Նկարագրություն
Ակուստիկ պատային պանելները պատրաստված են քարեբամբակից։ Rockfon Eclipse պատի պանելների առջևի կողմը պատված է սպիտակ ներկված ապակեկտավով, հարթ անփայլ մակերևույթով, ուղիղ ներկված А եզրերով։ Ետևի կողմը պատված է սպիտակ ակուստիկ ապակեկտավով։ Պանելների տեսանելի կողմը կարող է ներկվել արտադրությունում ըստ NCS կոդերի։ Rockfon Eclipse շրջանակազուրկ պատային պանելների մոնտաժման ժամանակ օգտագործվում է պատերին ամրացման սեփական եղանակը՝ Rockfon System Eclipse Wall, որն ապահովում է պարզ և արագ տեղադրում։
Կիրառման ոլորտները
Rockfon Eclipse ակուստիկ պատային պանելների կիրառման ոլորտները. հարմար են այնպիսի տարածքների համար, ինչպիսիք են բաց գրասենյակային տարածքները, ընդունարանները, դահլիճները: Այն ունի սահմանափակումներ՝ խորհուրդ չի տրվում տեղադրել տարածքներում, որտեղ հնարավոր են միջանցիկ քամիներ և կա խոնավության բարձր մակարդակ:
Պանելի ձևը՝ քառակուսի
Պանելի չափսերը՝ 1160x1160x40 մմ:
Ամրացման նվազագույն հեռավորությունը՝ 15 մմ:
Ամրացման առաջարկվող համակարգը՝ Rockfon System Eclipse Wall:
Մոնտաժ
Rockfon System Eclipse Wall պատային պանելների մոնտաժը իրականացվում է Rockfon Eclipse Wall-ի հատուկ մոնտաժային հավաքածուների կիրառմամբ։
Մոնտաժային հավաքածուները ներկայացված են երկու տարբերակով՝ պատին անմիջական մոնտաժման հավաքածու, որը թույլ է տալիս թողնել 15 մմ բացվածք պատի և պանելի միջև, և աստիճանական մոնտաժման հավաքածու՝ 65 մմ բացվածքով։ Երկու հավաքածուների օգտագործումը թույլ է տալիս ստեղծել պատային պանելների վերածածկ։ Ուշադրություն. Rockfon Eclipse պատի պանելների ցանկացած ձևի մոնտաժման ժամանակ անհրաժեշտ է օգտագործել հատուկ գծանշման ձևանմուշ։