Ինչպե՞ս ընտրել ձայնամեկուսիչ գիպսաստվարաթուղթ բնակարանի համար:

Ինչպե՞ս ընտրել ձայնամեկուսիչ գիպսաստվարաթուղթ բնակարանի համար

Մեզ հաճախ են դիմում մարդիկ, ովքեր սեփական բնակարանում զուրկ են անդորրից: Շուրջբոլորը աղմուկը զրկում է նրանց խաղաղ ու անձնական տարածք վայելելու հաճույքից:  Արդյունավետության համար նախ և առաջ խորհուրդ ենք տալիս զրուցել պրոֆեսիոնալ մասնագետների հետ, որպեսզի ճիշտ գնահատվի թե աղմուկի պատճառները և թե ծավալները: Ինչպես նաև պետք է հստակ պատկերացնել ներդրվող բյուջեի ծավալները և գնորդի հնարավորությունները: […]

Որքանո՞վ է կարևոր նորակառույցներում ձայնամեկուսիչ գիպսատվարաթղթի կիրառումը

Որքանո՞վ է կարևոր նորակառույցներում ձայնամեկուսիչ գիպսատվարաթղթի կիրառումը

Ժամանակակից ճարտարապետության և շինարարության մեջ, գիպսաստվարաթղթե վահանակները դարձել են հիմնանյութեր՝ հիմնարար վերափոխելով ինտերիերի կառուցումը և հարդարումը: Գիպսաստվարաթղթե վահանակների բազմազանությունը, կիրառական արդյունավետությունը և էսթետիկությունը անքակտելի են դարձրել այս նյութի կիրառումը ինչպես բնակարանների, այնպես էլ կոմերցիոն տարածքների շինարարական աշխատանքներում: Գիպսաստվարաթղթե վահանակները մեծի մասամբ կիրառվում են որպես սենյակի մատչելի բաժանարարներ՝ շնորհիվ թեթև կառուցվածքի: Պարզունակ պատ լինելուց զատ, այս […]

Ձայնամեկուսացման ինչպիսի՞ համակարգեր ընտրել նորակառույց շենքերի համար

Ձայնամեկուսացման ինչպիսի՞ համակարգեր ընտրել նորակառույց շենքերի համար

Մեր օրերում ՀՀ-ում, մասնավորապես Երևանում և մոտակա քաղաքներում նորակառույց բազմաբնակարանային շենքերի թիվը ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով: Այս աճին զուգահեռ մեծանում է նաև աղմուկի քանակը նման շենքերում: Բնակարաններում աղմուկը չափազանց շատ է և անհանգստացնող: Թեև ՀՀ-ում դեռ նկատելի չի ակտիվ տենդենց նորակառույցներից ավելի հին շենքեր կամ առանձնատներ տեղափոխվելու, բայց փոքրիկ շարժ նկատելի է, ինչը տարիների ընթացքում […]

Ինչպե՞ս մեկուսացնել ջրահեռացման խողովակների աղմուկը: 

Ինչպե՞ս մեկուսացնել ջրահեռացման խողովակների աղմուկը:

Ջրատար խողովակների աղմուկը կարող է լինել նյարդայնացնող և շեղող թե տանը, թե օֆիսում: Այս աղմուկը կարող է պայմանավորվել մի քանի պատճառներով, որոնցից մի քանիսը հեշտ է լուծել: Անկախ աղմուկի պատճառից, կարող եք էականորեն նվազեցնել` ճիշտ ձայնակլանիչ նյութեր օգտագործելով: Աղմուկի առաջացման պատճառները Ջրատար խողովակներով ջուրը հոսելիս գրեթե միշտ աղմկոտ է: Անկախ աղմուկի պատճառից՝ տեխնիկական, թե սխալ […]

Ինչո՞ւ է Թրթռում Իմ Տունը

Թրթռում է տունը ահա լուծումը

Մեր ընտանիքը շատ երկար էր տանջվել նոր բազմաբնակարանային համալիրում տուն ձեռք բերելու համար: Ամենքս մեր ակտիվ ջանքն էինք ներդրել: Բաղձալի օրը եկավ և մեզ հանձնեցին բնակարանը:Սկզբում շատ բան էր անսովոր, անգամ՝ ձայնը, բայց մտածում էինք դեռ բոլոր բնակարանները բնակեցված չեն, այդ պատճառով ձայնը բալանսավորված չէ: Անցան օրեր, հետո ամիսներ: Հետզհետե շենքը սկսեց լցվել նոր բնակիչներով: […]

Ինչու են հյուրանոցները ձայնամեկուսացմանը ավելի շատ ուշադրություն դարձնում, քան դիզայնին

Հյուրանոցների-ձայնամեկուսացում

Երբ հյուրանոց եք ընտրում, ի՞նչն է առաջինը գրավում Ձեր ուշադրությունը: Սենյակի լուսանկարնե՞րը, ինտերիե՞րը, թե՞ կահույքի ոճը։ Հավանաբար՝ ամեն ինչն էլ կարևորում եք։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ արդեն ներսում եք: Այդ ողջ շքեղությունը կարող է հօդս ցնդել, եթե տհաճ աղմուկ եք զգում: Հյուրանոցի իրական որակը զգացվում է ոչ թե աչքերով, այլ ականջներով։ Մեկ գիշեր […]

Կա արդյո՞ք տարբերություն ձայնակլանման և ձայնի դիֆուզիայի միջև:

ձայնի կլանում և ձայնի դիֆուզիա

Կարծո՞ւմ եք ինտերիերի ամբողջականությունը սահմանափակվում է միայն գրավիչ տեսքով ու ներքին ներդաշնակ հարդարանքով: Ո՛չ իհարկե: Ինտերիերը դառնում է ամբողջական ու կատարյալ, երբ հարդարանքը, մթնոլորտը և ձայնային ակուստիկան իդեալական համադրված են: Բայց ինչպե՞ս ստանալ իդեալական ակուստիկա փակ տարածքներում:  Գրագետ ակուստիկան լոկ «լռություն»-ը կամ «աղմուկ»-ը չէ. այն ներդաշնակ հնչողությունն է, որտեղ խոսքը լսվում է հստակ, երաժշտությունը՝ բնական, […]

Երբ աղմուկը խնդիր է, իսկ լռությունը՝ հաշվարկված լուծում

Երբ աղմուկը խնդիր է, իսկ լռությունը՝ հաշվարկված լուծում

Հայաստանում ձայնամեկուսացման խնդիրը հաճախ թերագնահատված է, ինֆորմացիան էլ ոչ բավարար: Ուստի հաճախ չենք հասկանում ինչպես պայքարել կամ լուծել աղմուկի հետ կապված խնդիրները:  Իսկ շուրջբոլորը կառուցվում են բազմաբնակարանային շենքեր բարակ պատերով, խիտ երթևեկություն է, արտադրական տարածքներն էլ մոտ են գտնվում բնակեցված վայրերին: Այլ կերպ, աղմուկը ներխուժում է մեր տարածք, իսկ հաղթահարման ձևերին ծանոթ չենք: Սխալ կամ […]

4 լուրջ առողջական խնդիր տևական աղմուկի պատճառով

տևական աղմուկ

Ներածություն Առողջական խնդիրների պատճառները բազմազան են՝ կենսաձև, սնունդ, միջավայրը և այլն: Բայց սա դեռ ողջ պատկերը չէ, քանի որ այս ամենին լուռ հավելվում է նաև մեկ այլ գործոն՝ աղմուկը: Այո, սա մոլորություն չի: Մարդու առողջության համար օդի աղտոտումից հետո, ձայնային աղտոտումը համարվում է երկրորդ ամենավտանգավոր ռիսկը:  Լավ լուրը այն է, որ, ի տարբերություն օդի աղտոտվածության, […]

Ունե՞ք հարց

💬

Мы перезвоним Вам!