Ինչո՞ւ է Թրթռում Իմ Տունը

Թրթռում է տունը ահա լուծումը

Մեր ընտանիքը շատ երկար էր տանջվել նոր բազմաբնակարանային համալիրում տուն ձեռք բերելու համար: Ամենքս մեր ակտիվ ջանքն էինք ներդրել: Բաղձալի օրը եկավ և մեզ հանձնեցին բնակարանը:
Սկզբում շատ բան էր անսովոր, անգամ՝ ձայնը, բայց մտածում էինք դեռ բոլոր բնակարանները բնակեցված չեն, այդ պատճառով ձայնը բալանսավորված չէ: Անցան օրեր, հետո ամիսներ: Հետզհետե շենքը սկսեց լցվել նոր բնակիչներով: Տարբեր ընտանիքներ՝ մեծ, թե փոքր սկսեցին ապրել մեր հարևանությամբ: Այնուամենաայնիվ, ձայնի բալանսավորում չեղավ, ընդհակառակը՝ աղմուկը շատանում էր:
Ոգևորված մեր ուրախությամբ և ձեռքբերումով` շատ չէինք կենտրոնանում: Ժամանակը ընթանում էր,  բայց տարօրինակ դիսկոմֆորտը՝ մնում: 

Ինչպես շատերն են սիրում ասել. «Էդ նորակառույց բազմաբնակարաններում աղմուկը շատ շատ ա, ես հին շենքերում եմ տուն նայում»: Կարծես թե դառնում էինք այս մոտեցման կրողը: Ինչ-որ ժամանակ անց հասկացանք, որ մեր հանգիստը ամբողջական չի: Կան կողմնակի ազդեցություններ, որոնք այնքան էլ չենք գիտակցում:

 Իսկ գիտե՞ք, որն էր հիմնական պատճառը շենքի ձայնային թրթռոցի:

4 Պատճառ Բնակարանում Ձայնի Թրթռացման Համար 

Բնակարաններում ձայնային դիսկոմֆորտը կարող է ունենալ մի շարք պատճառներ: Կան ակնհայտ պատճառներ և ոչ այնքան: Մեր իմացության կամ չիմացության պատճառով մենք ամեն ինչ վերագրում ենք վատ նորոգմանը կամ ձայնամեկուսացմանը: Բայց ձայնային դիսկոմֆորտը ավելի համապարփակ է, քան կարելի է պատկերացնել: Ձայնային թրթուռը ևս աղմուկի մեծ աղբյուր է, որն անհրաժեշտ է դարձնում թրթռամեկուսացումը: Սակայն որո՞նք են ձայնային թրթիռների հիմնական պատճառները:

  • Շենքի հիմքի թույլ հողաշերտ
  • Կառուցվածքային թերություններ (թույլ միացումներ, պատերի բացակայություն)
  • Շենքի բնական ռեզոնանս
  • Հնացած կամ վնասված կառուցվածքներ

Ճարտարապետական լուծումներից բխող խնդիրներից զատ, ձայնային թրթիռների այլ պատճառներ են հանդիսանում՝

  • Տնային էլեկտրական սարքերը (սառնարան, լվացող մեքենա)
  • Անհավասար հատակ կամ թուլացած կառուցվածքը
  • Կահույքի և սարքերի անճիշտ տեղադրումը
  • Հին կամ անսարք սարքավորումները

Թե այս խնդիրներից, որոնք էին առկա մեր բնակարանում, և ինչպես բացահայտեինք դրանք և արդյոք ի վիճակի կլինեինք հաղթահարել ինքնուրույն, անգամ չգիտեմ: Մենք ընտրեցինք պրոֆեսիոնալներին, և «Ակուստիկ Պրո» ընկերության մասնագետները դարձան մեր կոմֆորտի պահապանները:

Ինչո՞ւ Դիմել Պրոֆեսիոնալ Մասնագետներին: 

Ձայնը որպես ֆիզիկական միավոր փնտրում է հնարավոր տարածքներ, ճեղքեր ու փոսեր, որպեսզի տարածվի: Ուստի ձայնի կառավարումը կամ չեզոքացումը կատակ բան չէ: Ակուստիկ ինժեներների խորքային ուսումնասիրության արդյունքում միայն հնարավոր է վեր հանել տարածքի ձայնային խնդիրները, որից հետո, օգտագործելով ձայնամեկուսիչ ճիշտ նյութեր, բալանսավորել ձայնը: 

Իսկ հիմա հարց. Ինչպե՞ս կարող ենք այս ամենն անել ինքնուրույն: Բավ է վստահել հարևանին կամ հորեղբորը, եթե վերջիններս ակուստիկ ինժեներներ չեն: Հավատացե՛ք ձեր վստահությունը գումար արժե, և ցանկացած անհաջող փորձ դատարկում է Ձեր գրպանը:

Օգտվենք մեզ ընձեռված հնարավորությունից և համագործակցենք պրոֆեսոինալների հետ, որպեսզի՝

  • Համապատասխան չափագրումներով վեր հանենք խնդիրները
  • Գտնենք մեր տարածքի համար ամենաօպտիմալ լուծումները
  • Մեր բյուջեին համապատասխան հնարավոր լավագույն պորդուկտները գտնենք
  • Գործողությունների ճիշտ պլան կազմենք
  • Խնայենք ժամանակ և գումար:

Խնդիրը ունակ է ավելի է բարդանալու, եթե ճիշտ մասնագետ չի զբաղվում իրենով: Վստահե՛ք «Ակուստիկ Պրո»-ի մասնագետներին և վայելեք հաճելի ու ներդաշնակ ձայնային միջավայր:

Եզրակացություն

Թրթռամեկուսացումը ևս խնդիր է, որն ունակ է լուրջ ձայնային դիսկոմֆորտ առաջացնել: Ուստի բացահայտել ձայնի արձագանքի իրական պատճառները և տալ ամբողջական լուծումներ օգնում են վայելելու Ձեր հանգիստը բնակարանու, օֆիսում և այլուր:

Պրոֆեսիոնալ մոտեցում, բարձրորակ ապրանքներ և բարեխիղճ աշխատանք և Ձեր առօրյան առանց ավելորդ աղմուկի կլինի:

Հաճախ տրվող հարցեր

1. Ինչպե՞ս կարող եմ հասկանալ՝ արդյոք իմ բնակարանում թրթռումը նորմալ է, թե ոչ?

Հասկանալու համար, նախ գնահատեք այն կոմֆորտը, որ զգում եք, երբ հարևաններն են աղմկոտ, կամ տանը տարբեր տեխնիկաների արդյունքում առաջացող աղմուկը ինչ մակարդակի է և այլն: Եթե դժվարանում եք հասկանալ, բայց ամեն դեպքում չկա կոմֆորտ, առաջարկում ենք դիմել պրոֆեսիոնալ մասնագետների խորհրդին:

2. Կարո՞ղ եմ ինքնուրույն լուծել թրթռամեկուսացման խնդիրը, թե պարտադիր պրոֆեսիոնալների օգնություն է պետք?

Խիստ ցանկալի է դիմել մասնագետի, քանի որ թրթռամեկուսացումը շատ դետալային խնդիրներ կարող է ունենալ և ցանկացած վրիպում Ձեզ վրա ավելի թանկ կարժենա, քան մասնագետի հետ համագործակցելը: 

3. Ինչքա՞ն ծախսատար է թրթռամեկուսացման խնդրի լուծումը?

Ծախսը կախված խնդրի ծավալից ու խորությունից: Մինչև ամբողջական վերլուծություն չարվի, իրական թվեր հնչեցնել դժվար է: Ուստի կատարեք տարածքի ձայնային աղտոտվածության չափումներ՝ պլանավորելու Ձեր բյուջեն:

4. Արդյոք նորակառույց շենքերում թրթռումն ավելի շատ է, քան հին շենքերում?

Ի ցավ սրտի բնակիչների արձագանքները փաստում են, որ նորակառույցներում ձայնային թրթիռը շատ ավելի ընդգծված է և խանգարում է հանգստին:

Ունե՞ք հարց

💬

Мы перезвоним Вам!