Նկարագրություն
Ակուսփրեյ (Acospray) AirAcoustic՝ դեկորատիվ անկարան ձայնակլանիչ փոշեպատում է, որը կիրառվում է անմիջապես մակերևույթի վրա (առաստաղներ, պատեր, հեծաններ, խողովակներ և օդափոխման համակարգի տուփեր և այլն)։
Ծածկույթի մոդիֆիկացիան և հաստությունն ընտրվում են, ելնելով ակուստիկայի պահանջներից և կիրառման պայմաններից: Ակուսփրեյ/ AirAcoustic – ի եզակի հատկությունները թույլ են տալիս հասնել ձայնակլանման բարձր ցուցանիշների նույնիսկ մեկ շերտով (15 մմ) կիրառման դեպքում, ինչը բացարձակ նվազագույնն է ակուստիկ նյութերի համար:
Պատվածքների հիմնական բաղադրիչը թաղանթանյութի (ցելյուլոզի) թելքերն են: Դրանք շնչառության համար անվնաս են և ալերգիա չեն առաջացնում, անվտանգ են էկոլոգիայի և մարդու առողջության համար:
Ակուստիկ փոշեպատումն արտադրվում է երեք ստանդարտ գույներով՝ սպիտակ, մոխրագույն և սև: Հնարավոր է նաև ներկումը այլ գույներով՝ ըստ կատալոգի, հենց օբյեկտի վրա:
Փոշեպատման հիմքը հրակայուն է և նպաստում է կոնստրուկցիաների հրապաշտպանությանը: Նյութը նաև ունի ջերմամեկուսիչ և հակակոռոզիական հատկություններ, ենթակա չէ փտման:
Մոնտաժ
Acospray / AirAcoustic-ի կիրառման աշխատանքները կարող են իրականացվել գործող շինությունում։ Փոշեպատումն իրականացվում է շարժունակ սարքի միջոցով, ըստ որում չմշակվող մակերևույթները ծածկվում են պաշտպանիչ թաղանթով։
Մասնագիտացված բրիգադը մեկնում է օբյեկտ և իրականացնում է ակուստիկ փոշեպատման աշխատանքների ամբողջ համալիրը։
Acospray/AirAcoustic պատրաստի պատվածքի ստեղծումը տեղի է ունենում սոսնձով տոգորված թաղանթանյութի փաթիլները ընտրված մակերեսի վրա կիրառելու (փոշեպատման) միջոցով։ Փոշեպատումն իրականացվում է հատուկ սարքավորման միջոցով։
Թաղանթանյութի փաթիլները մատակարարվում են օդային հոսքով սարքի կոնտեյներից փոշեցիրին (պուլվերիզատորին), որտեղ խառնվում են սոսնձի հետ և նստեցվում մշակվող մակերևույթի վրա (պատ, առաստաղ և այլն)։
Պատվածքը կարելի է փոշեպատել մետաղական պրոֆիլային թիթեղից ծածկերի, բետոնե ծածկասալերի, գիպսաստվարաթղթե առաստաղների վրա (ինչպես նաև հեծանների, ֆերմաների, պարզունակների և այլն)։ Acospray/AirAcoustic պատրաստի պատվածքների ֆակտուրան արտաքնապես նման է «մուշտակի» ծեփին։
Փոշեպատումը պետք է իրականացնել անընդհատորեն, միասնական հարթություն ստեղծելու համար, խուսափելով կցվանքների առաջացումից։ Պատրաստի պատվածքի պահանջվող հաստությանը հասնելու համար փոշեպատումն իրականացվում է մի քանի շերտով։ Դժվարամատչելի տեղերը և հիմքի աննշան հատվածները, որոնք մնացել են չծածկված և տեսողականորեն առանձնանում են ընդհանուր ծավալից, ներկվում են պատվածքի գույնով ցանկացած հարմար եղանակով։
Մի քանի գույների փոշեպատման դեպքում՝ յուրաքանչյուր գույնից հետո իրականացվում է սարքավորման փչահարում (ծախսվում է փաթիլների փաթեթի կեսը)։
Պատվածքի արտաքին շերտի չորացումը տեղի է ունենում փոշեպատումից 2-3 օր հետո։ Պատվածքի ամբողջ հաստությամբ լրիվ չորանալու ժամանակը կախված է օբյեկտում օդափոխանակության կազմակերպումից (բնական կամ հարկադիր օդափոխություն) և կարող է տատանվել 10-ից 18 օր՝ ոչ պակաս քան +16°С ջերմաստիճանի պայմաններում։ Պատվածքի նորմալ շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների կատարումը.
— Խոնավությունը ոչ ավել քան 75%, ջերմաստիճանը ոչ պակաս քան + 5°С շինության շահագործման ժամանակ;
— Շահագործման ժամանակ պատվածքի մակերևույթի վրա մեխանիկական ազդեցության բացակայություն;
— Պատվածքի վրա ջրի անմիջական ընկնելու բացակայություն։ Acospray փոշեպատման պատվածքի լրիվ չորանալուց հետո հնարավոր են նյութի երանգի շեղումներ, ինչը նորմա է այս տեսակի արտադրանքի համար։