Ինչպե՞ս Է ձայնամեկուսացումը փոխում աշխատանքային և հանգստի միջավայրը

ձայնամեկուսացումը փոխում է աշխատանքային և հանգստի միջավայրը

Բոլորը ձգտում են պրոդուկտիվության, կարևորում լավ արդյունքները, ձգտում ավելիին ու հաճախ տարակուսում, երբ աշխատակիցը կամ հենց ինքը տնօրենը կենտրոնացման խնդիր է ունենում սեփական օֆիսում: Ինչ է թաքնված այս ամեն հետևում: Գո՞ւցե հոգնածություն, բազմաթիվ հանդիպումներ, ակտիվ շարժ կամ զրույցներ օֆիսի ներսում: Փաստը նրանում է, որ ժամանակակից բիզնեսում աղմուկը դարձել է մեծագույն խնդիրներից մեկը։ Բայց քչերս ենք պատկերացնում, որ այն ուղիղ ազդում է մեր պրոդուկտիվության վրա: Այո նոր բիզնես միտումները թելադրում են նոր ինտերիեր, ինչպես օրինակ open-space գրասենյակները, որոնք իրենց հետ բերում են գրասենյակային զրույցներ, փողոցային աղմուկ, այսինքն՝ անվերջ շշուկ: Նման պայմաններում ապահովել բարձր պրոդուկտիվությունը անհնար է: Ինչպես սոցհարցումներն են ցույց տալիս, յուրաքանչյուր աշխատակից կորցնում է իր արտադրողականության մինչև 20 տոկոսը աղմուի պայմաններում։

Աղմուկի ազդեցությունը բիզնեսի վրա

Աշխարհի ռիթմը արագանում է, իսկ աշխատողը տեմպը դանդաղում: Այդ պատճառով բազմաթիվ բիզնեսներ փորձում են գտնել լավագույն լուծումները: Ավելին, ակտիվ ուսումնասիրություններ են կատարվում, պարզելու մարդու պրոդուկտիվության անկման պատճառները: Վերջին հետազոտությունները UC Irvine կամ Cornell University-ի կողմից արված, ցույց են տալիս, որ աղմուկի պատճառով աշխատակիցները կորցնում են օրական միջինը 23 րոպե միայն կենտրոնանալու վրա։ Սա տարեկան նշանակում է տասնյակ կորցրած աշխատանքային օրեր։ 

Ուստի պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ձայնամեկուսացմանը: Մեր օրերում այն այլևս շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն։

Որտեղ է կարևոր ձայնամեկուսացումը

Որքան շատ մարդիկ կամ մեքենաներ, այնքան ավելի շատ է զգացվում ձայնամեկուսացման կարիքը: Վայրերը կարող են լինել, տարբեր, բայց մի բան ակնհայտ է, գրասենյակներ և կոնֆերանս սենյակներում ձայնամեկուսացումը ունի գրեթե կենսական նշանակություն, քանի որ այն ապահովում բիզնեսի համաչափ զարգացում, ինչպես նաև բիզնես հանդիպումների համար ապահովում է գաղտնիություն: Եթե հանդիպումների սենյակը կամ ցանկացած այլ հատուկ նշանակության սենյակ լավ ձայնամեկուսացված է, ապա հնարավոր է ազատ քննարկել զգայուն թեմաներ՝ առանց լսվելու վտանգի։

Մյուս տարածքները, որոնք ձայնամեկուսացման խիստ կարիք ունեն և ուղիղ իրենց ծառայության որակների հետ կարող է դա առնչվել հյուրանոցներ և ռեստորաններն են: Եթե ռեստորանը հարմարավետ է, դա պակաս կարևոր չէ, քան մատուցված սնունդի համը ու տեսքը: Նույնը կարելի է ասել նաև հյուրանոցի մասին: Եթե այն ունի լիքը առավելություններ, բայց աղմկոտ է, ապա հաճախորդը չի կարող հանգստանալ։ Ձայնամեկուսացված համարները երաշխավորում են որակյալ հանգիստ, իսկ ռեստորաններում՝ հաճելի մթնոլորտ։

Բացառություն չեն նաև բնակելի տարածքները: Բարձրահարկ շենքերում հարևանների աղմուկը լուրջ խնդիր է։ Ձայնամեկուսացված պատերն ու ծածկերը ստեղծում են հանգիստ միջավայր ընտանիքի համար։

Արդյունավետ լուծումներ

Մենք վաղուց ապրում ենք մի դարաշրջանում, երբ գրեթե ամեն ինչի լուծումը կա՝ համապատասխան տարբեր հնարավորությունների: Ժամանակակից տեխնոլոգիաները առաջարկում են մատչելի տարբերակներ,  ինչպես օրինակ՝ հատուկ պանելներ, ակուստիկ սալեր, երկշերտ պատուհաններ։ Acoustic Pro ընկերությունը Հայաստանում առաջարկում է պորֆեսիոնալ լուծումներ ձայնամեկուսացման խնդիրներին, ինչպես նաև տարբեր պրոդուկտներ, որոնք հնարավորություն կտան կլանելու ձայնը ձեր տարածքում: 

Մի՛ կասկածեք՝ ներդրումը ձայնամեկուսացման մեջ արդարացնում է իրեն առաջին ամիսներից՝ բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը և աշխատակիցների բավարարվածությունը։

Տնտեսական օգուտները

Իսկ որոնք են ձայնամեկուսացման մեջ դրված ներդրումների իրական օգուտները բիզնեսների համար: Յուրքանչյուր բիզնես, համապատասխան իր ծավալի տեղանքի, իրականացնելու է որոշակի ներդրում: Եկե՛ք հասկանանք թե ինչն արդյունքներ կարող են ունենալ՝ 

  • ավելի բարձր արտադրողականություն,
  • պակաս սթրես աշխատակիցների մոտ,
  • ավելի լավ հաճախորդների փորձ,
  • կորպորատիվ կերպարի բարելավում

Եթե բիզնեսը ունի լավ ապագա, ուրեմն Դուք վստահ եք Ձեր աշխատակիցների ադյուվետությանը: Իսկ ո՞րն է այն վստահության իրական պատճառը՝ հանգիստ ու խաղաղ պայմանները, որ տրամադրում եք Ձեր աշխատակցին: Ձայնամեկուսացումը ներդրում է, որը վերադարձվում է բազմապատիկ։ Առողջ աշխատանքային միջավայրը՝ սա առանցքային գործոնն է ժամանակակից հաջող բիզնեսի համար։

Մի՛ խուսափեք այն ներդրումներից, որոնք բազմապատկելու են Ձեր իսկ եկամուտները:

Ունե՞ք հարց

💬

Мы перезвоним Вам!