Ինչպե՞ս մեկուսացնել ջրահեռացման խողովակների աղմուկը: 

Ինչպե՞ս մեկուսացնել ջրահեռացման խողովակների աղմուկը:

Ջրատար խողովակների աղմուկը կարող է լինել նյարդայնացնող և շեղող թե տանը, թե օֆիսում: Այս աղմուկը կարող է պայմանավորվել մի քանի պատճառներով, որոնցից մի քանիսը հեշտ է լուծել: Անկախ աղմուկի պատճառից, կարող եք էականորեն նվազեցնել` ճիշտ ձայնակլանիչ նյութեր օգտագործելով:

Աղմուկի առաջացման պատճառները

Ջրատար խողովակներով ջուրը հոսելիս գրեթե միշտ աղմկոտ է: Անկախ աղմուկի պատճառից՝ տեխնիկական, թե սխալ մոնտաժավորում, այդ աղմուկը զայրացնող է: Անգամ պատի մեջ թաքցրած խողովակները ստեղծում են աղմուկ, ուստի դրանց ձայնամեկուսացումը ձայնը նվազեցնելու կամ դրանից ազատավելու լավագույն միջոցն է:

Խողովակների տարբեր տեսակներ կարող են ստեղծել աղմուկի տարբեր մակարդակներ: Արդի խողովակները հիմնականում պղնձե կամ PVC տեսակի են: Մինչդեռ նախկինում տնային ջրատար խողովակները պատրաստված էին երկաթից, որը թերևս երեքից ամենաքիչ աղմկատարն է: Հետևաբար այս հիմնանյութերից յուրաքանչյուրը կարող են առաջացնել աղմուկ տարբեր պատճառներով՝ 

  • Հիդրոհարված 
  • Խողովակի լայնացում կամ նեղացում
  • Օդային պղպջակներ կամ խողովակաշարում օդի կուտակում
  • Թրթռումներ ջրի բարձր ճնշման տակ

Հիդրոհարվածը այն հարվածային ձայներն են որ հաճախ լսում ենք ջուրն անջատելիս: Երբ պատահաբար ընդհատում ենք ջրի հոսքը, առաջանում է ջրի անսպասելի ալիք, որն էլ ստեղծում է թե ձայն և թե հարված: Ջրային հարվածներ կանխող նյութերը և օդային տարածքների ստեղծումը տարածված միջոց են կլանելու այդ անսպասելի ալիքը և խողովակի աղմուկը, իսկ խողովակների փաթեթեավորումը հավելյալ նվազեցնում է աղմուկը:

Խողովակը լայնանում կամ նեղանում է ջրի ջերմաստիճանից՝ տաք և սառը համապատասխանաբար: Այս երևույթը կարող է առաջացնել աղմուկ, որը առավելաբար տիպական է տաք ջրի դեպքում: Ձայնամեկուսացնելով խողովակները ապահովում ենք ինչպես աղմուկի նվազեցում, այնպես էլ բուն խողովակի քայքայում:

Խողովակներում առաջանում է օդային պղպջակ կամ օդի կուտակում ջրամատակարարման համակարգերի թերի ներդրման արդյունքում: Արդյունքում ջրի տաքացման համակարգերի մեջ առաջանում է արտահոսք կամ այլ խնդիրներ: 

Ջրի բարձր ճնշումը մեկ այլ խնդիր է, որը նպաստում է հիդրոհարվածների, խողովակների թրթռումների և անցանկալի աղմուկի առաջացմանը: Տեղադրելով ջրի ճնշման կարգավորիչ նյութեր, կարող ենք ջրի ճնշումը պահպանել համաչափ՝ նվազեցնելով թրթռումների արդյունքում առաջացող աղմուկը:

Խողովակները ձայնամեկուսացնելու լավագույն միջոցները

Ջրամատակարարման և ոռոգման համակարգերի խողովակների ձայանմեկուսացման մի քանի մեթոդներ կան: Որոշները շատ հեշտ են տեղադրվում, մինդեռ մյուսները տեղադրելու համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալի ձեռք: Ձեր մասնավոր դեպքի համար ամենաարդյունավետ լուծումը գտնելը լավագույն է ջրատար խողովակների աղմուկը նվազեցնելու համար:

Խողովակների պատման ձայնամեկուսիչ նյութեր

Ոչ պրոֆեսիոնալ Խողովակների ամղուկը նվազեցնելու լավագույն լուծումը խողովակի պատումն է ձայնամեկուսիչ նյութերով: Կան ձայնամեկուսիչ մի շարք ակուստիկ նյութեր, որոնցից յուրաքանչյուրը ապահովում է ձայնամեկուսացման տարբեր մակարդակներ՝ համապատասխան խնդրի բնույթի: 

Խողովակների մեկուսիչ շերտի ավելացում՝ աղմուկի առավելագույն նվազեցման համար 

Ձայնամեկուսացման մեկ այլ օգտակար նյութ է Tecsound ժապավենը: Այն պատրաստված է  բնական միներալներից: Այս ժապավենի հատկությունները թույլ են տալիս ապահովել արդյունավետ ձայնամեկուսացում շինարարական կոնստրուկցիաների տարբեր տարրերի համար: Ժապավենը առաջնամասում ունի ինքնասոսնձվող շերտ, որը ծառայում  է մետաղական կոնստրուկցիաների մակերևույթին ամրացման միջոց:
Հիմնական առանձնահատկություններն են՝

  • Մետաղական մակերևույթների և կոնստրուկցիաների բարձր մեկուսացման ունակություն
  • Ճկուն և հարմարեցված մակերևույթի ցանկացած ձևերին կամ անհարթություններին
  • Բարձր առաձգականություն
  • Հեշտ է օգտագործել և կտրել
  • Անջրանցիկ
  • Բարձր կայունություն ջրի գոլորշու նկատմամբ
  • Գերազանց կայունություն 

Մեկ այլ միջոց է հակաթրթռական ձայնամեկուսիչ ժապավենը: Ապակեթելքի հիմքով այս թրթռամարիչ ժապավենն ունի թրթռամարիչ հատկություններ և իդեալական է որպես առաձգական շերտ օգտագործել տարբեր կոնստրուկցիոն տարրերի կոշտ միացումների հատվածներում: Այն զգալիորեն նվազեցնում է կառուցվածքային և հարվածային աղմուկի փոխանցումը: 

Այս ժապավենը հեշտ է կտրել, չի կծկվում, ինչի շնորհիվ պահպանում է իր արդյունավետությունը անսահմանափակ շահագործման ժամկետի ընթացքում:

Խողովակների ձայնամեկուսացման հրաշալի միջոց է խողովակների և 3.0 D110 կանգնուկների ձայնամեկուսացման հավաքածուն: Այն մասնագիտացված կոմպակտ հավաքածու է կոյուղու խողովակների և կանգնուկների, օդափոխության համակարգերի, տուփերի և այլ 110 մմ տրամագծով հաղորդակցման ուղիների (խողովակի երկարությունը մինչև 3 մ) արագ և արդյունավետ ձայնամեկուսացման լուծման համար: 

Այս հավաքածուի հիմքը Tescound FT55 ձայնամեկուսիչ նյութն է, որն իրենից ներկայացնում է ծանր ճիլաճկուն թաղանթի շերտից և ծակոտկեն թաղիքից համակցություն: Շնորհիվ իր կառուցվածքի՝ այս հավաքածուն ձեռք է բերում բարձր ցուցանիշներ կառուցվածքային աղմուկի նվազեցման համար:  

Եվս մեկ նյութ, որը օգնում է նվազեցնել խողովակներից եկող աղմուկը խողովակների և BASE կանգնուկների ձայնամեկուսացման հավաքածուն է: Սա կոմպակտ հավաքածու է նախատեսված կոյուղու խողովակների և կանգնուկների, օդափոխության համակարգերի, տուփերի և այլ հաղորդակցման ուղիների արագ և արդյունավետ ձայնամեկուսացման լուծման համար: Այնուամենայնիվ, կարևոր է հաշվի առնել օգտագործման նրբությունները; Նախքան նյութի սոսնձելը, անհրաժեշտ է խողովակը մաքրել փոշուց և յուղային թաղանթից: Ձայնամեկուսիչ թաղանթը կպնում է խողովակի վրա՝ ծայրերով իրար կից և ամրանում առձգիչներով:  

Ինչպես լուծել ջրի հարվածների և խնդիրների հարցը

Ջրային հարվածներից առաջացող աղմուկի դադարեցումը կախված է ձեր խնդրից և լուծմանն ուղղված ներդրումներից և գործընթացներից: Որոշ խնդիրներ առավել համալիր լուծումներ են պահանջում: Նման դեպքերում պրոֆեսիոնալների միջամտությունը անխուսափելի է: Միևնույն ժամանակ կան այլ բնույթի խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել ջրատարի և կոյուղու մասին տարրական գիտելիքներով և համապատասխան գործիքներ ունենալով: 

Ահա ջրի հարվածների խնդիրները լուծելու երեք միջոց՝

  • լավագուն արդյունքի համար, ցանկալի է ջրի տեղաշարժի կանխարգելիչներ և օդային տարածքներ ներդնել ծորակների մոտ, սանհանգույցում, լվացարանի և լվացքի մեքենաների մոտ կլանելու ճնշման ալիքը և թուլացնելու հնարավոր ազդեցությունը: Ի տարբերություն շատ այլ ձայնամեկուսիչ նյութերի՝ այս նախարգելիչների տեղադրումը բավականին հեշտ է: Մի քիչ դժվարություն է իդային տարածքների ձևավորումը: 
  • Ջրի ճնշումն էականորեն ազդում է խողովակներրից աղմուկի առաջացմանը: Վերջինիս կարգավորումը նպաստում է նվազեցնել ջրի ուժի ազդեցությունը՝ պահպանելով ճնշումը ճիշտ մակարդակում: Եթե դուք արդեն ունեք ջրի ճնշման տատանումների նվազեցման համակարգ, այն զգալիորեն հեշտացնում է խնդիրները:
  • Ապահով խողովակների ներդրումը զգալիորեն կնվազեցնի ճնշման ալիքները և կանխի հնարավոր ձայնային բախումները պատերին, հատակին, առաստաղին և այլ մակերևույթներին: Տեղադրելով ռետինե ներդիրներով ամրակներ -խամուտներ, կախիչներ կամ հենակներ, կարող ենք զգալիորեն նվազեցնել ջրի շարժի արագությունը և առաջացող աղմուկը:

3 տարածված սխալ խողովակների ձայնամեկուսացման

Երբ տիրապետում ես ջրատար խողովակների և ոռոգման համակարգերի ճիշտ ձայնամեկուսացման ձևերին, հեշտ է նվազեցնել անցանկալի աղմուկը թե տանը, թե օֆիսում: Հավատացած եղեք այս առաջին հայացքից փոքրիկ բարելավումը մեծ ազդեցություն կունենա Ձեր կյանքի որակի վրա, ինչպես նաև աշխատանքային արդյունավետության: 

Ահա այն երեք հաճախ հանդիպող սխալը, որ հաճախ թույլ են տալիս ձայնամեկուսացում իրականացնելիս՝

  • Սխալ ձայնամեկուսիչի կիրառում
  • Անտեսել խողովակների փականներից և ոչ գրագետ ամրացումներից

Երբ անտեսում են փականների դերը կամ խոսսղովակները գրագետ չեն ամրացնում, ուղակիորեն նվազեցնում են ձայնամեկուսացման ջանքերը՝ առաջացնելով նոր խնդիրներ: Ավելին, խնդիրներից զատ կարող է հանգեցնել խողովակի վնասման, ջրի արահոսքի, հոսքի նվազեցման կամ ճնշման, ի վերջո կառուցվածքային խնդիրների:

  • Պատերի մեջ կամ հատակին խողովակների չամարցման դեպքում ոչ միայն նպաստում ենք աղմուկից տարածման, այլև օդի և ջրի արտահոսքի, որը կարող է հանգեցնել ճաքերի և ջրագծի վնասման:

Խաղաղ տուն լավ ձայնամեկուսացված խողովակներով

Ջրային համակարգերից առաջացած աղմուկը պատճառները կարող են լինել բազմազան և պահանջել համալիր լուծումներ: Որոշ խնդիրներ կարող են լուծվել լոկալ շտկումների արդյունքում, սակայն կան դեպքեր, որտեղ ամբողջական լուծումներ են անհրաժեշտ: Անշուշտ, խողովակների աղմուկը հնարավոր է նվազեցնել՝ օգտագործելով խողովակների պատվածքներ, ակուստիկ հերմետիկներ, ռետինե ներդիրներով ամրակներ, կախիչներ և հենակներ:

Վերջնարդյունքը էապես կախված է օգտագործվող նյութերի տեսակներից և դրանց համադրում Ձեր իսկ խնդիրներին: 

Որոշ մատչելի տարբերակնե ապահովում են ձայնի արգելակում, սակայն արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ լուծում: Մասնագետների հետ աշխատելը կօգնի ճիշտ նյութեր ու լուծումներ գտնել:

«Տեքնո ակուստիկ» ընկերությունը առաջարկում է պրոֆեսիոնալ նյութեր և ծառայություններ, որպեսզի մասնագետները իրականացնեն ջրային խողովակների արդյունավետ ձայանմեկուսացում: 

Կապ հաստատեք մեզ հետ վայելելու խաղաղ և հարմոնիկ միջավայր Ձեր բնակարանում:

Ունե՞ք հարց

💬

Мы перезвоним Вам!