Բնակիչները ուզում են խաղաղություն և հանգստություն: Լսել հարևանների խոսակցությունները տարաբնույթ կենցաղային կամ առողջական խնդիրների մասին զայրացնող է և, մեղմ ասած, երեկոն անցկացնելու լավագույն միջոցներից չի:
Իսկ աղմուկի նվազեցումը ցանկացած միջավայրում պահանջում է հատուկ նյութեր։ Մինչ շատերը ընտրում են ստանդարտ գիպսաստվարաթուղթը որպես ձայնամեկուսացում, շատ ավելի արդյունավետ լուծումներ կան։
Անկախ նրանից թե նախատեսում եք ձայնամեկուսացնել տուն, օֆիս, կամ այլ տարածք, որն ավելի մեծ ջանքեր է պահանջում, ձայնամեկուսիչ ստվարաթղթի և պանելների համեմատությունը կամ ճիշտ համադրությունը կարող է օգնել ավելի բարձր արդյունավետություն ունենալու համար:
Հաճախ մարդիկ հակվում են գիպսաստվարաթղթին՝ հավատացած, որ դա առավել մատչելի տարբերակ է, հեշտ է տեղադրվում և արդյունավետ է: Այնուամենայնիվ, ձայնամեկուսիչ պանելների կիրառումը և առավելաբար, վերջիններս համադրումը այլ ձայնամեկուսիչ նյութերի հետ, այդ թվում գիպսաստվարաթղթի, տալիս է շատ ավելի բարձր մակարդակի ձայնամեկուսացում:
Ստորև համառոտ կնկարագրենք այդ երկու նյութերի առանձնահատկությունները և կիրառման գրագետ ստրատեգիան:
Ձայնի փոխանցման նրբությունները
Նախքան որևէ նյութ ընտրելը, կարևոր է որոշակիորեն տեղեկանալ ձայնի փոխանցման մակարդակների մասին: Օդային աղմուկը չափվում է հետևյալ չափանիշով. եթե այն լսելի է սկսած սիրահարների շշուկով խոսակցությոնից մինչև հեռուստացույցի ձայն վաղ առավոտյան, ապա աղմուկի մակարդակը բավականին բարձր է և անհրաժեշտ են որկայալ ձայնամեկուսիչներ:
Ավանդական գիպսաստվարաթղթե ձայնամեկուսիչները ապահովում են ձայնամեկուսացման որաշակի մակարդակ՝ կախված նյութի հաստությունից և համադրվող շերտերի քանակից: Անկասկած, ձայնամեկուսիչ պանելների և գիսպաստվաթղթե նյութերի ճիշտ և ստրատեգիկ համադրությունը ապահովում է ձայնամեկուսացման ամենաբարձր մակարդակը:
Գիպսաստվարաթղթե ձայնամեկուսիչ նյութերի առանձնահատկությունները
Գիպսաստվարաթուղթը ամենուր լայնորեն կիրառվող շինայութերից է: Այն երկու շերտի մեջ գիպսային զանգված է՝ տարբեր հիմքերով համապատասխանաբար ներքին պատեր, արտաքին տարածքներ կամ բարձր խոնավություն ունեցող տարածքներում կիրառելու նպատակով:
Թեև այն բավականին մատչելի, թեթևաքաշ և հասանելի նյութ է, այնուամենայինիվ ունի ձայնամեկուսացման ոչ շատ բարձր մակարդակը, ուստի դառնում է սակավ արդյունավետ, եթե ճիշտ համադրաված չի: Այդ նպատակով մասնագետները նախընտրում են լուծել ձայնամեկուսացման խնդիրը կրկնապատկելով, անգամ եռապատկելով շերտերը:
Ձայնամեկուսիչ պանելների առանձնահատկությունները
Ձայնամեկուսիչ պանելները տարբերվում են: Պատրաստված լինելով բարձր խտության մանրաթելերից, վերամշակվող նյութերից և բամբակե էլաստիկ նյութերից, վերջիններս ապահովում են ձայնամեկուսացման ավելի բարձր մակարդակ: Այս պանելների համադրությունը ճիշտ ինժեներական կոնստրուկցիաներում կարող է հրաշալիորեն նվազեցնել ձայնային ալիքների տարածումը:
Թեև ձայնամեկուսիչ պանելներն ավելի ծանրաքաշ են և թանկ, վերջիններիս արդյունավետությունը անհամեմատ բարձր է և ապահովում է ձայնային ալիքների տեղաշարժի կանխում։
Իսկ ճիշտ ձայնամեկուսացված սենյակը այն մաքսիմումն է, որ ձգտում ենք յուրաքանչյուրս մեր տներում, աշխատավայրում, կամ այլ սոցիալական նշանակության կառույցներում: Երբ գործնական հանդիպումը չի սպառում մեզ ավելորդ աղմուկի պատճառով, կամ քունդ չի խանգարվում հարևանների զրույցների հետևանքով, դու լինում ես երջանիկ ու արդյունավետ, որքան էլ որ առաջինն հայացքից դժվար է այս երկուսի կապը տեսնել: Ավելի անշարժ գույքը գրեթե 20 տոկոսով կորցնում է իր մեկնարկային արժեքը վատ ձայնամեկուսացման պատճառով:
Ինչպես չշփոթել ձայնամեկուսիչ գիպսաստվարաթուղթը սովորական գիպսաստվարաթղթից
Երբ ձայնամեկուսացման մեջ պետք է որոշում կայացնել նյութերի կիրառման հարցում, շատերս չենք հասկանում սովորական գիպսաստվարաթղթի և ձայնամեկուսիչ գիպսաստվարաթղթի տարբերությունը և խուսափում ենք ավելորդ գումար ծախսել՝ չգիտակցելով վերջինիս արդյունավետությունը:
Իհարկե, մենք կարող ենք ընտրել սովորական գիպսաստվարաթուղթ, եթե ունենք բյուջեի խնդիր, քանի որ երկուսն էլ մեր պատերը հավելյալ շերտով կպատեն, բայց վերջիններիս արդյունավետության մակարդակը էականորեն տարբերվում է: Ահա մի քանի հիմնական տարբերություններ, որոնք կօգնեն հեշտ կողմնորոշվել ընտրության հարցում՝
- ձայնամեկուսիչ գիպսաստվարաթուղթը էականորեն նվազեցնում է Ձեր բնակարանում, կոմերցիոն կամ այլ տարածքում ձայնային ալքիների տեղաշարժն ու արձագանքը:
- Երբ օգտագործում ենք սովորական գիպսաստվարաթուղթ, մենք ևս ապահովում ենք ձայնամեկուսացում: Սակայն ձայնամեկուսացման մակարդակի ցուցանիշով այն զիջում է ձայնամեկուսիչ գիպսաստվարաթղթին: Ի տարբերություն սովորական գիպսաստվարաթղթի՝ ձայնամեկուսիչ գիպսաստվարաթուղթ օգտագործելիս կարիք չեք ունենա հավելյալ երկշերտ կամ եռաշերտ կառուցվածքի:
- Գիպսաստվարաթղթի տեղադրման գործընթացը ևս տարբերվում է: Եթե ձայնամեկուսիչ գիպսաստվարաթուղթը ավելի թեթև է ու հեշտ է այն կախել կամ ամրացնել ինժեներական կառուցվածքի մեջ, ապա սովորական գիպսաստվարաթուղթը ավելի ծավալուն է և ծանր: Հետևաբար, վերջինս ամրացնելու համար գործիքներ, ամրակներ և այլ հավելյալ նյութեր:
- Ծախսի տեսանկյունից ձայնամեկուսիչ գիպսաստվարաթուղթը ավելի մատչելի է, թեև նախնական գինը ավելի բարձր է: Սովորական գիպսաստվարաթուղթ օգտագործելիս մեկ շերտը չի բավարարում արդյունավետ ձայնամեկուսացում ապահովելու համար, և հաճախորդը հաճախ ստիպված է լինում հավելյալ շերտեր գնել: Վերջնարդյունքում ընդհանուր գնման արժեքը գերազանցում է միաշերտ ձայնամեկուսիչ գիպսաստվարաթղթի արժեքը: Կարող ենք վստահ եզրակացնել, որ ձայնամեկուսիչ գիպսաստվարաթղթի կիրառումը գրագետ որոշում է և գնում:
- Արդյունավտության տեսանկյունից անգամ համեմատությունն ավելորդ է: Ձայնամեկուսիչ գիպսաստվարաթուղթը իր արդյունավետությամբ անգամներով գերազանցում է ստանդարտ գիպսաստվարաթղթին: Այն հաջողությամբ խլացնում է ձայնը՝ կանխելով ալիքների տեղաշարժը և թրթռումները: Ավելին, այս ձայնամեկուսիչ գիպսաստվարաթղթերը նաև ապահովում են ջերմություն:
Որպես ամփոփում նշենք, որ ձայնամեկուսացման մակարդակը Ձեր տարածքում որոշում եք Դուք՝ ելնելով Ձեր բյուջեից և ձայնի ներթափանցման մակարդակի նախընտրությունից:
Ձայնի կանխո՞ւմ, թե ձայնամեկուսացում
Երբ կանգնած եք ընտրության առջև և պիտի հստակ որոշում կայացնեք գնելու ձայնը կանխող կամ ձայնը կլանող նյութեր, վերջիններիս տարբերությունը իմանալը և հասկանալը կարևոր է:
Օրինակ ձայնի կանխումը նախատեսված է փոքրիկ տարածքում ձայնի արձագանքի նվազեցման համար, ուստի սա հարմար է բնակարանների համար, որովհետև օգնում է խուսափել հարևանների, փողոցի աղմուկից: Իսկ եթե ձայնի ամբողջական արձագանքի արգելք եք նախատեսում, ապա պետք է դիտարկել ամբողջական ձայնամեկուսացում՝ համալիր մոտեցումներով: Նման մոտեցումները հատկապես անհրաժեշտ են մեծ կոմերցիոն տարածքների համար:
Ամփոփում
Ստանդարտ գիպսաստվարաթղթի կամ ձայնամեկուսիչ գիպսաստվարաթղթի կիրառումը անմիջական առնչվում է գնորդի ֆինանսական հնարավորությունների և աղմուկի նվազեցման հետ: Եթե առաջինը համարվում է ավելի մատչելի, բայց սակավ արդյունավետ միջոց, ապա երկրորդը առավել թանկ, բայց արդյունավետ միջոցն է:
Սակայն իրական և ամբողջական հաշվարկները ցույց են տալիս, որ երկարատև օգտագործման ու ամբողջական ձայնամեկուսացման դեպքում, ձայնամեկուսիչ գիպսաստվարաթղթի օգտագործում առավել մատչելի է, քանի որ այն նվազեցնում է հավելյալ շերտերի կիրառման անհրաժեշտությունը և ծախսերը, ինչպես նաև ջերմային կայնություն է ապահովում, որն, իր հերթին, նվազեցնում է էլեկտրաէներգիայի ծախսը:
Եթե ունեք տարածք, որտեղ կա ձայնամեկուսացման կարիք և ուզում եք պրոֆեսիոնալ մոտեցում, Techno Acoustic ընկերությունը Ձեր լավագույն ընտրությունն է և գործընկերը լուծելու Ձեր խնդիրները պրոֆեսիոնալ մեթոդներով
Կապ հաստատեք մեր մասնագետների հետ և ստացեք արժեքավոր խորհրդատվություն, թե նյութերի գնման և թե պրոֆեսնիոնալ տեղադրման համար: