Ընդամենը 50 տարի առաջ պատերի ձևավորումը սահմանափակվում էր պատերի գունավորումով կամ պաստառներով: Սակայն, ժամանակակից ինտերիերում պատերի ձևավորումն այևս գունային լուծում չէ, այլև դիզայներական համալիր կոնցեպտուալ լուծում։ Այլևս հարթ և միօրինակ մակերեսները ակտուալ չեն, նրանց փոխարինելու են գալիս ծավալային ու հյուսվածքային լուծումները: Պատի 3D դեկորատիվ պանելներն այս դիզայներական լուծումների մեջ ամենապահանջվածներից են, քանի որ վերջիններս հաղորդում են խորություն, տեսողական հարստություն, և անկրկնելի շեշտադրում էր ցանկացած սենյակ։
«Տեքնո ակուստիկ» ընկերությունն այս հոդվածով առանձնացրել է 7 ոճային գաղափար, որոնք կօգնեն ձեզ ստեղծել նրբագեղ և հարմարավետ տնային միջավայր:
1. Երկրաչափական նախշեր (Geometric 3D Panels)
Որքան էլ դիզայնը զարգանա և նորարարություններ ներգմուծվի, երկրաչափական մոտիվները երբեք չեն զիջի իրենց դիրքերը: Արդի ինտերիեր լուծումներում երկրաչափական պատկերները շարունակում են մնալ դիզայներական թրենդների առաջին հորիզոնականներում։ Ժամանակակից դիզայնում գերակշռում են վեցանկյունները (հեքսագոններ), եռանկյունները կամ խորանարդային պատրանք ստեղծող գծերը, որոնք հրաշալիորեն համադրվում են ժամանակակից և մինիմալիստական ոճերի հետ։ Այս պանելները իդեալական են հեռուստացույցի տարածքի, ննջասենյակի գլխավերևի կամ հյուրասենյակի շեշտադրվող պատերի համար։
2. Բնական փայտային հյուսվածքներ (Wooden Textured Panels)
Մյուս կարևոր ատրիբուտը, որը տարիներ շարունակ մնում է ինտերիեր դիզայնում, փայտն է: Այն փոխանցում է ջերմություն ու էլեգանտություն: Առավելաբար տարածված են կաղնու, ընկուզենու կամ մոխրագույն փայտի նմանությամբ 3D պանելները, որոնք ինտերիերին ապահովում է բացառիկ հարմարավետություն: Ի տարբերություն ավանդական փայտե երեսպատման՝ ժամանակակից դեկորատիվ պանելներն ավելի հեշտ են տեղադրվում և պահանջում են նվազագույն խնամք։
3. Ալիքաձև մակերեսներ (Wave Pattern Panels)
Տարածությանը շարժունություն և դինամիկա ապահովելու համար ինտերիեր դիզայնում լայնորեն կիրառվում են ալիքաձև 3D պանելները: Այս պանելները իդեալական են խիստ ժամանակակից գծերը մեղմելու կամ կորացնելու համար: Վերջիններս սենյակը դարձնում են ավելի հանգիստ և շքեղ: Հատկապես հրաշալի են համադրվում՝ բուխարու կամ հեռուստացույցի հատվածում, որտեղ ճիշտ լուսավորության դեպքում դրանք ստեղծում են գեղեցիկ ստվերներ:
4. Քարի տեսքով դեկորատիվ պանելներ (Stone-Look Panels)
Մյուս թրենդային շինանյութը, որն ակտիվ օգտագործվում է դիզայնում բնական քարի շքեղություն է, սակայն այն կարող է ծանր կամ թանկարժեք լինել: Քարի նմանությամբ պանելները հրաշալի լուծում են այդ խնդիրը՝ ստեղծելով բնական քարի տպավորություն: Այն լայնորեն կիրառվում է ինդուստրիալ, ժամանակակից և լյուքս ինտերիերներում։
5. Ուղղահայաց գծեր և ակոսներ (Vertical Groove Panels)
Ժամանակակից դիզայնում լայնորեն կիրառվում է նաև ուղղահայաց ակոսներով պանելները, որոնք տեսողականորեն «բարձրացնում» են առաստաղը և սենյակին հաղորդում կոկիկություն։ Այս պանլենրեը հրաշալիորեն համադրվում են LED լուսադիոդային ժապավենների (LED strip lighting) և կախովի դարակների հետ՝ հաղորդելով նորաոճ ու հանգիստ մթնոլորտ։
6. Բուսական և օրգանական նախշեր (Organic Pattern Panels)
Բնությունից ոգեշնչված 3D պանելներն աչքի են ընկնում տերևների, թերթիկների և ծաղկային հյուսվածքների նրբագեղ նախշերով: Այս լուծումը փափկություն և ներդաշնակություն է մտցնում ինտերիեր՝ առանց տարածքը ծանրաբեռնելու:
7. Մինիմալիստական գծային պանելներ (Minimalist Linear Panels)
Անկախ թրենդերից և ժամանակի պահանջից դիզայնում և ոճաբանության մեջ մինիմալիզմը երբեք չի լքի իր առաջատար դիրքերը: Բոլոր նրանք, ովքեր գնահատում են պարզությունը, սիրուն եմ համաչափ ոճը և խուսափում են ակտիվ ակցենտներից, պարզ ու հավասարակշռված նուրբ ակոսներով գծային պանելներն իդեալական ընտրություն են:
Ինչո՞ւ ընտրել 3D պատի պանելներ
Դեկորատիվ պանելներ ընտրելու շատ պատճառներ կան՝ ինտերիերի վերափուխում առանց խորքային վերանորոգման, նորարարություն, որաշակի անհարթությունների շտկում և այլն, քանի որ այս պանելները ապահովում են՝:
- խորություն և տեքստուրա՝ հարթ պատերը տեսողականորեն դարձնելով ավելի հետաքրքիր,
- թաքցնում են թերություններն ու անհարթությունները,
- լուսավորության խաղ., եթե ճիշտ են տեղադրված: Լուսարձակների կամ LED լույսերի հետ միասին, այս պանելները ստեղծում են ծավալային շշմեցուցիչ էֆեկտներ։
Օգտակար խորհուրդ www.teca.am-ից
Այս բոլոր առավելությունները պարզապես չեն ունենա ազդեցություն, եթե պանելները օգտագործվեն ոչ գրագետ: Ժամանակակից դիզայնում խորհուրդ չի տրվում պատել սենյակի բոլոր պատերը 3D պանելներով։ Պրոֆեսիոնալները դրանք համադրում ենք շինարարական այլ նյութերի հետ և ստեղծում մեկ շեշտադրվող (accent) պատ, որը կդառնա սենյակի գլխավոր զարդը:
Կապ հաստատեք մեր մասնագետների հետ, որպեսզի ընտրեք ձեր ինտերիերին համապատասխան բարձրորակ լուծումները: