Ունենալ կատարյալ հնչողություն ձայնագրման ստուդիայում առաջնահերթ նպատակ է, քանի որ ստուդիաներում ստանալ ձայնի կատարյալ հնչողություն բավականին բարդ խնդիր է:
Առաջնային մարտահրավերներից է ստուդիայի տեղակայումը, ձայնամեկուսացումը և հնչողության որակը: Խոսքը միայն տարբեր ձայների մեկուսացումը չէ, այլև որակյալ ձայնի հնչողությունը:
Տվյալ հոդվածում կքննարկենք ձայնամեկուսացման մի քանի էֆեկտիվ նյութեր: Ձայնամեկուսացումը, սկսած ակուստիկ պանելներից մինչև հիդրո-մեկուսիչ ձայնային պաստառներ և ձայնի կարգավորիչ նյութեր, կարող է բարելավել ձայնի որակը՝ վերածելով այն մաքուր և հատուկ հնչողության:
Ինչո՞ւ է անհրաժեշտ ձայնամեկուսացում ձայնագրման ստուդիաներում
Երաժշտությունը յուրօրինակ աշխարհ է իր ուրույն նրբերանգներով, որտեղ ամեն մանրուք կարևոր է և էական:
Արվեստի այս ճյուղի պարագայում լավ ձայնամեկուսացված ստուդիան իրական փրկություն է, իսկ որակյալ ձայն ստանալու համար պարտադիր տարր: Ձայնի արգելքց զատ՝ ձայնամեկուսացումը ունի ևս մեկ կարևոր նշանակություն՝ ձայնի հնչողություն:
Ձայնագրման ժամանակ արտաքին ձայներից զատ, մեկ այլ խոչընդոտ է ձայնի արձագանքը, որը կարող է էականերոն փոխել ձայնագրված հնչյունների որակը:
Ուստի պիտի հիշենք, որ ձայնագրման ստուդիաներում ձայնամեկուսացումը նաև վերաբերում է հնչողության որակին, հատկապես եթե ստուդիան տնային պայմաններում է:
Տան պայմաններում ձայնամեկուսացման խնիդրներն ավելի համալիր են՝ շան հաչոց, երթևեկություն, աղմուկ հարևան սենյակներից կամ շինություններից և այլն:
Այս ամենը կարող է որակազրկել ձայնի հնչողությունը:
Լավ կառուցված ձայնային ստուդիան ազատում է ցանկացած խնդիրներից՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալու ստեղծագործական մտքի և հնչողության վրա: Միևնույն ժամանակ, այն պահում է ձայնը ներսում՝ ապահովելով երաժշտական գործիքի ամբողջական հնչողություն:
Ստեղծեք որակյալ հնչողությամբ ձայնագրման ստուդիա և վայելեք մաքուր երաժշտական հնչողություն:
1. Ակուստիկ թաղանթներ (մեմբրաններ)
Գիտության զարգացումը մեզ ապահովել է ակուստիկ լուծումների մեծ տեսականի, որոնք ունեն ձայնամեկուսացման ամենատարբեր ծավալներ և աստիճաններ: ՀՀ-ում առկա տեսականու մեջ, առանձնակի ուշադրության է արժանի բարձր խտությամբ պոլիմերային հիմքով առաձգական թաղանթները:
Այս թաղանթները օգտագործվում են՝ պատերի, միջնապատերի և առաստաղների մետաղական կառուցվածքներում: Առաձգականության շնորհիվ, այս թաղանթները օգնում են որ կոնստրուկցիաներն ավելի մեղմ հնչողություն և ձայնի արձագանքունակություն դրսևորեն: Ավելին, լինելով շատ բարակ, ընդամենը 2մմ, այս թաղանթները փոքրածավալ են, հետևաբար չեն սահմանափակում կամ նեղացնում տարածքը:
Այս թաղանթները՝
- ունիվերսալ են
- ազատորեն զուգարդվում է ձայնամեկուսացման բազմաշերտ այլ համակարգերում,
- կիրառվում են թե մետաղական և թե ոչ-մետաղական կոնստրուկցիաներում,
- նախատեսված պատերի, միջնապատերի, հատակների և առաստաղների համար:
Այս թաղանթները պահպանում են իրենց ձևն ու առաձգականությունը, չեն խոնավանում և կայուն են նույնիսկ ցածր ջերմաստիճանի դեպքում: Վերջիններս էկոլոգիապես անվտանգ են և չեն պարունակում վնասակար և թունավոր խառնուրդներ: Ինչպես նաև զերծ են բորբոսի, սնկի և միջատների ազդեցությունից:
Հիմնարար առավելություններից է հեշտ մոնտաժը, քանի որ գերառաձգական են և հեշտ են կտրվում ու հարմարեցվում տարբեր կոնստրուկցիաների:
2. TECSOUND SY70- Ինքնակպչուն ձայնամեկուսիչ թաղանթ
Հանքային հիմքով այս առաձգական բարակ թաղանթները ունեն բարձր խտություն և զանգված: Շնորհիվ իր առանձնահատկությունների՝ այս թաղանթն ապահովում է էֆեկտիվ ձայնամեկուսացում տարբեր շինարարական կոնստրուկցիաներում, իսկ նյութի երեսակի վրայի կպչուն շերտը զգալիորեն հեշտացնում է այս թաղանթներով աշխատելը՝ ազատելով դժվարություններից:
Ինքնակպչուն ձայնամեկուսիչ թաղանթները՝
- ունիվերսալ են,
- կիրառելի են ամենատարբեր տեսակի և կիրառության շինություններում,
- հեշտ համակցվում է այլ ձայնամեկուսիչ նյութերի հետ,
- շնորհիվ մակերևույթային մեծ խտության ավելացնում են կոնստրուկցիայի քաշը՝ հետևաբար նաև ձայնամեկուսացման մակարդակը:
- ճկուն և առաձգական են և համադրվում են տարբեր մակերեսներով հարթություններում:
- անվտանգ են և հիգիենիկ՝ զերծ վնասակար նյութերից
Ինքնակպչուն ձայնամեկուսիչ թաղանթները ցուցաբերում են ձայնամեկուսացման բարձր ցուցանիշներ, չեն բորբոսնում, միջատներից քայքայում չունեն և տարիների ընթացքում պահպանում են իրենց էֆեկտիվությունը: Երկարակյաց են իրենց կիրառման մեջ, դրանով նվազեցնում են չարդարացված ծախսերը:
3. Ձայնակլանիչ սալ
Շտապելային ապակուց պատրաստված այս սալիկները ծառայում են որպես առաձգական ձայնամեկուսիչներ «լողացող» հատակներ կառուցելիս: Այս սալերի առանձնահատկությունը նրանում է, որ վերջիններս պատրաստված են հորիզոնական ուղղվածությամբ թելքերով, որը էականորեն նվազեցնում է ձայնի արձագանքը և ապահովում ձայնամեկուսացում լավ մակարդակ ընդդեմ հարվածային և օդային աղմուկի:
Այս սալիկների ունիվերսալությունը հնարավորություն է տալիս այն հրաշալիորեն համադրել ցանկացած տեսակի և նշանակության շինություններում: Ապրանքի ճկունությունը և առաձգականությունն ապահովում են ամրություն և էֆեկտիվություն:
Սալիկների կարևոր առանձնահատկություններն են՝
- կայուն են ջրի նկատմամբ,
- ենթակա չեն այրման կամ հալման,
- զերծ են վնասակար նյութերից ու խառնուրդներից, բորբոսից կամ փտելուց,
- հեշտ է աշխատելը այս սալիկներով, քանի որ հեշտ են կտրվում և համադրվում:
Իսկ որակ և գին բալանսը միշտ գրավում է: Նյութը ջերմակայուն է թե ցրտին, թե տաքին: Այս սալիկները չեն ենթարկվում կենսաբանական փոփոխության:
Կարևորագույն առավելությունը էկոլոգիապես մաքուր հիմնանյութերն են, որոնք անվտանգ են և ապահով, իսկ այս սալիկների հետ աշխատելը հեշտ է և դյուրին, առանց մնացուկների և կորուստների։ Հավելյալ ծախսեր կապված սոսնձի հետ բացառված են:
4. Բազալտե ձայնակլանիչ սալ
Բազալտի մանրաթելքերից պատրաստված այս սալիկները հեշտությամբ կլանում են ձայնը՝ մեծացնելով տարբեր կունստրուկցիաներում ձայնամեկուսացման ցուցանիշը: Թելքերը դասավորված են քաոսային, ինչը հնարավորություն է տալիս ստանալ համասեռ կառուցվածք: Արտադրական բացառիկ տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում ապահովել օպտիմալ խտություն, ինչն էլ իր հերթին բերում է ձայնակլանման բարձր մակարդակ:
Բազալտե ձայնակլանիչ սալիկները հնարավոր է կիրառել շինարարության տարբեր փուլերում և ամենատարբեր շինությունների պարագային: Լինելով բազմաֆունկցիոնալ՝ այս սալիկներն ապահովում են ինչպես ձայնակլանում, այնպես էլ ջերմամեկուսացում:
Այս սալիկները շատ ամուր են, ինչը նաև ապահովում է կայունություն տարբեր մեխանիկական բեռնվածքների արդյունքում առաջացած ցանկացած դեֆորմացիներից:
Մինչև 90% բազալտային նյութից պատրաստված, այս սալիկներն աչքի են ընկնում՝
- ցածր ջերմահաղորդականությամբ, ինչն էլ ջերմամեկուսցաման հիմքում է,
- իներտ են խոնավության կամ այլ ագրեսիվ նյութերի ազդեցությունների նկատմամբ,
- հրակայուն են, այսինքն՝ չեն այրվում բարձր ջերմաստիճանում,
- էկոլոգիապես շատ մաքուր նյութերից են պատրաստված,
- ապահովում են առողջ միջավայր տարածքին՝ զերծ պահելով քայքայումից, փտումից կամ բորբոսային գոյացություններից:
Կարևորագույն առավելություններից է սալերի երկարակեցությունը և աշխատանքի մեջ ճկունությունը:
Այս սալիկները ոչ միայն կգոհացնեն հաճախորդներին իրենց որակով, այլև գին-կիրառություն բալանսով:
5. TECSOUND FT 55 — Ձայնամեկուսիչ թաղանթ
Պրոֆեսիոնալ և բարձր էֆեկտիվությամբ համակցված այս ձայնամեկուսիչ թաղանթը հիմնականում օգտագործվում է որպես միջին շերտ բարդ և պրոֆեսիոնալ ձայնամեկուսիչ կոնստրուկցիաներում:
Շնորհիվ իր ձայնակլանիչ, ձայնամեկուսիչ և թրթռամարիչ բնութագրերի՝ այս թաղանթները լայնորեն կիրառվում են ցանկացած տեսակի շինություններում, անգամ ավտոմեքենաների ձայնամեկուսացման դեպքում:
Լինելով ունիվերսալ համադրություն՝ այս թաղանթներն ապահովում են ձայնամեկուսացման բարձր ցուցանիշներ: Նյութի հաստությունը և մակերեսային մեծ խտությունը օգնում է զգալիորեն մեծացնել կոնստրուկցիայի քաշը՝ միևնույն ժամանակ ունենալով բարակ և էֆեկտիվ ձայնամեկուսիչ համակարգեր:
Այս թաղանթները նաև աչքի են ընկնում՝
- լավ առաձգականությամբ և ճկունությամբ,
- հեշտ է նյութի հետ աշխատելը անհավսար մակերեսներում,
- երկարակյաց են,
- հարմար են գրպանին,
- պարզ և հարմարավետ են:
Այս թաղանթները կարող են դառնալ իրական խնայողություն ձայնամեկուսացման Ձեր կոնստրուկցիաներում:
Էֆեկտիվ ջերմակայունությունը, թե տաք և թե սառը, թույլ է տալիս, որ այս թաղանթները պահպանեն իրենց առաձգականությունը նույնիսկ մինչև -20°C ջերմաստիճանում:
Թաղանթները բացարձակ անվնաս են, քանի որ պատրաստված են էկոլոգիապես անվտանգ ու մաքուր բաղադրիչներից, առանց վնասակար խառնուրդների: Ինչի պատճառով էլ, այս նյութերը ազատորեն օգտագործվում են նաև հիվանդանոցնելում, մանկական հաստատություններում և այլն:
Ձայնամեկուսիչ այս թաղանթներով աշխատելը դյուրին է, պարզ և հարմարավետ:
6. Ձայնամեկուսիչ գիպսաստվարաթուղթ
Այս գիպսաստվարաթղթերը պրեմիում դասի են՝ շնորհիվ միջուկի խտության և ապակելքերով ամրանավորման: Վերջինս ապահովում է ձայնամեկուսացման բարձր մակարդակ և էֆեկտիվ է ամենատարբեր կոնստրուկցիաներում: Մեր օրերում առկա եզակի տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստեղծել այնպիսի նյութեր, որոնք ունեն գերէֆեկտիվ ձայնամեկուսացում և առանձնանում են հետևյալ բնութագրիչներով՝
- պատրաստված են օգտակար նյութերից,
- հրակայուն են,
- հարվածադիմացկուն են,
- խոնավակայուն,
- հարմար են մոնտաժման աշխատանքների համար,
- դիամցկուն են մեխանիկական վնասվածքներին:
Այս գիպսաստվարաթղթերի առանձնահատկությունը նրանում է, որ վերջիններս արդյունավետ օգտագործվում են երեսպատման բոլոր տիպային կոնստրուկցիաներում: Շնորհիվ փոքր չափերի՝ կարողանում են պահպանել տարածությունը՝ ապահովելով ձայնամեկուսացման բարձր մակարդակ:
Այս ստվարաթղթերով հագեցած միջնորմերը անցել են հրածակում այրման ժամանակ:
7. SounDec Standart — Ակուստիկ պանելներ փայտաթելքերից
Փայտաթելքերից պատրաստված այս պանելները խոսուն ընտրություն են: Եթե համարձակ եք ինտերիեր դիզայնի մեջ և ձգտում եք համարձակ գաղափարների, ապա այս պանելները կատարյալ հնարավորություն են Ձեր շինությունները համալրել յուրօրինակ ակցենտով, լինի ռեստորան, գրասենյակ, կամ այլ նշանակության շենք:
Այս պանելների առավելություններն են՝
- ճկունությունը, որը հնարավորություն է տալիս ստանալ բազմազան ձևերի նյութեր,
- կարող են օգտագործվել երեսպատման մեջ թե պատ և թե առաստաղ, անգամ ներկառուցվող առաստաղների մեջ,
- կարող են տեղադրվել որպես ազատ կախված տարր,
- պանելները ամրացնելիս օգտագորում են ամրակներ,
- կարող է ազատ կիրառվել որպես պրոֆիլային համակարգ:
Այս փայտաթելքերից պատրաստված պանելները հրակայուն են և ապահովում են ձայնամեկուսացման բարձր մակարադակ:
Կարևոր է իմանալ, որ այս պանելները պետք է ադապտացնել շրջակա միջավայրին մի քանի օր նախքան տեղադրելը՝ մասնավորապես հորիզոնական դնելով մոնտաժվող տարածքում:
8. POLYESTER FIBER ACOUSTIC PANEL — Ձայնակլանիչ պոլիէստեր
Ձայնակլանիչ այս պոլիէստերները պատրաստված են թաղիքից: Այս դեկորատիվ ձայնակլանիչ պանելները ունեն բազմազան տեսականի: Տեսակով փափուկ, բայց ամուր այս նյութը օժտված է արդյունավետ ակուստիկ հատկանիշներով՝ հեշտությամբ կարողանում է կլանել և խլացնել ձայնը, ինչպես նաև վերացնում է արձագանքը:
Կարևորագույն առանձնահատկություններից է նյութի բաղադրիչը: Լինելով գործվածք՝ այն հեշտ է ենթարկվում խնամքի, ինչը հրաշալի է ակուստիկ համակարգերի համար:
Դեկորատիվ այս պանելների առավելություններն են՝
- կարող են օգտագործվել պատի, առաստաղի, միջնորմերի ու կահույքի ներդիրներում,
- ունիվերսալ է կիրառության մեջ,
- էկոլոգիապես անվտանգ է, հիպոալերգեն և չի արտադրում փոշի,
- ունի գերազանց ակուստիկ հատկություն
- չի ենթարկվում կենսաբանական ազդեցության և քայքայման,
- ներծծում է խոնավություն՝ չկորցնելով ակուստիկ հատկությունները:
Այդ պանելների հասանելի գույների և ձևերի բազմազանությունը երաշխավորում է դիզայնի անսահման հնարավորություններ: Թաղիքե ակուստիկ պանելները հեշտ են տեղադրվում: Նյութը հրակայուն է, տարբերվում է ամրությամբ և երկարակեցությամբ, պահպանում է իր հատկությունները ողջ ծառայության ընթացքում:
Ամփոփում
Ձայնաստուդիաների ձայնամեկուսացումը կարևոր դեր է խաղում կատարյալ հնչողության ձեռքբերման գործում։ Խոսքը միայն արտաքին աղմուկի արգելափակման մասին չէ, այլ նաև ստուդիայի ներսում ձայնային միջավայրի ճիշտ ձևավորման մասին։ Այդ նպատակի համար օգտագործվում են տարբեր մեթոդներ՝ Techno Acoustic-ի մեկուսիչ թաղանթ, ձայնի տարածումը կանխող հատուկ արտադրանքներ, պանելներ և թաղանթներ։ Եթե նախատեսում եք կառուցել ձեր սեփական ձայնաստուդիան, խորհուրդ է տրվում դիմել ակուստիկ խորհրդատուի։