Բնակարանի, գրասենյակի կամ կոմերցիոն տարածքի վերանորոգմանը պատրաստվելիս, մեր միտքը սովորաբար զբաղված է արտաքին տեսանելի կողմով։ Մենք չենք զլանում ժամեր վատնել՝ ընտրելու պատերի գույները, հատակի լամինատը, կահույքի դիզայնն ու լուսավորությունը։ Սակայն շատ քչերս ենք կենտրոնանում անտեսանելի, բայց կենսական նշանակություն ունեցող գործոնի վրա: Իրականում հենց այս գործոնն է ամբողջությամբ որոշում, թե որքանով հարմարավետ կլինի մեր տարածքում ապրելն ու աշխատելը։ Իսկ դա ակուստիկ հարմարավետությունն է։
Ավաղ, ձայնամեկուսացման մասին հաճախ հիշում ենք միայն այն ժամանակ, երբ վերանորոգումն արդեն ամբողջությամբ ավարտված է, անգամ կահույքն է տեղադրված: Միայն այդ ժամանակ հանկարծ պարզում ենք, որ հարևանի հեռուստացույցի ձայնը կամ փողոցի աղմուկը թույլ չեն տալիս քնել, իսկ նորաոճ, մինիմալիստական հյուրասենյակում սովորական խոսակցությունն ուղեկցվում է տհաճ արձագանքով (էխո)։
«Տեքնո ակուստիկ» (Techno Acoustic) ընկերության փորձագետները մշտապես զգուշացնում են՝ ակուստիկան պետք է լինի նախագծման առաջին իսկ օրվանից: Նախքան վերանորոգումը պետք է մտածել այս կարևոր հիմնասյան մասին, որպեսզի հետագայում «սրբագրման» կարիք չլինի:
Եկեք հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում ակուստիկ նախագծումը (Acoustic Design) և ճիշտ ժամանակին իրականացումը որքան դոլարներ կխնայի Ձեզ համար:
Ի՞նչ է ակուստիկ նախագծումը. Ճարտարապետության անտեսանելի արվեստը
Գիտության, ինժեներիայի և ինտերիեր դիզայնի գրագետ համադրությունն այլ կերպ անվանում ենք ակուստիկ նախագծում: Սրա նպատակն է կառավարել ձայնի վարքագիծը փակ տարածություններում: Ոլորտի առաջատարները նշում են, որ ակուստիկ նախագծումը բաժանվում է երկու հիմնական ուղղության, որոնք երկուսն էլ հավասարապես կարևոր են.
- Ձայնամեկուսացում (Soundproofing / Noise Isolation). Սա ձայնի տեղաշարժի կանխումն է տարածքների միջև։ Այն մինտված է կանխելու արտաքին աղմուկի թափանցումը տուն, ինչպես նաև տան ձայների (օրինակ՝ տնային կինոթատրոնի կամ նվագարկչի ձայնը) սակավ լսելի դարձնում հարևաններին:
- Ճարտարապետական ակուստիկա և ձայնակլանում (Room Acoustics). Սա ձայնի որակի կառավարումն է հենց սենյակի ներսում: Այն կարգավորում է ռեվերբերացիայի (արձագանքի) ժամանակը, վերացնում է «դատարկ սենյակի» էֆեկտը և ձայնը դարձնում է մաքուր, հասկանալի ու ականջի համար հաճելի:
Ինչո՞ւ է ակուստիկ նախագիծն անհրաժեշտ ՆԱԽՔԱՆ վերանորոգումը. 3 ծանրակշիռ պատճառ
1. Ֆինանսների խնայողություն և «կրկնակի աշխատանքի» բացառում
Պատճառներից թերևս ամենակարևորը սա է: Քանի որ լիարժեք ձայնամեկուսացման դեպքում, հարկ է ձայնամեկուսիչ նյութեր տեղադրել պատերի, հատակի կամ առաստաղի ներսում: Սա ինքնին կառուցվածքային միջամտություն է: Հետևաբար, եթե արդեն փակել եք պատերը գիպսակարտոնով, ներկել եք կամ թանկարժեք պաստառներ փակցրել, իսկ հետո հասկացել, որ ձայնամեկուսացում է պետք, ստիպված եք լինելու քանդել պատրաստի հարդարումը: Սա թե ժամանակի և թե ռեսուրսների ծախս է: Նախօրոք արված ակուստիկ նախագիծը թույլ է տալիս ճիշտ հաշվարկել պատերի հաստությունն ու բեռնվածությունը դեռևս սևագործ (մոնտաժային) փուլում:
2. Ինտերիեր դիզայնի և ակուստիկայի կատարյալ սիներգիա
Ժամանակակից դիզայնի տրենդները՝ բետոնե բաց մակերեսները, մարմարե հատակները, մեծ ապակե վիտրաժներն ու մինիմալիստական կահավորումը, ակուստիկայի տեսանկյունից «աղետ» են: Այս բոլոր նյութերը կոշտ են և անդրադարձնում են ձայնը՝ ստեղծելով աղմկոտ, արձագանքող միջավայր, որտեղ անգամ երկու հոգու խոսակցությունը հոգնեցնում է։
Եթե ունեք ակուստիկ նախագիծ, ապա դիզայները կարող է նախապես սենյակի կոնցեպտի մեջ ներառել ոչ միայն գեղեցիկ, այլև ձայնակլանիչ լուծումներ, օրինակ՝ ակուստիկ փայտե պանելներ, գործվածքե տարրեր կամ հատուկ առաստաղային համակարգեր:
3. Խնդիրների անհատականացված լուծում (No Standard Templates)
Յուրաքանչյուր շենք ունի իր խնդիրները: Մոնոլիտ բետոնե շենքերում տարածվում է ստրուկտուրալ/հարվածային աղմուկը (քայլեր, կրունկների ձայն, կահույքի տեղաշարժ), իսկ պանելային կամ հին շենքերում՝ օդային աղմուկը (խոսակցություններ, լաց, երաժշտություն): Սովորական շինարարը չի կարող գուշակել, թե որ նյութն է պետք Ձեր դեպքում: Ակուստիկ նախագծման փուլում իրականացվում են ինժեներական հաշվարկներ, և ընտրվում է կոնկրետ հաստության ու խտության նյութերի «սենդվիչ»՝ խնդիրը 100%-ով չեզոքացնելու համար:
Ի՞նչ է ներառում պրոֆեսիոնալ ակուստիկ նախագիծը TECA-ում
«Տեքնո ակուստիկ»(TECA) ընկերությունը Հայաստանում առաջարկում է ակուստիկ նախագծման և ձայնամեկուսացման համալիր, պրոֆեսիոնալ ծառայություններ՝ առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով։ Մեր նախագծման գործընթացը ներառում է.
- Տարածքի ակուստիկ աուդիտ և չափագրում. Հատուկ սարքավորումների միջոցով չափվում է աղմուկի մակարդակը և հստակեցվում խոցելի տեղերը (պատեր, պատուհաններ, օդափոխության համակարգեր):
- 3D ակուստիկ մոդելավորում. Համակարգչային ծրագրերով մոդելավորվում է տարածքը, ինչը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես է ձայնն անդրադառնալու պատերից, և որտեղ է հարկավոր տեղադրել ձայնակլանիչ պանելները:
- Նյութերի և համակարգերի ճշգրիտ ընտրություն. TECA-ն առաջարկում է պրոֆեսիոնալ ակուստիկ բամբակներ, մածուցիկ-էլաստիկ ծանր մեմբրաններ, թրթռամեկուսիչ ամրակներ (Vibration hangers) և հատուկ հերմետիկներ, որոնք ապահովում են առավելագույն արդյունք՝ նվազագույն հաստության պարագայում (խնայելով սենյակի օգտակար մակերեսը):
Ամփոփում. Ներդրում Ձեր հանգստության և առողջության մեջ
Ժամանակակից քաղաքային կյանքի հիգիենայի անկյունաքարն է գրագետ ակուստիկան: Մեր քնի որակի վրա ազդող գործոնների թվում մեծ դերակատարություն ունի լռությունը և ձայնային էսթետիկան:
Եթե պլանավորում եք Ձեր բնակարանի, առանձնատան կամ գրասենյակի վերանորոգումը, մի՛ թողեք ակուստիկան բախտի քմահաճույքին: Դիմե՛ք TECA-ի մասնագետներին դեռևս դիզայն-պրոյեկտի փուլում: Մենք կօգնենք Ձեզ ստեղծել տարածք, որտեղ ոչ միայն հաճելի է նայելը, այլև հարմարավետ է լսելն ու լռելը: