Նկարագրություն
Звукоизол ВЭМ-ը ռուսական արտադրության բարակ առաձգական թաղանթ է, բարձր խտության պոլիմերների հիմքի վրա, որը նյութին տալիս է բարձր զանգված, ինչը թույլ է տալիս ապահովել լավ ձայնամեկուսացում շինարարական կոնստրուկցիաների տարբեր տարրերի համար:
Օգտագործվում է որպես լրացուցիչ ձայնամեկուսացում պատերի, միջնապատերի և առաստաղների մետաղական երեսապատման կոնստրուկցիաներում: Թաղանթի առաձգական հատկությունները թույլ են տալիս նվազեցնելու նյութերի «հնչեղությունը» և «առձագանքաշատությունը», որոնց հետ այն կցորդվում է:
Звукоизол ВЭМ-ը ունի օդային աղմուկի բարձր ինքնամեկուսացման ինդեկս՝ Rw 28 դբ:
Միաժամանակ, դրա հաստությունը կազմում է ընդամենը 2 մմ, ինչը նվազագույն չափով է ազդում մեկուսացման համակարգերի հաստության վրա և խնայում շինությունների օգտագործելի տարածությունը:
Ունիվերսալ նյութը ազատ համակցում է շատ ուրիշ ձայնակլանիչ նյութերի հետ ձայնամեկուսացման բազմաշերտ համակարգերում, կարող է կիրառվել պատերի, միջնապատերի, հատակների և առաստաղների համար մետաղական և առանց մետաղական ձայնամեկուսիչ կոնստրուկցիաներում, նաև օգտագործվել իժեներական հաղորդակցման ուղիների ձայնամեկուսացման համար, ինչպես բնակելի, այնպես էլ ոչ բնակելի շինարարության մեջ:
Այն հաստատուն է պահում իր ձևը, խոնավության նկատմամբ դիմացկուն է և կայուն, պահպանում է առաձգական հատկությունները, նույնիսկ ցածր ջերմաստիճանի դեպքում: Էկոլոգիապես անվտանգ է, չի պարունակում վնասակար և թունավոր խառնուրդներ, չի ենթարկվում բորբոսի, սնկի և միջատների ազդեցությանը: Հրդեհային անվտանգության կարգը- КМ1-է:
Թաղանթը հեշտությամբ կտրվում է չափի մոնտաժման ընթացքում նվազագույն մնացուկներով, իսկ դրա ճկունությունն ու առաձգականությունը հեշտացնում է տեղակայումը անհարթ մակերևույթների և բարդ կոնֆիգուրացիայով կոնստրուկցիաների վրա:
Լրացուցիչ նկարագրություն
Звукоизол ВЭМ-ը ունիվերսալ ձայնամեկուսիչ նյութ է, որն օգտագործվում է տարբեր ձայնամեկուսացման համակարգերում, այդ թվում՝
- հատակների ձայնամեկուսացում ցեմենտավազե շաղախի տակ, «Պրեմիում» համակարգ;
- հատակների ձայնամեկուսացում մաքուր ծածկույթի տակ, «Ստանդարտ Մ» համակարգ;
- պատերի ձայնամեկուսացում, «Ստանդարտ Մ», «Պրեմիում Մ», «Սլիվ Պրեմիում» համակարգեր;
- առաստաղների ձայնամեկուսացում, «Ստանդարտ Մ», «Պրեմիում Մ» համակարգեր;
- միջնապատերի ձայնամեկուսացում, «Ստանդարտ Մ», «Պրեմիում Մ» համակարգեր;
- ինժեներական հաղորդակցման ուղիների ձայնամեկուսացում, «Պրեմիում» և «Պրեմիում ԱԼ» համակարգեր:
Բնութագրեր
Շոր Ա կարծրություն, Շոր Ա միավորներ ԳՕՍՏ 263-7515-16
| Ֆիզիկական և տեխնիկական բնութագրեր |
Ստուգման մեթոդ |
Звукоизол ВЭМ 2 մմ |
| Երկարություն |
_ |
2500 մմ |
| Լայնություն |
_ |
1200 մմ |
| Հաստություն |
_ |
2 մմ |
| Մակերեսի խտությունը |
_ |
4,04 կգ/մ² |
| Գլանման մակերես |
_ |
3 մ² |
| Օդային աղմուկի մեկուսացման ցուցիչը, Rw |
_ |
28 դբ |
| Կարծրությունը ըստ Ա. Շորի, միավոր Ա. Շոր |
ԳՈՍՏ 263-75 |
15-16 |
| Փխրունության ջերմաստիճանային սահման |
ԳՈՍՏ 7912-74 |
-20 оС |
| Դիմադրություն պատռվածքին |
ԳՈՍՏ 262 մեթոդ Գ |
5,45 Ն/մ |
| Հրդեհային վտանգության կարգ |
_ |
KM 1 |
| Մոնտաժի աշխատանքային ջերմաստիճան |
|
+5 մինչև +35oC |
| Առաջարկվող աշխատանքային ջերմաստիճանային ռեժիմ |
|
-20- ից մինչև +60oC |
Մոնտաժ
- Կիրառումը ձայնամեկեւսացման մետաղական և առանց մետաղական կոնստրուկցիաների համակարգերում.
Նյութի մոնտաժումը իրականացվում է մաքուր, փոշեզրկված մակերևույթի վրա:
Թաղանթը սոսնձում են Բաուտգեր սոսնձի միջոցով ձայնամեկուսացման գիպսաստվարաթղթի վերջին շերտի վրա ներսի կողմից, նախապես հորիզոնական դնելով գիպսաստվարաթղթե թերթիկը: Դրանից հետո սոսնձված թաղանթով գիպսաստվարաթուղթը դրվում է երեսվածքի առաջին շերտին այնպես, որպեսզի թաղանթը հայտնվի երկու գիպսաստվարաթղթե թերթերի միջև և ամրացվում է պտուտակներով:
- Կիրառումը հատակների ձայնամեկուսացման համակարգերում.
Նյութը բացվում է և դրվում է ծայրերով իրար կից: Անհրաժեշտության դեպքում ծայրերը սոսնձվում են ամրանավորած ժապավենով:
- Ինժեներական համակարգեր և հաղորդակցման ուղիների խողովակներ
Նյութը ամրացվում է Բաուտգեր սոսնձով: Այնուհետև լրացուցիչ ձգվում է առձգիչներով 30-40 սմ քայլի վրա: