Թրթռամեկուսացման հիմունքները. Աղմուկի և տատանումների վերահսկման ամբողջական ուղեցույց

Շինարարական աշխատանքները ամեն ժամանակներում ունեցել են որոշակի խնդիրներ: Ժամանակակից շինարարության հիմնախնդիրներից է ինժեներական սարքավորումների աշխատանքից առաջացող աղմուկի և տատանումների նվազեցումը: Անկախ նրանից թե շինարարությունը ընթանում է բնակելի համալիրների, թե արդյունաբերական օբյեկտների նախագծման համար։ Մեխանիկական տատանումների առաջացման նախադրյալներ են օդափոխության համակարգը (HVAC), պոմպերը, օդափոխիչները, և գեներատորները: Վերջիններս նպաստում են աղմուկի տարածմանը շենքի կոնստրուկցիաներով՝ վերածվելով անհանգստացնող կառուցվածքային […]
Վերափոխեք Ձեր Ինտերիերը Առանց Հիմնական Վերանորոգման. 3D Դեկորատիվ Պատի Վահանակների Ուժը

Որքան էլ հաճելի է նորոգված բնակարանում ապրել, կամ աշխատել նոր վերանորոգված օֆիսում, նորոգման գործընթացը շարունակում է մնալ ամենածանրը: Բնակարանի կամ գրասենյակի ինտերիերը թարմացումն ուղեկցվում է շինարարական աղբով, փոշով ու բազմաթիվ գլխացավանքներով նույնիսկ եթե այն շատ մակերեսային բնույթ է կրում՞: Սակայն արդի տեխնոլոգիաները մեզ ունեն նոր առաջարկներ, որոնք անհամեմատ հեշտացրել են գործընթացը: «Տեքնո ակուստիկ» առաջատար ընկերությունը […]
3D դեկորատիվ պատի պանելներ. 7 ոճային գաղափար ժամանակակից ինտերիերի համար

Ընդամենը 50 տարի առաջ պատերի ձևավորումը սահմանափակվում էր պատերի գունավորումով կամ պաստառներով: Սակայն, ժամանակակից ինտերիերում պատերի ձևավորումն այևս գունային լուծում չէ, այլև դիզայներական համալիր կոնցեպտուալ լուծում։ Այլևս հարթ և միօրինակ մակերեսները ակտուալ չեն, նրանց փոխարինելու են գալիս ծավալային ու հյուսվածքային լուծումները: Պատի 3D դեկորատիվ պանելներն այս դիզայներական լուծումների մեջ ամենապահանջվածներից են, քանի որ վերջիններս հաղորդում […]
Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ջրահեռացման խողովակների աղմուկից

Շինարարական աշխատանքները տարբեր փուլերում ունեն բարդության զանազան աստիճաններ, բայց քչերն են պատկերացնում, թե իրենից շատ փոքր ու ոչ խիստ կարևոր փուլը որքան խնդիրների ու բողոքների առիթ կարող է տալ հետագայում բնակիչներին կամ տվյալ տարածքում գտնվողներին:Նմանատիպ խնդիրներից է ջրահեռացման խողովակների աղմուկը: Արդի շենքերի նախագծման և շինարարական աշխատանքներում աղմուկի կառավարումը կամ չեզոքացումը ստորադասված կամ երկրորդված չպիտի լինի:«Տեքնո […]
Ինչո՞ւ է լվացքի մեքենան թրթռում․ պատճառները, DIY լուծումները և ինչպես նվազեցնել թրթռումների տարածումը տանը

Եթե լվացքի մեքենան ոչ միայն թեթևակի տատանվում է, այլև ուժեղ դղրդում է, տեղաշարժվում կամ աշխատելիս ամբողջ հատակն է զգալիորեն թրթռում, ապա խնդիրը միայն անհարմար աղմուկը չէ, այլ լուրջ խնդիր։ Կենցաղային տեխնիկայից առաջացող մեխանիկական թրթռումները կարող են փոխանցվել հատակին, պատերին և շինության այլ կոշտ կոնստրուկցիաներին։ Արդյունքում լվացքի մեքենայի աղմուկը կարող է լսելի կամ զգալի դառնալ նույնիսկ […]
Առաստաղների ձայնամեկուսացում․ Երբ հարևանի քայլերը լսվում են Ձեր ուղեղում

Մեր իրականության մեջ բնակարան գնելը երազանք է: Հաջողելուն պես, մենք սկսում ենք մտածել վերանորոգելու մասին: Միայն վերանորոգման պահին ենք մենք լիարժեք գիտակցում, որ ապրում ենք կատարյալ հանգստի և սեփական անկյունն ունենալու բերկրանքը։ Բայց այդ երջանկությունը կարող է շատ կարճ տևել, երբ դաժան իրականությանը բախվենք, ինչպես օրինակ վերևի հարևանի երեխաների վազքը, կրունկների տհաճ դոփյունը, աթոռների տեղաշարժը, […]
Ի՞նչ է ակուստիկ նախագծումը և ինչո՞ւ է այն անհրաժեշտ նախքան վերանորոգումը

Բնակարանի, գրասենյակի կամ կոմերցիոն տարածքի վերանորոգմանը պատրաստվելիս, մեր միտքը սովորաբար զբաղված է արտաքին տեսանելի կողմով։ Մենք չենք զլանում ժամեր վատնել՝ ընտրելու պատերի գույները, հատակի լամինատը, կահույքի դիզայնն ու լուսավորությունը։ Սակայն շատ քչերս ենք կենտրոնանում անտեսանելի, բայց կենսական նշանակություն ունեցող գործոնի վրա: Իրականում հենց այս գործոնն է ամբողջությամբ որոշում, թե որքանով հարմարավետ կլինի մեր տարածքում ապրելն […]
Որքանո՞վ է կարևոր նորակառույցներում ձայնամեկուսիչ գիպսատվարաթղթի կիրառումը

Ժամանակակից ճարտարապետության և շինարարության մեջ, գիպսաստվարաթղթե վահանակները դարձել են հիմնանյութեր՝ հիմնարար վերափոխելով ինտերիերի կառուցումը և հարդարումը: Գիպսաստվարաթղթե վահանակների բազմազանությունը, կիրառական արդյունավետությունը և էսթետիկությունը անքակտելի են դարձրել այս նյութի կիրառումը ինչպես բնակարանների, այնպես էլ կոմերցիոն տարածքների շինարարական աշխատանքներում: Գիպսաստվարաթղթե վահանակները մեծի մասամբ կիրառվում են որպես սենյակի մատչելի բաժանարարներ՝ շնորհիվ թեթև կառուցվածքի: Պարզունակ պատ լինելուց զատ, այս […]
Ձայնամեկուսիչ պանելներ vs գիպսաստվարաթուղթ

Բնակիչները ուզում են խաղաղություն և հանգստություն: Լսել հարևանների խոսակցությունները տարաբնույթ կենցաղային կամ առողջական խնդիրների մասին զայրացնող է և, մեղմ ասած, երեկոն անցկացնելու լավագույն միջոցներից չի: Իսկ աղմուկի նվազեցումը ցանկացած միջավայրում պահանջում է հատուկ նյութեր։ Մինչ շատերը ընտրում են ստանդարտ գիպսաստվարաթուղթը որպես ձայնամեկուսացում, շատ ավելի արդյունավետ լուծումներ կան։ Անկախ նրանից թե նախատեսում եք ձայնամեկուսացնել տուն, օֆիս, […]
Ձայնամեկուսացման ինչպիսի՞ համակարգեր ընտրել նորակառույց շենքերի համար

Մեր օրերում ՀՀ-ում, մասնավորապես Երևանում և մոտակա քաղաքներում նորակառույց բազմաբնակարանային շենքերի թիվը ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով: Այս աճին զուգահեռ մեծանում է նաև աղմուկի քանակը նման շենքերում: Բնակարաններում աղմուկը չափազանց շատ է և անհանգստացնող: Թեև ՀՀ-ում դեռ նկատելի չի ակտիվ տենդենց նորակառույցներից ավելի հին շենքեր կամ առանձնատներ տեղափոխվելու, բայց փոքրիկ շարժ նկատելի է, ինչը տարիների ընթացքում […]