Կարծո՞ւմ եք ինտերիերի ամբողջականությունը սահմանափակվում է միայն գրավիչ տեսքով ու ներքին ներդաշնակ հարդարանքով: Ո՛չ իհարկե: Ինտերիերը դառնում է ամբողջական ու կատարյալ, երբ հարդարանքը, մթնոլորտը և ձայնային ակուստիկան իդեալական համադրված են: Բայց ինչպե՞ս ստանալ իդեալական ակուստիկա փակ տարածքներում:
Գրագետ ակուստիկան լոկ «լռություն»-ը կամ «աղմուկ»-ը չէ. այն ներդաշնակ հնչողությունն է, որտեղ խոսքը լսվում է հստակ, երաժշտությունը՝ բնական, իսկ տարածքը կենդանի է և ներդաշնակ: Այդ նպատակով Acoustic Pro-ի մասնագետները համադրում են երկու հիմնարար մեթոդներ՝ ձայնակլանում և ձայնի դիֆուզիա: Չնայած այն հանգամանքին, որ այս մեթոդները հաճախ շփոթում են, գործնականում դրանք բացարձակ տարբեր գործառույթներ ունեն:
Ի՞նչ է ձայնակլանումը:
Ձայնակլանումը մի գործընթաց է, որի ընթացքում ձայնային ալիքները կորցնում են ձայնի էներգիան բախվելով նյութի մակերեսին: Երբ ձայնը բախվում է ակուստիկ պանելին, մի մասը ներթափանցում է ծակոտկեն նյութի մեջ և բաշխվում դրանում՝ փոխակերպվելով ջերմության: Արդյունքում, տարածքում նվազում է ձայնի արձագանքման մակարդակը: Այսպիսով, բարձրորակ ակուստիկ պանելների օգտագործմամբ (ճիշտ համադրմամբ և տեղակայմամբ) կարող ենք հասնել հետևյալ վերջնարդյունքներին՝
- արձագանքի և խշշոցի նվազում
- խոսքի հստակություն փակ տարածքում
- ներդաշնակ ձայն սրահներում, օֆիսներում և ստուդիաներում:
Որտե՞ղ նպատակահարմար կիրառել ձայնակլանումը:
Ակուստիկ պանելների կիրառումը պահանջում է գրագիտություն: Ուստի, այն պետք է կիրառվի ճիշտ քանակությամբ և տեղակայմամբ: Acoustic Pro-ի հմուտ մասնագետները Ձեզ կօգնեն գրագետ իրականացնել Ձեր տարածքի ձայնակլանումը:
Իսկ ինչպիսի՞ տարածքներում, և ի՞նչ նպատակով կարելի է օգտագործել ձայնակլանիչ նյութերը՝
- նախևառաջ այս պանելները հրաշալի լուծումներ են ընդդեմ ձայնի արձագանքի օֆիսներում, հատկապես հանդիպումների սենյակում:
- Եթե ունեք ձայնագրման ստուդիա կամ կինոստուդիա, ապա այս պանելների միջոցով կարող եք ստանալ մաքուր ձայն, ինչը վստահաբար խիստ կարևոր է:
- Իսկ ռեստորանների, կոնֆերանս-սրահների համար ձայնակլանիչ վահանակներն ապահովում են ակուստիկ կոմֆորտ:
Acoustic Pro-ն առաջարկում է սինթետիկ վահանակներ, որոնք կլանում են ձայնային ալիքների մեծ դիապազոն, անվնաս են առողջությանը և հեշտորեն համադրվում են ցանկացած ինտերիերի: Մենք առաջարկում ենք հանքաբամբակային և պոլիուրեթանային փրփուրի ժամանակակից այլընտրանքներ, որոնք ունակ են համադրելու էսթետիկան ու ակուստիկան:
Ի՞նչ է ձայնի դիֆուզիան:
Դիֆուզիան տարածության մեջ ձայնային ալիքների համաչափ բաշխումն է: Ի տարբերություն ձայնակլանիչների, որոնք խլացնում են ձայնային էներգիան, դիֆուզիան այն պահպանում է՝ ուղղորդելով տարբեր կողմեր: Դրա շնորհիվ անհետանում են կուտակված արձագանքները և «մեռած գոտի»-ները: Փոխարենը, ձայնը դառնում է ավելի բնական և հնչեղ: Հետևաբար, ձայնի դիֆուզիան ապահովում է՝
- տարածության մեջ ձայնի համաչափ բաշխում,
- ձայնի ընկալման բարելավում,
- ձայնի բնական հնչեղություն առանց արձագանքի կամ ալիքների
Որտե՞ղ է նպատակահարմար կիրառելի դիֆուզիան:
Ցանկացած տարածք ունի ձայնակլանման կամ ձայնամեկուսացման իր նրբությունները: Այդ պատճառով, լավագույն արդյունքի հասնելու համար պետք է կիրառվեն ճիշտ ու գրագետ մոտեցումներ: Եթե ձայնակլանիչ նյութերը նպատակահարմար են օֆիսներում, ռեստորաններում, կոնֆերանս-սրահներում, ապա ձայնի դիֆուզիան նպատակահարմար է կինոթատրոններում կամ թատրոններում, տնային կինոթատրոններում, և այնպիսի տարածքներում որտեղ կա ձայնի կենդանի հնչողություն, քանի որ նման տարածքներում կարևոր է պահպանել բնական ակուստիկան:
Acoustic Pro-ն ստեղծում է ակուստիկ դիֆուզորների տարբեր տեսակներ՝ ալիքային, բրգաձև կամ երկրաչափական: Վերջիններս ձայնը խլացնելու փոխարեն դարձնում են այն ավելի կենդանի և հնչեղ:
Ձայնակլանում + դիֆուզիա = իդեալական ակուստիկ լուծում
Այլ կերպ, ձայնակլանումը և դիֆուզիան երկու տարբեր մեթոդների միասնություն են: Պրոֆեսիոնալ ճարտարապետական ակուստիկայի մեջ միշտ համադրվում են այս երկու մեթոդները, քանի որ ձայնակլանումը ապահովում է ձայնային արձագանքի և թրթիռների կառավարում, իսկ դիֆուզիան տալիս է ձայնին խորություն և բնականություն: Միայն այս երկու մեթոդների ճիշտ համադրմամբ մենք կարող ենք ստանալ ակուստիկ ներդաշնակություն՝ առանց «մեռած» ձայնի կամ չափազանց շատ արձագանքի:
Acoustic Pro-ի ակուստիկ լուծումները
Acoustic Pro-ն, հիմնվելով իր բազմամյա փորձի վրա, առաջարկում է լուծումներ, որոնք ձայնի հնչեղությունը փակ տարածքներում հասցնում են իդեալական մակարդակի: Մեր համալիր լուծումները գոհացնում են քմահաճ հաճախորդներին՝ ապահովելով բարձր որակ և հանգստություն:
Մենք առաջարկում ենք՝
- ամենատարբեր հաստության և ոճի սինթետիկ ձայնակլանիչ վահանակներ,
- եռաչափ կախովի վահանակներ և դիֆուզորներ, որոնք համադրում են ակուստիկան և էսթետիկան,
- առանձին օֆիսների, ստուդիաների, համերգային սրահների և բնակելի տարածքների անհատական ակուստիկ նախագծում:
Acoustic Pro-ն միտված է ստեղծելու ձայնի ներդաշնակություն և կոմֆորտ, լինի դա բիզնեսում, հանգստի մեջ, թե ստեղծագործ աշխատանքում:
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ հիմնական տարբերություն կա ձայնակլանման և ձայնի դիֆուզիայի միջև, և որ դեպքում պետք է կիրառել յուրաքանչյուր մեթոդը։
Տարբերությունը շատ մեծ է, քանի որ ձայնակլանումը չեզոքացնում է ձայնը, մինչդեռ ձայնի դիֆուզիան բաշխում է ձայնը տարածության մեջ՝ փոխելով հնչողության որակը: Իրականում երկուսի համադրությունն է, որ տալիս է էֆեկտիվ ու որակյալ արդյունք:
Ի՞նչ չափորոշիչներով է որոշվում, թե որքան և ինչ տիպի ակուստիկ պանելներ են անհրաժեշտ կոնկրետ տարածքի համար։
Իրական չափորոշիչները պետք է վստահել պրոֆեսիոնալներին, քանի որ միայն նրանք կարող են իրականացնել խորքային ուսումնասիրություն և համապատասխան տարածքի առանձնահատկություններից՝ առաջարկել ակուստիկ նյութերի կիրառման ծավալները և տեսակները: Նման հարցերում հնարավորինս պետք է խուսափել սիրողական մոտեցումներից:
Արդյո՞ք սինթետիկ ակուստիկ վահանակները առողջության համար անվտանգ են և ինչպես են համադրվում տարբեր ինտերիերների հետ։
Սինթետիկ ակուստիկ նյութերը անվնաս են առողջության համար, եթե Դուք Ձեր նախընտրությունը տալիս եք Acoustic Pro ապրանքանիշին: Այս արտադրանքի վահանակները բացարձակ անվնաս են և կարող են հեշտորեն համադրվել ցանկացած ինտերիերի հետ՝ ելնելով բազմազան տեսականուց: