Նկարագրություն
Տեքսաունդ (Tecsound) SY70-ը բարակ, հանքային հիմքով առաձգական թաղանթ է՝ բարձր զանգվածով և խտությամբ: Իր հատկությունների շնորհիվ ապահովում է շինարարական կոնստրուկցիաների տարբեր տարրերի արդյունավետ ձայնամեկուսացում: Tecsound SY70 մոդիֆիկացիայի երեսակողմի վրա կիրառվել է ինքնակպչուն շերտ, որը թույլ է տալիս հեշտությամբ ամրացնել թաղանթը ցանկացած աշխատանքային մակերևույթներին:
Առավելություններ
- Ունիվերսալություն՝ հարմար է տարբեր հիմքերի և ցանկացած տեսակի շինությունների համար (բնակելի, արդյունաբերական, գրասենյակային, երաժշտական ստուդիաների, կինոսրահների և այլն), ինչպես նաև օգտագործվում է ավտոմոբիլների ձայնամեկուսացման համար։
- Գործնականություն՝ արդյունավետ համակցվում է տարբեր ձայնակլանիչ նյութերի հետ։
- Ձայնամեկուսացման բարձր ցուցանիշներ՝ օդային աղմուկի մեկուսացման սեփական ինդեքս Rw 28դԲ, ձայնակլանող հաճախականությունների մեծ ընդգրկույթ (ներառյալ ցածր հաճախականություններ)։
- Հաստությունը (3,7մմ) և մեծ մակերևութային խտությունը (7կգ/մ²) թույլ են տալիս նվազագույն հաստությամբ զգալիորեն ավելացնել կոնստրուկցիայի քաշը և ստանալ բարակ, արդյունավետ մեկուսիչ համակարգեր, որոնք պահպանում են շինությունների մակերևույթները։
- Լավ առաձգականություն և ճկունություն՝ աշխատանքի հեշտացում անհարթ, բարդ կոնֆիգուրացիա ունեցող հիմքերի հետ (ծռվածքներ, անկյուններ և այլն)։
- Ջերմակայունություն և սառնակայունություն՝ կայունություն ջերմաստիճանի անկումներին, առաձգականության պահպանում նույնիսկ զրոյից ցածր ջերմաստիճաններում (մինչև -20°С) ։
- Թաղանթը խոնավակայուն է, չի ենթարկվում կենսաբանական ներգործություններին և քայքայմանը բորբոսից, փտումից, սնկերից, միջատներից:
- Հրդեհային անվտանգություն՝ համապատասխանում է եվրոպական հրդեհակայունության դասի պահանջներին, թույ դյուրավառ է (Г1), դժվար բոցավառելի (В1), ցածր այրման դեպքում չի արտանետում թունավոր նյութեր, չի հալվում։
- Հիգիենիկ անվտանգություն՝ էկոլոգիապես մաքուր բաղադրիչներ, առանց վնասակար խառնուրդների (որպես կապակցանյութեր օգտագործվում են պոլիմերների անվնաս բաղադրությունները), հարմար է օգտագործման համար հիվանդանոցներում, մանկական հաստատություններում և այլուր։
- Պարզություն և հարմարավետություն աշխատանքում՝ թաղանթի չափսը համապատասխանում է գիպսաստվարաթղթե թերթերի չափերին, ինքնասոսնձվող շերտ։
- Երկարակեցություն՝ մաշակայուն է, 10 տարվա երաշխիք արտադրողի կողմից, ճիշտ մոնտաժի դեպքում շահագործման ժամկետը սահմանափակված չէ։
- Խնայողականուություն` հարմար չափսեր, բացառվում են սոսնձի ծախսերը, մոնտաժման ժամանակ նվազագույն մնացուկներ, ձայնամեկուսացման արդյունքի գնի և որակի օպտիմալ զուգակցում:
- Բարձր եվրոպական որակ և հուսալիություն։






