Ավտոտնակը վաղուց արդեն դադարել է լինել միայն մեքենա կամ հին իրեր պահելու վայր: 20-րդ դարը կտրուկ փոխել է վերջինիս նշանակությունը՝ դանռալով մեծ և շրջադարձային բիզնեսների բնօրրան: Եկեքն հիշենք, որ տեխնոլոգիական և թվային շատ առաջատար կազմակերպություններ իրենց մեկնարկը սկսել են ինչ-որ ավտոտնակներում: Իսկ Ձեր ավտոտնակը պատրաստ է նման շրջադարձային մեկնարկների: Նմանատիպ մեկանարկների համար ավտոտնակում առկա է մեկ հիմնական խնդիր՝ աղմուկ: 24 ժամ աշխատանքները, բարձր քննարկումները, ամենատարբեր աշխատանքյաին փորձարկումները կամ պարզապես բարձր երաժշտությունը կարող են անհանգստացնել հարևաններին: Մյուս կողմից էլ, փողոցի աղմուկը կարող է խոչընդոտ դառնալ ձեզ համար և խանգարել ձեր կենտրոնացմանը:
Ճիշտ մոտեցումը և պրոֆեսիոնալ նյութերի կիրառումը կապահովի ավտոտնակի ձայնամեկուսացում: Նշենք, որ ավտոտնակի ձայնամեկուսացումը ինքնին բարդ է, բայց լիովին իրագործելի: «Տեքնո ակուստիկ» (Teca.am) առաջարկում է եվրոպական որակի լավագույն լուծումները, որոնք կօգնեն ձեզ ստեղծել կատարյալ լռություն ձեր ավտոտնակում:
Ձայնամեկուսացման հիմնական գիտական սկզբունքները
Ցանկացած տարածքի ձայնամեկուսացումից առաջ կարևոր է տվյալ տարածքի նախնական ուսումնասիրություն և կարիքների գնահատում կատարել: Պրոֆեսիոնալները նախապես ուսումնասիրում են ձայնի տարածման ֆիզիկան, որպեսզի առաջարկեն թիրախավորված լուծում: Հաճախ շատերը շփոթում են ձայնի կլանումը (արձագանքի վերացումը) և ձայնի մեկուսացումը (աղմուկի արգելափակումը): Ուստի արդյունավետ ձայնամեկուսացման հասնելու համար, պետք է հետևել չորս հիմնական սկզբունքների.
- Ավելացրեք զանգվածը (Mass), քանի որ պատի հաստության և խտության շնորհիվ.շ ձայնի տեղաշարժը ավելի քչանում է:
- Նվազեցրեք տատանումները, որպեսզի կարողանաք ձայնային ալիքի էներգիան վերածել ջերմային էներգիայի:
- Ապահովեք տարանջատում (Decoupling), որը կօգնի ստեղծել պատերի միջև օդային շերտ կամ հատուկ ամրակներ, որոնք էլ իրենց հերթին թույլ չեն տա տատանումներին փոխանցում կառույցի մյուս մասերին:
- Էֆեկտիվ կլանիչ (Absorption) նյութեր օգտագործես, սա խոչընդոտում է ձայնի անարգել շարժը սենյակի ներսում:
Քայլ 1. Ավտոտնակի դռների ձայնամեկուսացում
Աղմուկի դեմ պայքարում սովորաբար ավտոտնակի դուռն ամենախոցելին է, քանի որ ավտոտնակի սեփականատերերն ապահովության համար միշտ նախընտրությունը տալիս են ստանդարտ մետաղական դռներին: Ցավոք, նման դռները դառնում են բարձրախոս. հաճախ տատանվում են և ուժեղացնում ձայնը՝ փոխանցելով դեպի դուրս:
Ֆունկցիոնալ դուռ ունենալու համար լավագույն լուծումը պրոֆեսիոնալ ձայնամեկուսիչ շերտերի կիրառումն է: Արդյունավետ ձայնամեկուսացման լավագույնն գրավականներից է Rockfon Eclipse կամ Rockfon Pacific բարձր խտության քարաբամբակե հիմքով համակարգեր ներդրումը: Շնորհիվ հիանալի ձայնակլանիչ հատկությունների, այս նյութերը կարողանում են հրաշալիորեն մեկուսացնել ձայնը, միևնույն ժամանակ չեն ծանրաբեռնում դռան մեխանիզմը:
Կարևոր է իմանալ՝
Դռան շրջանակի շուրջ գտնվող բոլոր անցքերն ու ճեղքերը պետք է անհապաղ վերացնել: Հատուկ հերմետիկները կարող են ապահովել հրաշալի արդյունքներ:
Քայլ 2. Պատերի պրոֆեսիոնալ մեկուսացում
Միջին վիճակագրականով, ավտոտնակի պատերը կառուցվում են բլոկներից, երկաթից կամ բարակ աղյուսից: Այս երեք նյութերը հեշտությամբ բաց են թողնում ցածր հաճախականության ձայները (օրինակ՝ արտաքին աղմուկը փողոցից կամ կորպորատիվ գաղտնի զանգերի ամբողջական ունկնդրում):
Նման պայմաններում առաջ է գալիս «սենյակ սենյակի ներսում» կառուցելու (Room within a room) մոտեցումը: Այս սենյակները հիմնականում կառուցվում են մետաղական կամ փայտե կոնստրուկցիաներից, որպեսզի հիմնական պատին անմիջականորեն չի հպվի և կոնստրուկցիայի ներսում տեղադրում են հատուկ ակուստիկ հանքային բամբակ՝ ձայնային ալիքները արդյունավետորեն նվազեցնելու նպատակով:
Քայլ 3. Առաստաղի և հատակի մշակում
Հաջորդ կարևոր կողմը առաստաղի ձայնամեկուսացումն է: Սա հատկապես կարևորվում է, եթե եր ավտոտնակի վերևում բնակելի տարածք կա: Արդյունավետ ու որակյալ ձայնամեկուսացման համար խորհուրդ է տրվում օգտագործել թրթռամեկուսիչ ամրակներ և առաստաղի հանովի համակարգեր:
Acospray DC2 համակարգը այն նորարարական լուծումներից է, որը բարդ է, բայց արդյունավետ: Այս մեթոդի առանձնահատկությունը նրանում է, որ այս համակարգը թույլ է տալիս ստանալ անկար և միաձույլ ձայնակլանիչ շերտ առաստաղի վրա շնորհիվ ակուստիկ փաթիլների ցողման: Այն կատարյալ է նույնիսկ ամենաբարդ երկրաչափական մակերեսների համար և ապահովում է անգերազանցելի արդյունք:
Ինչ վերաբերում է հատակին, ապա բետոնը հիանալի հաղորդում է հարվածային աղմուկը (օրինակ՝ մարզագնդերի կամ ծանր գործիքների ընկնելը): Հատակի համար անհրաժեշտ է կիրառել «լողացող հատակի» սկզբունքը՝ օգտագործելով բարձր խտության ռետինե տակդիրներ կամ հատուկ ակուստիկ պանելներ:
Քայլ 4. Էկոլոգիական ակուստիկա և դիզայն
Այս փուլը արդեն ներքսում ձայնի որակի բարելավմանն է միտված: Առաջնահերթությունը տալով հարմարավետությանը՝ կարևորագույն խնդիրն է չեզոքացնել դատարկ ավտոտնակում առկա տհաճ արձագանքից: Տեխնո Ակուստիկը առաջարկում է էկոլոգիապես մաքուր և շնչող SoundBoard և SounDec Standart ակուստիկ պանելներ՝ պատրաստված են բնական փայտի մանրաթելից: Դրանք ոչ միայն ապահովում են պրոֆեսիոնալ ձայնակլանում, այլև ունեն շատ գեղեցիկ, ժամանակակից դիզայներական տեսք, ինչը թույլ կտա ձեր ավտոտնակը վերածել իսկական էսթետիկ տարածքի:
Ինչո՞ւ ընտրել Techno Acoustic (Teca.am) լուծումները
Ինքնուրույն պայքարել աղմուկի դեմ լավագույն որոշումը չի: Ոչ պրոֆեսիոնալ մոտեցումից և արդյունքներից զատ, նման մոտեցումը լրացուցիչ ծախսերի և հիասթափության առիթ է տալիս, քանի որ սովորական շինարարական նյութերը չունեն անհրաժեշտ ակուստիկ հատկություններ: Մինչդեռ պրոֆեսիոնալներին դիմելը երաշխավորում է երկարաժամկետ արդյունքներ և հանգստություն:
Տեխնո Ակուստիկ ընկերությունն առաջարկում է.
- Միջազգային ստանդարտներին համապատասխանող, անվտանգ և հրակայուն նյութեր:
- Պատրաստի ինժեներական լուծումներ պատերի, հատակի և առաստաղի համար:
- Անվճար մասնագիտական խորհրդատվություն ձեր բյուջեին համապատասխան ճիշտ հաստության և խտության նյութեր ընտրելու համար:
- Արագ առաքում Երևանում ընդամենը մեկ օրում, ինչպես նաև հուսալի առաքում դեպի Հայաստանի բոլոր մարզեր:
Մի հապաղեք և մի տնտեսեք ձեր առողջության ու լռության վրա: Այցելեք Teca.am ծանոթանալու մեր լայն տեսականուն և թույլ տվեք մասնագետներին ձեր ավտոտնակը վերածել կատարյալ հանգստության և ստեղծագործական տարածքի: