Նկարագրություն
Գիպսաստվարաթղթե ծակոտկեն ձայնակլանիչ սալիկներ (ППГЗ), «Կվադրո» ծակատում:
Կարկասի կամ ստանդարտային կախովի համակարգի վրա մոնտաժված այս սալիկները հանդիսանում են ռեզոնանսային տիպի արդյունավետ ձայնակլանիչ կոնստրուկցիաներ: Ցածր հաճախականության ձայնակլանման մեծության համար էական նշանակություն ունի կոշտ մակերևույթից սալիկների հեռավորության չափը: Ավելի լայն հաճախականության ընգրկույթում ձայնակլանիչ հատկությունների մեծացումն ապահովվում է կոշտ մակերևույթի և երեսպատման միջև ներքին տարածքում Շումանետ տիպի սալիկների լրացուցիչ տեղադրմամբ:
Մոնտաժման հրահանգներ՝
- Սալիկների ծայրակցում
- Նախշի ճշտության ստուգում
- Սալիկների ամրացում ինքնապարուրակող պտուտակներով պրոֆիլներից պատրաստված կարկասին
- Պտուտակների տեղադրման վայրերի մածկումը և կարանի լցափակումը
- Կարանների մաքրամշակում, նախաներկում(գրունտովկա) և ներկում



