնակլանում է, այն կարող եք իրականացնել մի փոքր ավելի ուշ փուլում, երբ արդեն ներքին հարդարանիք փուլում եք:

Ունե՞ք հարց

💬

Мы перезвоним Вам!