Շինարարական աշխատանքները ամեն ժամանակներում ունեցել են որոշակի խնդիրներ: Ժամանակակից շինարարության հիմնախնդիրներից է ինժեներական սարքավորումների աշխատանքից առաջացող աղմուկի և տատանումների նվազեցումը: Անկախ նրանից թե շինարարությունը ընթանում է բնակելի համալիրների, թե արդյունաբերական օբյեկտների նախագծման համար։ Մեխանիկական տատանումների առաջացման նախադրյալներ են օդափոխության համակարգը (HVAC), պոմպերը, օդափոխիչները, և գեներատորները: Վերջիններս նպաստում են աղմուկի տարածմանը շենքի կոնստրուկցիաներով՝ վերածվելով անհանգստացնող կառուցվածքային աղմուկի (structure-borne noise):
«Տեքնո ակուստիկ» ընկերությունն առաջարկում է թրթռամեկուսացման (vibration isolation) խնդրի արդյունավետ լուծում: Ուսումնասիրեք ծառայությունների մեր էջը կամ կապ հաստատեք մեր պորֆեսիոնալների հետ:
Ի՞նչ է թրթռամեկուսացումը և ինչպես է այն աշխատում
Թրթռամեկուսացումը ակուստիկ ինժեներության մեջ մի համալիր գործընթաց է, որի միջոցով մենք կարողանում ենք տարբեր սարքավորումների կամ շենքի հիմնական կոնստրուկցիայի (հատակի, պատերի կամ առաստաղի) միջև տեղադրել ճկուն, էներգիա կլանող մեխանիկական տարրեր և նվազեցնել կամ կարգավորել կոնստրուկցիայում թրթռման մակարդակը։
Շնորհիվ թրթռամեկուսիչ տարբեր նյութերի՝ խզվում է կոշտ կապը շինարարական մեքենայի և հենարանի միջև։ Սա նպաստում է որ սարքավորումն ազատորեն կատարի իր աշխատանքային տատանումներ, միաժամանակ առաջացած էներգիան չի հաղորդվում շենքի կառուցվածքին: Սա էլ իր հերթին նվազեցնում է աղմուկի մակարդակը շինության ներսի տարածքներում։
Թրթռամեկուսիչների հիմնական տեսակները
Թրթռամեկուսիչները լինում են ամենատարբեր տեսակի և ամենատարբեր խնդիրներ լուծելուն միտված: Կախված սարքավորման բնույթից, քաշից և տեղադրման վայրից՝ կարող ենք առանձնացնել թրթռամեկուսացման մի քանի հիմնական տեսակներ.
- Ռեզինե մեկուսիչներ (Rubber Isolators) և թրթռամեկուսիչ գորգեր (Anti-vibration Pads)
Այս նյութերը հիմնականում նախատեսված են փոքր և միջին ծանրության սարքավորումների համար: Շար արդյունավետ աշխատում են փոքր պոմպերի, օդափոխիչների, կենցաղային կամ առևտրային կլիմայական տեխնիկաների դեպքում: Շնորհիվ իրենց կառուցվածքի՝ ապահովում են գերազանց կլանում են հարվածը և բյուջեի տեսանկյունից շատ հարմար են գրպանին:
- Զսպանակային մեկուսիչներ (Spring Isolators)
Զսպնակային մեկուսիչների կիրառումը ավելի տիպական է արդյունաբերական սարքավորումների, խոշոր օդափոխիչների և HVAC համակարգերի թրթռամեկուսացման համար։ Բարձր ամրության պողպատե զսպանակներն ապահովում են մեծ ճկունություն և բարձր արդյունավետություն ցածր հաճախականության տատանումների դեպքում։
- Կախովի հենարաններ (Hanger Mounts)
Այս կախիչները հատկապես անհրաժեշտ են առաստաղից կախված ինժեներական հաղորդակցությունների, օդատարների, խողովակաշարերի և կախովի սարքավորումների համար։ Այս կախիչները թույլ չեն տալիս, որ տատանումները վերևից փոխանցվեն շինության սալերին, ինչն էլ իր հերթին կանխում է աղմուկը։
- Հատուկ և համակցված դամպերներ (Spring-Viscous Dampers)
Այս նյութերը մեծամասամբ օգտագործվում են բարդ և պատասխանատու օբյեկտներում, ինչպես օրինակ հիվանդանոցներ, տվյալների մշակման կենտրոններ կամ այլ կառույցներ, քանի որ այս կառույցներում ռեզոնանասի վերահսկումը սարքավորման միացման և անջատման պահերին էլ ավելի կարևոր է։
Ինչու՞ է թրթռամեկուսացումը կարևոր բնակելի և հասարակական շենքերում
Թրթռամեկուսացումը կարևոր է ամենուր, լինի դա բնակելի, թե հասարակական շենք: Քանի որ այն էականորեն փոխում է ձայնի արձագանքը և թրթիռը՝ ապահովելով կոմֆորտ ու խաղաղությունը: Գրագետ իրականացրած թրթռամեկոուսացումը ապահովում է՝
- աղմուկի զգալի կրճատում՝ զգալիորեն նվազեցնելով փոխանցվող աղմուկի մակարդակը մի քանի տասնյակ դեցիբելով: Այն ապահովում է հարմարավետություն բնակարաններում, հյուրանոցներում և գրասենյակներում։
- սարքավորումներին ապահովում է երկար կյանք՝ նվազեցնելով միկրոճաքերի առաջացման պատճառները չվերահսկվող տատանումների պատճառով: Միկրոճաքեր հատկապես առաջանում են մետաղական դետալներում, ինչպես նաև թուլանում են միացումները և մաշում առանցքակալները: Թրթռամեկուսացումը կրճատում է մեխանիկական մաշվածությունը մինչև 30-40%-ով։
- կոնստրուկցիաների պաշտպանություն՝ կլանելով շենքերի շարունակական ցիկլային ծանրաբեռնվածությունները։ Թրթռամեկուսացումը նաև պաշտպանում է բետոնե սալերն ու հենասյուները վաղաժամ հոգնածությունից և քայքայումից։
Ինչպես ընտրել ճիշտ ռազմավարություն
Կատարյան ձայնամեկուսացման, ինչպես նաև ակուստիկայի արդյունավետության համար անհրաժեշտ է համալիր մոտեցում։ Մասնակի աշխատանքները չեն ապահովի այն ձայնամեկուսացումը և խաղաղությունը, որ ձգտում են մարդիկ: Ուստի ցանկացած թրթռամեկուսիչ տեղադրելուց առաջ, կարեւոր է նաև հաշվի առնել սարքավորման աշխատանքային քաշը, պտույտների հաճախությունը (RPM) և տեղադրման միջավայրը։
Teca.am-ը առաջարկում է պրոֆեսիոնալ լուծումներ, խորհրդատվություն և որակյալ նյութեր Ձեր տարածքում աղմուկն ու տատանումները լիարժեք վերահսկելու համար:
Կարող եք կարդալ նաև մեր մյուս բլոգը ` Ինչո՞ւ է լվացքի մեքենան թրթռում