Ինչպե՞ս ընտրել ձայնամեկուսիչ գիպսաստվարաթուղթ բնակարանի համար:

Как выбрать звукоизоляционный гипсокартон для квартиры

Մեզ հաճախ են դիմում մարդիկ, ովքեր սեփական բնակարանում զուրկ են անդորրից: Շուրջբոլորը աղմուկը զրկում է նրանց խաղաղ ու անձնական տարածք վայելելու հաճույքից: 

Արդյունավետության համար նախ և առաջ խորհուրդ ենք տալիս զրուցել պրոֆեսիոնալ մասնագետների հետ, որպեսզի ճիշտ գնահատվի թե աղմուկի պատճառները և թե ծավալները: Ինչպես նաև պետք է հստակ պատկերացնել ներդրվող բյուջեի ծավալները և գնորդի հնարավորությունները:

Անկախ նրանից, թե ովքեր են հետաքրքրվում ու ինչ մասնագիտություն ունեն, մարդկանց մեջ լայն տարածում ունի գիպսաստվարաթղթի կիրառումը որպես ձայնամեկուսիչ: Հիմնական հարցը, որ հնչում է. «Արդյոք գիպսաստվարաթուղթը որպես հիմնական շինարարական նյութ բավարա՞ր է ձայնամեկուսացման համար և որո՞նք են լավագույն ձայնամեկուսիչ գիպսաստվարաթղթերը»:

Իհարկե, պատասխանը միանշանակ չէ: Իրականում միշտ էլ կա լավից լավը, ուստի գնորդի հնարավորություններից և ցանկություններից կախված է թե աշխատանքի որակը և թե արդյունավետությունը: Եթե ամբողջական ձայնամեկուսացում են ակնկալում և ունեն ներդրման ռեսուրսներ, ապա լոկ գիպսաստվարաթուղթը իհարկե բավարար չէ, անհրաժեշտ է համալիր լուծում: Իսկ եթե գնորդը դիտարկում է ձայնի մեղմացում, ապա կարող են նաև ավելի մատչելի լուծումներ ընտրել:

Ձայանմեկուսիչ լավագույն գիպսաստվարաթուղթ ընտրելու համար պետք է հաշվի առնել տարբերակները, արժեքը, տեղադրման ձևը և վերջնարդյունքները:

Գիպսաստվարաթղթով ձայնամեկուսացման երեք ձևերը

Եթե Ձեր բնակարանը ձայնամեկուսացնելու համար հիմնանյութերից մեկը ընտրում եք գիպսաստվարաթուղթը, ստորև կներկայացնենք գիպսաստվարաթղթի կիրառման երեք արդյունավետ միջոցները՝

  1. Ստանդարտ գիպսաստվարաթուղթ — կարևոր է, որ այն լինի հաստ կամ երկշերտ:

Թեև այն չի ապահովի ամբողջական ձայնախլացում, այն հնարավոր է համադրել տիպական պատերի հետ ավելի լավ ձայնարգելքի համար: Ուստի կարելի է օգտագործել հաստ գիպսաստվարաթուղթ (5/8″ հաստություն 1/2″-ի փոխարեն) կամ երկշերտ նյութ, ինչպես օրինակ 5/8″ պանելնե:

  1. Գիպսաստվարաթուղթ արտադրված ձայնամեկուսացման նպատակով:

Շատ արտադրողներ հակված են արտադրելու գիպսաստվարաթուղթ, որը կարգելակի ձայնը: Акустик Гипс М1-ը համակցված ձայնամեկուսացման պանել է, որի հիմնական բաղադրամասներն են ամրանավորած բարձր խտության գիպսաստվարաթղթե թերթն ու ճիլաճկուն թաղանթը։ Արտաքին շերտը, որը գոլորշա-հողմապաշտպան ծածկույթից է, ապահովում է պաշտպանություն մեխանիկական ազդեցություններից։ 

  1. Երկշերտ գիպսաստվարաթուղթ ամրակցված սոսնձով:

Բաուտգեր սոսիձը ունիվերսալ նյութը խեժերի և պոլիմերների խառնուրդով, արդյունավետ հպումային սոսինձ է, նյութերի տարբեր տեքստուրայով և խտության ցուցանիշով,  արագ և ամուր սոսնձման համար: 

Հիմնանյութերի բաղկացուցիչները գուցե փոխվեն, բայց այդ երեք միջոցները ձայնի արգելակման հիմանարար տարբերակներն են:

Ինչպե՞ս ընտրել ձայնամեկուսիչներ: Որքա՞ն կարժենան

Ձայնամեկուսիչ նյութերի արժեքները շարունակում են մնալ հիմնական մտահոգություն: Ցանկացած խոսակցություն և առաջարկ, այնուամենայնիվ, պտտվում է դրա շուրջ: Ինչևէ հստակ արժեքները ու բյուջեն հասկանալու համար, անհրաժեշտ է համապատասխան տարածքի չափագրում, աղմուկի մակարդակի ստուգում և միայն այդ ամենից հետո հնարավոր կլինի մոտավոր արժեք կազկելը: 

Որպես հնարք նշեմ, որ ամենամատչելի առաջարկը շարունակում է մնալ հավելյալ շերտերի ավելացումը: Եթե մատչելի տարբերակներ եք դիտարկում, և դեմ չեք մինիմալ ձայնամեկուսացման, ապա ստանդարտ հաստ գիպսաստվարաթղթի երկշերտը կարող է խեալմիտ լուծում լինել:

Ձայնամեկուսիչ թաղանթով գիպսաստվարաթղթերը անհամեմատ թանկ են: Ավելի ծավալուն կառույցներում ձայնամեկուսացում իրականացնելիս, արժեքը բավականին խոշոր կլինի:

Ձայնամեկուսիչ պանելների արդյունավետ տեղադրման գործընթաց

Հաճախորդներից շատերը անձամբ չեն տեղադրում ձայնամեկուսիչները, թեև կան շնորհալիներ, այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ տեղադրման գործընթացը և տարբեր ձայնամեկուսիչ նյութերով պայմանավորված գործընթացների խնդիրները և դժվարությունները:

Տիպական գիպսաստվարաթղթի տեղադրումը, թերևս ամենահեշտն է, մանավանդ, եթե վարպետները տեղադրում են մի շերտ: Երկշերտ գիպսաստվարաթղթի դեպքում միայն դժվարությունը ճիշտ ամրացումն է: Այս դեպքում անհրաժեշտ են երկար պտուտակներ, որպեսզի երկարատև կիրառվի շերտը:

Ձայնամեկուսցիչ շերտի տեղադրումը կարող է զգալիորեն բարդանալ, եթե այն ամրացվելու է մետաղական հիմքով պատերին: Պողպատե հիմքը դժվարացնում է կտրելու կամ նյութը տեղաշարժելու գործընթացը, ինչպես նաև ամրացման գործընթացն է դժվարանում, իսկ հատուկ ամրացնող պտուտակները դարձյալ հավելյալ գին են:

Լավագույն ու մատչելի միջոցներից է ամուր սոսնձով ամրացումը: Այս դեպքում ընդամենը մի շերտը ամրացվում է, իսկ երկրորդը սոսնձվում: 

Այսպիսով, ստանում եմ համեմատաբար հաստ շերտ, որն օգնում է բլոկավորել ձայնը որոշակի չափով և ապահովում համեմատած խաղաղ միջավայր:

Սոսնձի օգտագործման ճիշտ տեխնիկան

Բաուտգեր ունիվերսալ սոսինձը արդյունավետ հպումային է՝  նյութերի տարբեր տեքստուրայով և խտության ցուցանիշով: Այն արագ և ամուր սոսնձում է:

Այս սոսնձի առավելություններն են՝

  • խիտ, ծանր, փափուկ ծակոտկեն կամ թելքավոր շինարարական նյութերի որակյալ սոսնձումը և կպցնումը ցանկացած հիմքերին,
  • կիրառման լայն ոլորտը,
  • բարձր կպչողականություն, գերազանց ադհեզիա տարբեր հիմքերի հետ, 
  • անջրանցիկ, խիտ, առաձգական, և ամուր։
  • զերծ է քլոր պարունակող բաղադրիչներից,
  • օգտագործման պարզություն ու հարմարավետություն (ձեռքով (վրձին, գլանիկ), 
  • երկարատև պահպանման ժամկետ առանց հատկությունների կորստի՝ մեկ տարի փակ յուրօրինակ տարայում և +10°C-ից մինչև+30°C ջերմաստիճանում:

Այս սոսինձը կիրառելիս պետք է հաշվի առնել, որ այն դյուրավառ է, ուստի հեռու պահել հրավտանգ միջավայրից: Այս հարկ է պահպանել շատ ամուր փակված և +30°C-ից ոչ ավելի ջերմաստիճանում և բացառել ցանկացած տաքացում:

Երբ աշխատում եք սոսնձով, պարտադիր է օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ։ Հետևեք արտադրող ցուցումներին, եթե ցանկանում եք սոսնձային որակյալ միացում ստանալ։

Այս սոսինձը ամենաէֆեկտիվ կպչունե սոսինձներից է, որն իր գնի համար ապահովում է հրաշալի արդյունք: 

Ի վերջո գիպսաստվարաթուղթը բավարա՞ր է:

Անկախ նրանից, թե ինչ գիպսաստվարաթուղթ ենք նախընտրում, հիմնական հարցը դեռ մնում է առկախ. արդյո՞ք լոկ գիպսաստվարաթղթի կիրառումը բավարար է ձայնամեկուսացում ապահովելու:

Պատասխանը դարձյալ նույնն է — ձայնամեկուսացման նպատակը: Եթե ավելի մեղմ ձայնամեկուսացում եք ակնկալում, հեռուստացույցի մեղմ ձայն, ապա գիպսաստվարաթուղթը կարող է ծառայել: 

Այնուամենայնիվ, ավելի լուրջ ձայնամեկուսացումը չի բավարարվում լոկ գիպսաստվարաթղթով, շատ ավելի խորքային գործընթացներ և նյութեր են պետք:

Ձեր բնակարաանում հուսալի և արդյուավետ ձայնամեկուսացում ունենալու համար կապ հաստատեք մեզ հետ այսօր: 

Ունե՞ք հարց

💬

Мы перезвоним Вам!