Տասնամյակներ շարունակ «ձայնամեկուսացում» կամ «ակուստիկ հարդարում» ասելիս մարդկանց պատկերացրել են մութ ձայնագրման ստուդիաներ, մուգ ու տգեղ սպունգեր կամ տեխնիկական սենյակների մոխրագույն և անշուք պատեր։ Ավելին, մարդիկ վստահ են եղել, որ ձայնամեկուսացման, լռության կամ ակուստիկ հարմարավետություն պատճառով տուժելու է սենյակի գեղեցկությունն ու էսթետիկան։
Լավ նորություն: Ժամանակակից դիզայնի և ակուստիկայի սիներգիան ամբողջությամբ փոխել է խաղի կանոնները։ Այսօր ակուստիկ պանելները դարձել են ինտերիերի գեղեցիկ լրացում: Այլևս կարիք չկա թաքցնել ակուստիկ տարրերը, այլ ճիշտ հակառակը, դրանք դարձել են ինտերիերի առանցքային զարդարանքը: Շնորհիվ բազմազան գույների և ոճերի ակուստիկ պանելները վերածվել են տան կամ գրասենյակի «վիզուալ հերոսներ»:
«Տեքնո ակուստիկ» (Techno Acoustic) առաջատար ընկերություն Հայաստանում առաջարկում է ակուստիկ պանելների լայն տեսականի: Պանելները համապատասխանում են միջազգային ստանդարտներին և լուծում առաջատար դիզայներների առաջադրած մի շարք խնդիրները: Գեղեցիկ ինտերիերը պետք է լինի որ միայն վիզուալ հաճելի, այլև պիտ գրավի իր լռությամբ։
Եկեք բացահայտենք, թե ինչպես կարելի է համատեղել ակուստիկ ֆունկցիոնալությունն ու բարձր արվեստը ձեր բնակարանում կամ աշխատավայրում։
Ինտերիերի 5 ոճ, որտեղ ակուստիկ պանելները տեղավորվում են կատարելապես
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ժամանակակից ակուստիկ պանելները (հատկապես էկոլոգիական ֆետրից, թաղիքից կամ բնական փայտից պատրաստված տարբերակները) հրաշալիորեն ինտեգրվում են դիզայներական ամենատարբեր լուծումների մեջ.
1. Սկանդինավյան մինիմալիզմ (Scandinavian & Japandi)
Այս ոճը պարզության մասին է: Այստեղ բացակայում են ավելորդ դեկորները: Նման ինտերիերի առանձնահատկությունը նրանում է, որ հիմնականում օգտագործում են բնական նյութեր և հետևում են գծային մաքրությանը: Փայտե նեղ շերտերով ակուստիկ պանելները (Slatted Acoustic Panels) իրական համալրում են սկանդինավյան հյուրասենյակի կամ ննջասենյակի համար։ Շնորհիվ այդ պանելների՝ սենյակը ստանում է տաք, հարմարավետ և գծային ռիթմ՝ միաժամանակ կլանելով դատարկ տարածություններին բնորոշ տհաճ արձագանքը (էխո):
2. Ինդուստրիալ Լոֆթ (Industrial Loft)
Մեծ պահանջարկ ունեցող այս ոճը իրական «աղետ» է ակուստիկ ինժեներության տեսանկյունից: Բետոնե բաց պատերը, աղյուսները, մետաղական կոնստրուկցիաներն ու բարձր առաստաղները, լինելով կոշտ մակերես, ձայնի արձագանքը էականորեն մեծացնում են, ուստի ձայնային անդրադարձը կոշտ է, հետևաբար՝ միջավայրն էլ աղմկոտ միջավայր: Մուգ մոխրագույն, գրաֆիտե կամ երկրաչափական ձևեր ունեցող ֆետրե ակուստիկ պանելները ոչ միայն մեղմում են բետոնի սառնությունը, այլև ընդգծում են լոֆտի կոշտ, բայց նորաոճ բնույթը:
3. Ժամանակակից կլասիկա (Modern Classic)
Մեկ այլ ծայրահեղություն է հետևյալ կարծիքը, որ գերակայում է շատերի մոտ: Մարդիկ ակուստիկ պանելները հաճախ դիտարկում են որպես դեկորատիվ տարր, ոչ թե ֆունկցիոնալ: Սակայն, ակուստիկ պանելները թրենդերի մասին չէ, այլ էֆեկտիվ ձայնամեկուսացման, աղմուկի ուղղորդման: Իրականում, փայտի նուրբ հյուսվածքով կամ միագույն մինիմալիստական ֆետրե մոդուլները կարող են ծառայել որպես հիանալի ֆոն դասական կահույքի, նկարների կամ ջահերի համար՝ հավասարակշռելով տարածությունը:
4. Բարձր տեխնոլոգիական Մինիմալիզմ (Hi-Tech & Ultra-Minimalism)
Սա ևս արդի տենդենցներով թելադրված ոճ է, որին բնորոշ է կատարյալ հարթ մակերեսը, ապակին, մետաղը և սուր անկյունները: Խնդիրը նրանում է, որ նման տարածքներում արձագանքը (էխո) լինում է չափազանց սուր: «Տեքնո ակուստիկ» ընկերությունը առաջարկում է ղղանկյուն կամ քառակուսի միագույն ֆետրե պանելները (օրինակ՝ TECA-ի բաց մոխրագույն կամ սպիտակ երանգները), որոնք հրաշալի տեղադրվում են պատերին՝ չխախտելով տարածության խիստ երկրաչափական պատկերը: Դրանք ձուլվում են պատին՝ մնալով գրեթե աննկատ, բայց ապահովելով բացարձակ լռություն:
5. Էկո-ոճ և Բիոֆիլիկ դիզայն (Eco-Style & Biophilic Design)
Սա ժամանակակից ինտերիերի ամենաթրենդային ուղղություններից մեկն է, որտեղ առանձնահատուկ շեշտադրվում է բնության տարրերը տուն բերելու վրա (կանաչ պատեր, բնական բույսեր, կավ և փայտ): TECA-ի առաջարկում է բնական փայտից և ցեմենտային հիմքով փայտատաշեղային SounDec պանելներ, որոնք իրենց բնական տեքստուրայով կատարելապես ընդգծում են էկո-ոճը: Դրանք կարող են համադրվել կենդանի կանաչապատ պատերի (moss walls) հետ՝ ստեղծելով իսկական անտառային անդորր բնակարանի ներսում:
Ինչպե՞ս պանելը վերածել արվեստի գործի. 3 ստեղծագործական մեթոդ
Տեխնոլոգիական առաջընթացը անմասն չի թողել նաև ձայնամեկուսիչ նյութերի ոլորտը: Ժամանակակից ակուստիկ լուծումները լայն հնարավորություն են տալիս հեռանալ լինել ստեղծարար և առաջարկել ստեղծել անհատականացված դիզայն՝ խուսափելով ստանդարտ լուծումներից: 3 տարածված եղանակ դա անելու.
1. Ակուստիկ պատ-պանո (The Feature Wall)
Գործուն մեթոդներից է հիմնական պատ հասկացությունը: Սա նշանակում է, որ կարող եք ընտրել ընդամենը մեկ շեշտադրվող պատ, օրինակ՝ հյուրասենյակում հեռուստացույցի հետևի հատվածը կամ ննջասենյակում մահճակալի գլխանիստը և այն հարդարել ակուստիկ պանելներով: Տարբեր երկրարչափական ձևերի և գույների պանելներով կարող եք ստանալ գեղեցիկ դեկորատիվ պատ, որն շատ ավելի արդյունավետ է, քան ամբողջ սենյակի պատերը ակուստիկ նյութերով պատելու պրակտիկան:
2. Գունային հակադրություններ և կոլորիտ
Ինչպես նշվում է ակուստիկ դիզայնի ժամանակակից ուղեցույցներում, գույնը հզոր գործիք է: Պետք չէ վախենալ վառ գույներից (օրինակ՝ տերակոտա, խորը զմրուխտե կամ մանանեխի դեղին): Ճիշտ համադրված գունավոր ակուստիկ պանելները կարող են տարածքը վերածել տարբեր զոնաների (Zoning), ինչը հատկապես արդիական է open-space (բաց) գրասենյակների կամ ստուդիա տեսակի բնակարանների դեպքում:
3. Ակուստիկ կախովի կոնստրուկցիաներ (Baffles & Clouds)
Մեկ այլ գործուն մեթոդ է կախովի կոնստրուկցիաների կիրառումը: Եթե պատերն արդեն զբաղված են մի վարանեք ակուստիկան տեղափոխել առաստաղ: Կան ակուստիկ «ամպեր» կամ ուղղահայաց պանելներ (Baffles), որոնք ստեղծում են խորության էֆեկտ և վիզուալ թեթևություն: Այս նյութերը ունեն ձայնակլանման չափազանց բարձր գործակից, քանի որ ձայնային ալիքը կլանվում է երկու կողմից էլ:
Ինչո՞ւ ընտրել TECA-ի դեկորատիվ ակուստիկ լուծումները
TECHNO ACOUSTIC (TECA) ընկերությունը Հայաստանում կոտրում է այն կարծրատիպը, թե ձայնամեկուսացումն ու ակուստիկան անհրապույր են: Մենք առաջարկում ենք բարձրակարգ, էկոլոգիապես մաքուր և հրդեհանվտանգ նյութերից պատրաստված դեկորատիվ ակուստիկ համակարգեր:
- Էկոլոգիականություն և անվտանգություն. Մեր դեկորատիվ պանելները չեն պարունակում վնասակար սոսինձներ կամ քիմիական նյութեր, չեն առաջացնում ալերգիա, ինչը թույլ է տալիս դրանք անգամ մանկասենյակներում տեղադրել:
- Մասնագիտական հաշվարկ. Ի տարբերություն սովորական դեկորատիվ տարրերի, TECA-ի առաջարկած յուրաքանչյուր պանել ունի սերտիֆիկացված ձայնակլանման գործակից (NRC): Մեր ինժեներները ոչ միայն գեղեցիկ դասավորում են պանելները, այլև հաշվարկում են դրանց ճիշտ քանակն ու դիրքը՝ առավելագույն ակուստիկ արդյունքի հասնելու համար:
Ամփոփում. Լռությունը երբեք այսքան գեղեցիկ չի եղել
Ամեն ժամանակ թելադրում է իր պահանջները, թրենդերը և կարիքները: Մեր օրերում հանգիստը մտքից մինչև յուրաքանչյուր զգայարան չափազանց կարևոր է, ուստի ակուստիկ պանելները դարձել են անհրաժեշտություն: Դրանց միջոցով կարողանում ենք ստեղծել կատարյալ դիզայներական և ֆունկցիոնալ հավասարակշռություն: Այս պանելները հաճելի են ոչ միայն աչքի համար, այլև ապահովում են երանելի լռություն ականջին: Սա ներդրում է Ձեր հանգստության, կենտրոնացման և ընդհանուր բարեկեցության մեջ:
Եթե ցանկանում եք Ձեր տարածքին հաղորդել յուրօրինակ տեսք և միաժամանակ ազատվել հոգնեցնող աղմուկից ու արձագանքից, մի՛ հետաձգեք: Դիմե՛ք TECA-ի փորձագետներին, և մենք Ձեր պատերը կվերածենք ակուստիկ արվեստի գործի: