Մանկական սենյակի ձայնամեկուսացում՝ աղմուկի ազդեցությունը մանուկների առողջության վրա      

Звукоизоляция детской комнаты

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քանիցս նախազգուշացրել է երեխաների առողջության վրա աղմուկի բացասական ազդեցության մասին: Սա զուտ նախազգուշացում չէ, քանի որ հետևանքները կարող են լինել թե ֆիզիկական,, թե մտածական և թե հոգեբանական:

Մանկական սենյակների, ինչու չէ նաև ողջ բնակարանի, ձայնամեկուսացումը ոչ միայն հարմարավետության, այլև առողջության մասին է: Դիտարկել պատրաստի կամ ստանդարտ լուծումներ ճոխություն չէ, այլ անհրաժեշտություն: Աղմուկը հանդիսանում է պասիվ գրգռիչ, որը ունենում է ակտիվ հետևանքներ մեր առողջության վրա:

85+ դեցիբել աղմուկն արդեն իրական վնաս է: Բարեբախտաբար, մենք հեռու ենք նման ռիսկերից առօրյա կյանքում: Բայց որտե՞ղ է վտանգը:
Քաղաքի բանուկ հատվածներում բնակարան, փողոցային ակտիվ անցուդարձին նայող պատուհաններ, շների հաչոց, օդանավակայանին մերձ բնակավայր, սրանք բոլորը. այս ամենը անտեսանելի ռիսկեր են, որոնք անհետևանք չեն մնա մեր և մեր երեխաների առողջության համար: 

Այս հոդվածում ներկայացնում ենք հիմնական ձայնամեկուսիչ պրոդուկտները, որոնք կպաշտպանեն Ձեր և Ձեր մանուկների առողջությունը:

Ձայնամեկուսիչ դռներ

Նախ անհրաժեշտ է ստուգել մանկական սենյակի դուռը և հնարավոր անցքեր դրա վրա: Անգամ փոքրիկ անցքը մեծ հնարավորություն է ձայնի համար ներթափանցելու, ուստի պետք է հնարավորինս փակել նման անցքերը: Թեև այս գործընթացը ամենաէժաններից չէ, բայց ձայնամեկուսացման տեսանկյունից շատ էֆեկտիվ:

Դռներ առհասարակ աղմուկի թիվ մեկ մեղավորներն են: Ցանկացած փոքրիկ տարածք և ձայն սողոսկում է ներս:

Դռներից ներթափանցող աղմուկի խնդիրը կարելի է լուծելու՝ օգտագործելով տարբեր ձայնամեկուսիչ նյութեր, որոնք հեշտ են տեղադրվում և տալիս են շոշափելի արդյունք: 

Ձայնամեկուսիչ պատուհաններ

Պատուհաններ աղմուկի ներթափանցման մեկ այլ աղբյուր են: Մինչ դու ինչ-որ բանի շուրջ ես մտածում, լսվում է հարևանների վեճը այնպես կարծես քո կողքի սենյակում են: Պատասխանատվությունը թերևս պատուհանինն է: Ձայնամեկուսացման ամենահեշտ և արագ միջոցը ձայնամեկուսիչ վարագույրների տեղադրումն է, որը կարող է թուլացնել դրսից եկող աղմուկը մոտավոր 60-80%-ով. Կարելի է նաև օգտագործել ակուստիկ պանելներ որպես դիզայներական լուծումներ, որոնք ևս կկլանեն ձայն և կապահովեն այլ հնչողություն:

Ձայնամեկուսիչ առաստաղ

Շատերս ենք տառապում վերջի հարևանի ոտնաձայներից, հատկապես կրնկավոր կոշիկներով: Հատկապես լրջանում է իրավիճակը, երբ այդ աղմուկը լսում ենք քնած մանկան սենյակում: Առանձնատներում սովորաբար ոտնաթաթերի վրա ենք փորձում քայլել, որպեսզի երեխայի քունը չխանգարվի: Այնուամենայնիվ, առաստաղից ձայների արձագանքի կառավարումը անհրաժեշտություն է հատկապես բազմաբնակարանային շենքերում: 

«Տեքնո ակուստիկ» ընկերությունը առաջարկում է առաստաղների ձայնամեկուսացման լայն տեսականի: Սկսած մետաղական կոնստրուկցիայից մինչև երկարաձգվող կոնստրուկցիաներ, որոնք կապահովեն Ձեր մանուկներին անհոգ ու առողջ քուն: Ինչպես նաև կարող եք օգտագործել ակուստիկ նյութերից պատրաստված ձայնամեկուսիչ ամպեր, որոնք կարող են համադրվել սենյակի դիզայնի և ինտերիերի հետ՝ լրացնելով ընդհանուր միջավայրը: .

Ստուգեք պատերից աղմուկի անցանելիության մակարդակը

Աղմուկի մեկ այլ աղբյուր են պատերը: Եթե պատրեն ինքնին ազատորեն թույլ են տալիս աղմուկի ներթափանցում, ապա այստեղ առավել համակարգային լուծումների ներդրման կարիք է զգացվում: Ուստի լավագույն բանը, որ կարելիէ  անել, նախ ստուգել պատերից աղմուկի ներթափանցման ծավալները: Եթե այն ամբողջական արձագանքի և աղմուկի փոխանցման աղբյուր է, ապա հստակ ինժեներական լուծումներ են պետք:

Եթե պատերը ինքնին անարգել աղմուկի ներթափանցում են թույլ տալիս, խնդիրը չի կարող լուծվել, պարզապես կարելի է մեղմել կամ որակապես փոխել հնչողությունը՝ օգտագործելով ակուստիկ նյութեր:

Խորքային լուծումը իրենից ենթադրում է ներքին ինժեներական կառուցվածքներ, որոնք պիտի ներդրվեն պատերի մեջ:

 Ամփոփում

Մանկական սենյակի ձայնամեկուսացումը ոչ թե շքեղություն է, այլ ծնողական պատասխանատվություն: Ձայնը, որը մենք հաճախ անտեսում ենք, կարող է աննկատ, բայց կայուն վնաս հասցնել մեր երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը:

Լավ նորությունն այն է, որ ժամանակակից լուծումները թույլ են տալիս պաշտպանել ձեր մանուկների հանգիստն ու առողջությունը՝ անկախ նրանից, թե խնդիրը դռներն են, պատուհանները, առաստաղը, թե պատերը: Կարևոր է մոտենալ հարցին համակարգված՝ սկսած ախտորոշումից, ավարտած ճիշտ լուծումների ընտրությամբ:

«Տեքնո ակուստիկ» ընկերությունը կօգնի Ձեզ ոչ թե պարզապես նվազեցնել աղմուկը, այլ ստեղծել այն միջավայրը, որն արժանի է Ձեր երեխային՝ հանգիստ, անվտանգ և առողջ:

Ունե՞ք հարց

💬

Мы перезвоним Вам!