Նկարագրություն
Звукоизол Флор – ը ունիվերսալ բիտումա-պոլիմերային նյութ է, որը մատակարարվում է գլանափաթեթներով:
Ջրամեկուսիչ շերտի և խիտ բազմաեթերային թելքից պատրաստված ձայնամեկուսիչ հիմքի համակցությունը թույլ է տալիս միաժամանկ լուծել շինությունների ձայնամեկուսացման և ջրամեկուսացման խնդիրները: Звукоизол Флор – ը օգտագործվում է «լողացող» հատակների կոնստրուկցիաներում և ծառայում է հարվածային աղմուկից պաշտպանելու համար:
Առավելություններ
- Ունիվերսալություն՝ համապատասխանում է տարբեր բնակելի, արդյունաբերական, գրասենյակային շինությունների համար:
- Գործնականություն՝ օգտագործման հնարավորությունը ոչ միայն հատակների, այլ նաև տանիքածածկերի, միջհարկային ծածկերի, միջնապատերի, պատերի, առաստաղների մեկուսացման համար է:
- Բազմաֆունկցիոնալություն՝ ձայնակլանում, ջրամեկուսացում և ջերմամեկուսացում:
- Տարբեր խտության շերտերի զուգակցություն՝ մեկուսացման բարելավում հաճախականության բոլոր ընդգրկույթներում և ձայնամեկուսացման համակարգի արդյունավետության բարձրացում:
- Արդյունավետ պաշտպանություն աղմուկից և թրթռումներից՝ հարվածային աղմուկի մեկուսացման բարելավման ինդեքս ∆Lnw =27դբ (բազմաեթերային պաստառի թրթռումային հանդարտիչային հիմք):
- Որակյալ ջրամեկուսացում և ձայնամեկուսացում՝ բիտումա-պոլիմերային ծածկույթ:
- Կայունություն կենսաբանական ներգործությանը՝ չի առաջանում բորբոս, չի փտում, չի ոչնչանում միջատների կողմից:
- Պարզություն աշխատանքում՝ առաձգական նյութ է, հեշտ կտրվում է, չի կծկվում:
- Երկարակեցություն՝ պահպանում է հատկությունները երկարատև սպասարկման ընթացքում:
- Խնայողականություն՝ օգտագործման ունիվերսալություն, մատչելի գին, մոնտաժումի ընթացքում նվազագույն մնացուկներ:
- Բարձր որակ՝ համապատասխանում է եվրոպական նորմերին, արտադրվում է մշտական վերահսկմամբ ժամանակակից ներմուծվող սարքավորման վրա:





