Նկարագրություն
ГКЛЗ АкустикГипс-ը պրեմիում դասի շինարարական գիպսային սալ է: Գիպսե միջուկի բարձրացված խտության և ապակեթելքով ամրանավորման շնորհիվ այս նյութն ունի բարելավված ձայնամեկուսացման բնութագրումներ, որոնք բարձրացնում են ձայնամեկուսացման կոնստրուկցիաների արդյունավետությունը: Եզակի տեխնոլոգիաները թույլատրել են ստեղծել նյութ, որն ունի մի շարք օգտակար հատկություններ՝ հրակայունության սահմանի երկարացված ժամանակ, հարվածադիմացկունություն, խոնավակայունություն:
Նպատակը
- Առաստաղների, միջնորմների և պատերի կարկասային կոնստրուկցիաների ձայնամեկուսիչ հատկությունների ուժեղացում
- Մեկուսիչ էկրաններ, խցիկներ արդյունաբերական սարքավորումների համար, ակուստիկ կայանքների որմնախորշեր և այլն։
- Տեխնիկական շինությունների մեկուսացում
- Պոդիումների, երաժշտական բեմերի կոնստրուկցիաներ
Կազմություն
- Բարձր խտության գիպս (800 կգ/մ³)
- Ապակեթելք
- Հարթ երեսպատման ստվարաթուղթ
Մոնտաժ
Օգտագործման առաջարկություններ
- Այս նյութը կտրելիս անհրաժեշտ է մշակել կտրվածքը (ռանդայով կամ գիպսաստվարաթղթի համար նախատեսված դանակով եզրաերեսակ պատրաստել)։
- Որակյալ ձայնամեկուսացում ստանալու համար կարևոր է կատարել կցվանքների և ամրացման կետերի հերմետիկացում։
Եթե կոնստրուկցիան կիրառվում է խոնավ շինություններում, ապա անհրաժեշտ է նախատեսել ջրամեկուսիչ շերտի կիրառումը ГКЛЗ АкустикГипс-ի մակերևույթի վրա նախքան վերջնական հարդարումը:
Առաջին թերթը չպետք է սկսվի բարակ եզրից և չպետք է նրանով էլ ավարտվի:
ГКЛЗ АкустикГипс-ի թերթերի ուղղահայաց կցվանքը հնարավոր է բարակ եզրով: Չի թույլատրվում բարակ եզրի և կտրված եզրի կցվանքը: Անհրաժեշտ է հաշվարկել դասավորությունը այնպես, որ թերթերը հորիզոնական կարանների միջև ունենան շեղում 50 սմ-ից ոչ պակաս: Ինքնապարուրակող պտուտակների թույլատրելի քայլը չի կարող գերազանցել 750 մմ: Թերթերի կցվանքները լցնում ենք Сонетик Силикон կամ Акрил թրթռաակուստիկ հերմետիկով, ավելցուկները հեռացնում ենք մածկաթիակով:
Առաջին շերտի ամրացումը օգտագործվում են TC-XTN 3,9х25 ինքնապարուրակող պտուտակներ: Չի թույլատրվում օգտագործել ինքնապարուրակող պտուտակներ սովորական գիպսատաշեղային սալերի համար (ГСП): Ինքնապարուրակող պտուտակի գլխիկը չպետք է ընկղմված լինի գիպսի շերտում ավելի քան 1 մմ: Ինքնապարուրակող պտուտակները պետք է լինեն թերթերի եզրագծից ոչ պակաս 15 մմ հեռավորության վրա և ոչ պակաս 10 մմ՝ երկայնական (հորիզոնական) եզրագծից:
ГКЛЗ Акустик Гипс-ի երկշերտ երեսպատման ժամանակ կարևոր է պահպանել առաջին և երկրորդ շերտերի կարանների միջև ընկած հատվածը: Առաջին և երկրորդ շերտերի կարանները պետք է լինեն իրարից առնվազն 400 մմ հեռավորության վրա: Ինքնապարուրակող պտուտակների քայլը ոչ ավելի է 25 սմ – ից ուղղաձիգ գծով: Առաջին թերթը չպետք է սկսվի բարակ եզրից և չպետք է ավարտվի դրանով: Акустик Гипс ГКЛЗ շերտի վերջնական (երկրորդ)շերտի ամրացման համար օգտագործվում են TC-XTN F 3,9х41 ինքնապարուրակող պտուտակները: Ինքնապարուրակող պտուտակի գլխիկը չպետք է ընկղմված լինի գիպսի շերտում ավելի քան 1 մմ: Ինքնապարուրակող պտուտակները պետք է թերթերի եզրագծերից գտնվեն ոչ պակաս 15 մմ հեռավորության վրա և ոչ պակաս 10 մմ՝ երկարագծային (հորիզոնական) եզրագծից: