Ինչու են հյուրանոցները ձայնամեկուսացմանը ավելի շատ ուշադրություն դարձնում, քան դիզայնին

Հյուրանոցների-ձայնամեկուսացում

Երբ հյուրանոց եք ընտրում, ի՞նչն է առաջինը գրավում Ձեր ուշադրությունը: Սենյակի լուսանկարնե՞րը, ինտերիե՞րը, թե՞ կահույքի ոճը։ Հավանաբար՝ ամեն ինչն էլ կարևորում եք։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ արդեն ներսում եք: Այդ ողջ շքեղությունը կարող է հօդս ցնդել, եթե տհաճ աղմուկ եք զգում: Հյուրանոցի իրական որակը զգացվում է ոչ թե աչքերով, այլ ականջներով։

Մեկ գիշեր կարող է փչացնել ամեն ինչ

Պատկերացրեք՝ ունեցել եք երկար ճամփորդություն, հաղթահարել օդանավակայանի քաշքշուկը, առավոտ կանուխ հասել ամրագրված հյուրանոց և վերջապես կարող եք պառկել հարմարավետ անկողնում։ Առավոտյան 8:30 է։ Եվ հանկարծ՝ վերևի հարկից քայլերի ձայն, միջանցքից խոսակցություն, հարևան սենյակից հեռուստացույցի բզզոց։ Քունը փախավ ու հենց այդ պահին հասկանում ես, որ դիզայնն այլևս կարևոր չէ։ Կարևոր է միայն մի բան՝ լռությունը։

Ակտիվ շրջագայողները և հյուրանոցային ոլորտի փորձագետները արդեն վաղուց հասկացել են, որ հյուրանոցներում հաճախորդի բավարարվածությունը կախված չէ միայն գեղեցիկ ինտերիերից։ Ըստ հյուրանոցային ծառայությունների միջազգային վարկանիշների՝ աղմուկը բացասական գնահատականների ամենատարածված պատճառն է, նույնիսկ ավելի շատ, քան սննդի կամ սպասարկման բողոքները։

Մեկ վատ կարծիք՝ բազմաթիվ կորուստ

Մեր օրերում հյուրանոցների հեղինակությունը առավելաբար ձևավորվում է առցանց, քան ֆիզիկական իմաստով։ Մի շարք հարթակներ, ինչպիսիք են Booking.com-ը, Google-ը, կամ TripAdvisor-ը, ավելի շատ այցելու են կարող են բերել կամ բացասաբար անդրադառնալ հյուրանոցի հեղինակության վրա: Մեկ ազնիվ կարծիք գրված այս հարթակներում կարող է կամ հյուր բերել, կամ վանել տասնյակ պոտենցիալ հաճախորդների։

«Հանգիստ չկար, շուրջբոլորն ամեն ինչ լսվում էր»՝ այս արտահայտությունն ամենաշատ կրկնվող բողոքներից է հյուրանոցային կարծիքներում։ Եվ վստահեցնում ենք, որ ոչ մի շքեղություն չի փոխհատուցի իրական կոմֆորտը: Թե գեղեցիկ լուսանկարը և թե շքեղ ինտերիերը հաճելի են, բայց կորցնում են իրենց արժեքը, երբ չի այցելուն չի կարողանում վայլել հանգիստ:

Հենց դա է պատճառը, որ լուրջ հյուրանոցային ցանցերը ձայնամեկուսացումն ընդգրկում են շինության ամենավաղ փուլում: «Եթե բյուջե մնա, կանենք» մոտեցումը վնասում է ինչպես բրենդին հեղինակությանը, այնպես էլ կորում են թանկ կահույքի և այլ դիզայներական տարրերի մեջ ներդրված գումարները:

Ո՞ր տարածքներն են ամենախոցելիը

Ձայնային խնդիրները հյուրանոցներում ունեն մի քանի «թեժ կետեր»։

Աղմուկի փոխանցում սենյակների միջև՝ ամենատարածված բողոքը։ Հարևան սենյակի ձայնը ներթափանցում է բարակ ու ոչ մեկուսացված միջնապատերով։ 

Լուծումը՝ ձայնամեկուսիչ նյութերով ամրացված կրկնակի պատային կառուցվածքներ։

Ձայնի փոխանցում հատակ-առաստաղից՝ վերևի հարկից քայլերի ու հարվածների ձայների, որոնք փոխանցվում են կոնկրետ ծածկի միջով։ 

Այստեղ կարևոր է ճիշտ հատակային ձայնամեկուսացումը՝ հատուկ ժապավեններով ու ձայնամեկուսիչ ներքնաշերտով։

Աղմուկի փոխանցում միջանցք-սենյակից՝ դռների բացել փակելուց, հյուրերի զրույցից ու սայլակներից առաջացող ձայները, որոնք մտնում են ուղղակիորեն դռան ճեղքերով։

Արտաքին աղմուկ՝ փողոցի երթևեկություն, կայանատեղիի աղմուկ, բաց տարածք և այլն։ Հատկապես կենտրոնում գտնվող հյուրանոցների համար սա կարող է ամենամեծ մարտահրավերը լինել։

Ձայնամեկուսացումն ու դիզայնը հակառակ չեն

Շատերը ձայնամեկուսացումը ասելիս, միշտ մտածում են, որ դրանք հավելյալ տարրեր են տարածքում, որոնք կխանգարեն ներքին հարդարման ոճին, դիզայներական լուծումներին և կզբաղեցնենր հավելյալ տարածք: Սակայն ճիշտ պլանավորման դեպքում, ձայնամեկուսացումն ու ինտերիերն իրար չեն խանգարում, ճիշտ հակառակը՝ լրացնում են իրար։ 

«Տեքնո ակուստիկ» ընկերությունը առաջարկում է ժամանակակից ձայնամեկուսիչ ակուստիկ պանելների լայն տեսականի, որոնք միջազգայինորեն սերտիֆիկացված են և ունեն թե՛ բարձր կատարողականություն, թե՛ գեղեցիկ տեսք, կարող են ինտեգրվել ցանկացած ինտերիերի հայեցակարգի մեջ։

Ձայնամեկուսիչ ժապավեններն ու հատակի ներքնաշերտերը անտեսանելի են, բայց արդյունքն անմիջապես զգացվում է։

Ամփոփ

Հյուրանոցի հաջողությունը կառուցվում է ոչ թե տպավորության, այլ փորձի վրա։ Հյուրը կարող է մոռանալ կահույքի գույնը, բայց երբեք չի մոռանա, թե արդյոք կարողացել է հանգիստ քնել։

Եթե հյուրանոց եք նախագծում կամ վերանորոգում, ձայնամեկուսացումն ամենաեկամտաբեր ներդրումն է, որ կարող եք անել։ Կապ հաստատեք Teca-ի հետ՝ մենք կօգնենք ընտրել ձեր օբյեկտին հարմար լուծումը՝ անվճար խորհրդատվությամբ։

Հաճախ տրվող հարցեր

Ինչու՞ է ձայնամեկուսացումը ավելի կարևոր հյուրանոցներում, քան դիզայնը:

Քանի որ հյուրանոցային փորձը առաջին հերթին կապված է հանգստի և քնի որակի հետ։ Անգամ ամենաշքեղ ինտերիերը չի կարող փոխհատուցել աղմուկից առաջացած անհարմարությունը։ Լուռ և հանգիստ միջավայրը ուղիղ ազդում է հյուրերի բավարարվածության, վերադառնալու հավանականության և դրական կարծիքների վրա։

 Ո՞րն է հյուրանոցներում աղմուկի հիմնական աղբյուրը

Ամենատարածված աղբյուրներն են՝ հարևան սենյակներից եկող ձայները, միջանցքների աղմուկը, վերևի հարկերից քայլերի ձայները և արտաքին միջավայրի աղմուկը (երթևեկություն, քաղաքային կյանք)։ Այս բոլոր գործոնները միասին կարող են զգալիորեն վատացնել հյուրի փորձը, եթե չկան համապատասխան ձայնամեկուսիչ լուծումներ։

Հնարավո՞ր է համատեղել ձայնամեկուսացումն ու ժամանակակից դիզայնը

Այո՛, և դա այսօր արդեն ստանդարտ մոտեցում է։ Ժամանակակից ձայնամեկուսիչ նյութերն ու ակուստիկ պանելները նախագծվում են այնպես, որ ներդաշնակորեն ինտեգրվեն ինտերիերին՝ առանց վնասելու դրա էսթետիկ տեսքը։ Ավելին՝ ճիշտ ընտրված լուծումները կարող են նույնիսկ ընդգծել տարածքի դիզայնը՝ միաժամանակ ապահովելով բարձր ակուստիկ հարմարավետություն։

MAX

Ունե՞ք հարց

💬

Мы перезвоним Вам!