Techno Acoustic — Ծառայություններ
Ծառայություններ

Ձայնամեկուսացում
եւ Ակուստիկ
Ծառայություններ

«Տեխնո ակուստիկ» ընկերությունը ապահովում է աղմուկի կառավարում փակ տարածքներում՝ լուծելով ձայնի տարածման խնդիրները: Մենք առաջարկում ենք ձայնամեկուսացման կամ ձայնակլանման ծառայություններ, ինչպես նաև բարձրակարգ ձայնակլանիչ և ձայնամեկուսիչ նյութեր, որոնք երաշխավորում են Ձեր հանգիստը և խաղաղությունը:

Մեր համալիր ակուստիկ և ձայնամեկուսիչ ծառայությունները ներառում են՝

  • Պատերի ձայնամեկուսացում
  • Առաստաղների ձայնամեկուսացում
  • Հատակի ձայնամեկուսացում
  • Ակուստիկ պանելների մոնտաժ
  • Թրթռամեկուսացում
  • Դեկորատիվ ձայնակլանիչների տեղադրում
  • Շինարարական ակուստիկ խորհրդատվություն
Տեսնել ապրանքատեսակները
Ձայնամեկուսացում

Պատերի, առաստաղի և հատակի ձայնամեկուսացում

Ձայնային ալիքները անարգել պտտվում են, քանի դեռ չեն ստանում համապատասխան մեկուսացում: Ցանկացած տարածք, կոմերցիոն, բնակելի կամ հանրային նշանակության, ենթակա է աղմուկի ու ձայնային աղտոտման: Ուստի պետք է խոչընդոտել ձայնային ալիքների անարգել շարժը պատերի, առաստաղի և հատակի միջով: Գրագետ ներդրված կոնստրուկցիաները կապահովեն Ձեր տարածքին մեղմ ու հաճելի ակուստիկա:

Պатeri ձайнамекусацum

Ակուստիկ պանելների մոնտաժ

Կարիքների գնահատման արդյունքում, մեր մասնագետները ուղղորդում են ըստ կարիքների, որոնք կարող են լինել՝ այց Ձեր տարածք կամ բնակարան կատարելու նախնական գնահատում, խորհրդատվություն առաջարկ ճիշտ ապրանքներ գնելու, առկա ձայնամեկուսացման խնդիրները վեր հանելու համար համապատասխան մասնագետների այց, համապատասխան տարածքի չափագրում և նախնական բյուջեի կազմում:

Аkустік паnелнер

Թրթռամեկուսացում

Մյուս կարևոր գործոնը, որը էականորեն ազդում է ձայնի որակի և աղմուկի տարածմանը դա ձայնի վիբրացիան է՝ թրթիռը: Վերջինիս կանխումը կամ գրագետ ուղղորդումը փակ տարածքներում օգնում է բալանսավորելու ձայնի արձագանքը տարածքում: Այս ծառայությունը օգնում է համապատասխան միջոցների ներդրմանբ և ճիշտ համադրմամբ հասնել առողջ ձայնային միջավայրի:

Դեկորատիվ ձայնակլանիչների տեղադրում

Ձայնակլանման և ձայնային ալիքների ուղղորդման գեղեցիկ և էսթետիկ լավագույն լուծումներ են դեկորատիվ ձայնակլանիչները: Շնորհիվ տարատեսակ ձևի, ոճի և գույնի՝ այս կլանիչները իդեալական համադրվում են ցանկացած ինտերիերում՝ լրացնելով թե՛ տարածքի ներքին հարդարանք և թե՛ ձայնի հնչողության որակն ու արձագանքը:

Декоратів ձайнакланіч

Շինարարական ակուստիկ խորհրդատվություն

Առաջին հայացքից ավելորդ համարվող այս ծառայությունը լուրջ անհրաժեշտություն է ցանկացած տարածքի շինարարության նախաձեռնման ժամանակ: Ճարտարապետական լուծումները ենթադրում են ոչ միայն տեղանքային և դիրքային գրագիտություն այլև ձայնի կլանման և արձագանքման կատարելություն: Ուստի ակուստիկ խորհրդատվությունը գրագետ ճարտարապետության անբաժան մաս է:

Аkустік хорhрдатвутюн

Տեսնել մեր ապրանքատեսակները

Հուսալի, ամուր և երկարակյաց: Մեր ապրանքները գոհացնում են իրենց որակով և արդյունավետությամբ:

Декоратів ձайнакланіч

Մեր հետ համագործակցության երեք քայլերը

Քայլ 1

Կապ հաստատել «Տեխնո ակուստիկ» ընկերության հետ և ներկայացնել Ձեր խնդիրներն ու պահանջները: Կարիքների ճիշտ գնահատումը հաջողության կեսն է: Մեր մասնագետները Ձեզ կտրամադրեն համապարփակ ինֆորմացիա և կօգնեն լուծելու Ձեր խնդիրները՝ լինի դա ամբողջական մոնտաժ, թե որակյալ և ճիշտ ապրանքի ձեռքբերում:

Քայլ 2

Կարիքների գնահատման արդյունքում, մեր մասնագետները ուղղորդում են ըստ կարիքների, որոնք կարող են լինել՝

  • այց Ձեր տարածք կամ բնակարան կատարելու նախնական գնահատում,
  • խորհրդատվություն առաջարկ ճիշտ ապրանքներ գնելու,
  • առկա ձայնամեկուսացման խնդիրները վեր հանելու համար համապատասխան մասնագետների այց,
  • համապատասխան տարածքի չափագրում և նախնական բյուջեի կազմում:
Քայլ 3

Սա հաղթական քայլն է դեպի խնդիրների իրական լուծում՝ ձայնամեկուսացում: Եթե նախնական գնահատմանը հաջորդել է տարածքի չափագրում և նախնական բյուջեի կազմում, ապա շնորհավորում ենք, մենք միասին ճանապարհ ունենք անցնելու:

Հաճախ տրվող հարցեր

1 Ո՞րքան ժամանակ է տևում ձայնամեկուսացման աշխատանքը։
Աշխատանքների տևողությունը կախված է տարածքի չափից, ընտրված նյութերից և մոնտաժի բարդությունից։ Միջինում՝ 1–3 օր փոքր տարածքների համար և 3–7 օր մեծ տարածքների դեպքում։ Նախնական ժամկետը տրամադրվում է չափագրումից հետո։
2 Տրամադրո՞ւմ եք երաշխիք մոնտաժի և նյութերի համար։
Այո․ Teca.am-ը բոլոր նյութերի համար տրամադրում է գործարանային երաշխիք, ինչպես նաև մոնտաժի որակի երաշխիք, որը կախված է կատարվող աշխատանքի տեսակից։ Բոլոր պայմանները ներկայացվում են պայմանագրի ընթացքում։
3 Ինչու՞ է անհրաժեշտ թրթռամեկուսացում, եթե արդեն ունեմ ձայնամեկուսացում։
Ձայնամեկուսացումը միայն նվազեցնում է օդային ձայները, իսկ թրթռամեկուսացումը կանխում է ճարտարապետական կոնստրուկցիաներով անցնող վիբրացիաները՝ վերևի հարևանների քայլերի ձայները, ծանր տեխնիկայի թրթռումները կամ շինարարական կառուցվածքների rezonans-ը։ Երկուսն էլ տարբեր խնդիրներ են լուծում և հաճախ կիրառվում են միասին։
4 Ի՞նչ տարբերություն կա դեկորատիվ ակուստիկ պանելների և տեխնիկական ակուստիկ նյութերի միջև։
Դեկորատիվ պանելները հիմնականում նախատեսված են սենյակի ներսում ձայնի որակը բարելավելու և գեղեցիկ տեսք ապահովելու համար։ Իսկ տեխնիկական ակուստիկ նյութերը (ֆելտ, աբսորբերներ, բազալտե կամ փրփուր հիմքեր) նախատեսված են ավելի խորը ձայնաշեղման համար, որպեսզի նվազեցնեն արձագանքն ու աղմուկի կոնցենտրացիան։
5 Որքա՞ն է լրացուցիչ ձայնամեկուսիչ նյութերի ծառայության միջին տևողությունը։
Կախված է տարածքի չափից և ընտրված նյութերից․ սովորաբար աշխատանքները տևում են 1–3 օր, իսկ մեծ տարածքներում՝ մինչև 5 օր։ Նախնական ժամկետը կարելի է հստակեցնել չափագրումից կամ խորհրդատվությունից հետո։
MAX

Ունե՞ք հարց

💬

Мы перезвоним Вам!