Մեր օրերում ՀՀ-ում, մասնավորապես Երևանում և մոտակա քաղաքներում նորակառույց բազմաբնակարանային շենքերի թիվը ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով: Այս աճին զուգահեռ մեծանում է նաև աղմուկի քանակը նման շենքերում: Բնակարաններում աղմուկը չափազանց շատ է և անհանգստացնող: Թեև ՀՀ-ում դեռ նկատելի չի ակտիվ տենդենց նորակառույցներից ավելի հին շենքեր կամ առանձնատներ տեղափոխվելու, բայց փոքրիկ շարժ նկատելի է, ինչը տարիների ընթացքում կարող է ակտիվորեն զարգանալ համապատասխան կանխարգելիչ քայլեր չձեռնարկելու դեպքում:
Հնարավոր խնդիրներից խուսափելու համար «Տեքնո ակուստիկ» ընկերությունը առաջարկում է ձայնամեկուսացման և ձայնակլանման համար նախատեսված նյութերի մեծ տեսականի, որոնք կիրառելի են ինչպես շենքերի նախագծման և կառուցման փուլում, այնպես էլ ներքին հարդարման ընթացքում:
Պրոֆեսիոնալ մոտեցումները և մասնագետների հետ համատեղ աշխատանքը կարող են դառնալ արդյունավետ լուծում ընդդեմ աղմուկի և դիսկոմֆորտի՝ նվազեցնելով ձայնի, հնչողության և արձագանքի մակարդակը փակ տարածքներում:
Ուստի ցանկալի է բազմաբնակարանային շենքում բնակարան վերանորոգելիս բյուջե հատկացնել ձայնամեկուսացմանը՝ խուսափելու հետագա ավելի մեծ ծախսերից կամ առողջության համար վնասակարն դիսկոմֆորտից:
Ճիշտ ձայնակլանիչ և ձայնամեկուսիչ նյութեր ընտրելու կարևորությունը
Հեռավար աշխատանքի հնարավորությունը օգնել է մարդկանց կազմակերպել սեփական կյանքը այլ սկզբունքներով: Աշխատանքին զուգահեռ, մարդիկ կարողանում են կարգավորել իրենց կենցաղային խնդիրները և ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ:
Մյուս կողմից, հեռավար աշխատանքը հատկապես նկատելի է դարձրել աղմուկի առկայությունը բնակարաններում, որոնք այլ պայմաններում ավելի քիչ էին նկատելի:
Աղմուկի պատճառները կարելի է բաժանել երեք կատեգորիայի՝ օդից առաջացող աղմուկ (օր.՝ ձայներ, հեռուստացույց, երաշխտություն), փոխազդեցություններից առաջացող աղմուկ (օր.՝ քայլք, գետնին ընկնող իրեր, կահույքի տեղափոխություն) և մեխանիկական կամ սարքավորումներից առաջացող աղմուկ (օր.՝ վերանորոգում, տարբեր շարժիչներ, պոմպեր):
Լավագույն ձայնամեկուսիչ ընտրելը կախված է աղմուկի տեղակայումից, խնդրի տեսակից և վերջանական նպատակից: Չկա մեկ ունիվերսալ նյութ, որ կարող է ամբողջապես լուծել խնդիրը: Սովորաբար, մասնագետները առաջարկում են համալիր լուծումներ՝ ելնելով աղմուկի բնույթից ու խնդիրներից:
Մինչ որևէ ձայնամեկուսիչ նյութ ընտրելը դիմեք մասնագետների խորհրդատվությանը՝ խուսափելու հավելյալ ծախսերից և խնայելու Ձեր ժամանակը:
Ձայնամեկուսացման պատրաստի և ստանդարտ լուծումների առավելությունը
Ձայնամեկուսացման խնդիրները կարող են լուծվել հեշտորեն, եթե Ձեր բնակարանը հնարավոր է ձայնամեկուսացնել պատրաստի կամ ստանդարտ լուծումներով: Նմանատիպ լուծումները հիմնականում նախատեսված են որոշակի պահանջներ ու մոդելներ հաշվի առնելով և ներառում են ինչպես հատակների, առաստաղների, և պատերի ձայնամեկուսացում:
Եթե բնակարանը ունի այնպիսի կառուցվածք կամ առանձնահատուկ ճարտարապետական լուծումներ, ապա արդյունավետ ձայնամեկուսացման համար կարող եք օգտագործել ձայնամեկուսացման առանձին լուծումներ:
Պատրաստի լուծումները ներառում են ձայնամեկուսացման լուծումներ նախատեսված պատերի, առաստաղների, հատակների, միջնապատերի և կոմունիկացիաների համար:
Հատակի ձայնամեկուսացման լուծումները ընդգրկում են լողացող հատակի համակարգեր, որոնք պաշտպանում են ներքևի հարևանների հնարավոր աղմուկից, ամբողջությամբ բարձրացնում են ձայնամեկուսացման մակարդակը և կոմունիկացիոն կոնստրուկիցաներում:
Ձայնամեկուսացում հնարավոր է իրականացնել նաև հատակի վերջնական ծածկույթի վրա: Այս մեթոդից օգտվում ենք, եթե հնարավոր չէ այլևս վերանորոգման փուլում ձայնամեկուսացում իրականացնել: Առաստաղի ձայնամեկուսացումը ներառում է մետաղական կոնստրուկիցայի համակարգ, որը ներառում է ձայնամեկուսիչ թաղանթներ և վահանակներ, հանքաբամբակե սալեր, և հանքային մանրաթելերից ներքնակներ, ձայնամեկուսիչ գիպսաստվարաթուղթ, հատուկ ամրակներ և նյութեր վիբրացիաների անջատման համար:
Ձայնամեկուսացման մեջ ամենարադյունավետը համարվում է ամբողջական ձայնամեկուսացումը, որը ապահովում է ձայնի մեկուսացում բոլոր մակերեսների համար՝ պատեր, առաստաղ, և հատակ: Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է ձայնամեկուսիչ կոնստրուկցիաներում այն նյութերի օգտագործումը, որոնք ուղղված են ինչպես օդային, այնպես էլ հարվածային աղմուկի արգելափակմանը, քանի որ դրանց կոմպլեքսային օգտագործումը ապացուցել է գործունությունը ամենաբարդ իրավիճակներում:
Ստանդարտ լուծումները ևս նախատեսված են բնակարանի տարբեր մակերեսների ձայնամեկուսացմանը: Որպեսզի ձայնամեկուսացման համակարգը լիովին աշխատի, մոնտաժումը պետք է իրականացվի խիստ, համապատասխան տեխնոլոգիային: Անհրաժեշտ է բացառել բոլոր «կամուրջները» շենքի կոնստրուկցիաներից ձայնային ալիքների և թրթռումների փոխանցելու համար ձայնամեկուսիչ համակարգի կոշտ տարրերին, ինչպես նաև օգտագործել նյութեր, որոնք հատուկ նախատեսված են ձայնը և թրթռումը մեկուսացնելու համար: Այս կանոնների խախտումը հանգեցնում է համակարգի ամբողջականության խախտմանը և դրա արդյունավետության նվազմանը:
Վերջաբան
Ժամանակակից նորակառույց շենքերում ձայնամեկուսացումը այլևս շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն՝ հարմարավետ, առողջ և հավասարակշռված առօրյայի համար։ Ճիշտ ընտրված ձայնամեկուսիչ և ձայնակլանիչ նյութերը հնարավորություն են տալիս ստեղծել ավելի խաղաղ և վերահսկելի միջավայր՝ նվազեցնելով ինչպես օդային, այնպես էլ հարվածային աղմուկի ազդեցությունը։ Սակայն արդյունավետ արդյունքի համար կարևոր է ոչ միայն որակյալ նյութերի ընտրությունը, այլ նաև դրանց ճիշտ համադրությունը, նախագծումը և տեխնոլոգիապես գրագետ մոնտաժումը։
Հենց այդ պատճառով մասնագետների խորհրդատվությունը և համալիր մոտեցումը կարևոր դեր ունեն ձայնամեկուսացման համակարգերի արդյունավետության մեջ։ Եթե ցանկանում եք բնակարանում ստեղծել իսկապես հանգիստ և հարմարավետ միջավայր, ընտրեք «Տեքնո ակուստիկ»-ին որպես Ձեր վստահելի գործընկեր: Այն առաջարկում է ժամանակակից և արդյունավետ համակարգեր տարբեր տիպի տարածքների համար։