Նկարագրություն
СтопЗвук Прайм-երը բարակ սալեր են, որոնք հիմնված են բարձրորակ բազալտային թելքի վրա: Արտադրանքի տարբերակչ առանձնահատկություններն են՝ փոքր հաստությունը, որը կազմում է 27 մմ և օպտիմալ խտությունը՝ 60 կգ/մ3: Սա թույլ է տալիս ձեռք բերել բարձր ձայնակլանման հատկություններ, որոնք համեմատելի են կրկնակի հաստությամբ նմանակների հետ: Ձայնամեկուսացման կոնստրուկցիաների կազմում СтопЗвук Прайм սալի էֆեկտիվոությունը փաստորեն համապատասխանում է 50 մմ հաստությամբ ավանդական ձայնը կլանող լցավորմանը:
Առավելությունները
- Ունիվերսալություն՝ օգտագործման հնարավորություն շինարարության բոլոր փուլերում՝ բնակելի, արդյունաբերական, գրասենյակային շինությունների տարբեր մեկուսացման կարկասային համակարգերում:
- Բազմաֆունկցիոնալություն՝ ձայնակլանում և ջերմամեկուսացում:
- Բարձր ամրություն, կայունություն մեխանիկական բեռնվածքների և դեֆորմացիաների նկատմամբ, օպտիմալ խտություն՝ նյութը արտադրված է միայն երկար թելքերի օգտագործմամբ և պարունակում է առնվազն 90% բազալտ:
- Ձայնակլանման բարձր ցուցանիշներ՝ ձայնակլանման գործակիցը NRC 0,85 –է, խտությունը՝ 60 կգ/մ3:
- Բարակ սալերը ( 27 մմ) չեն մեծացնում համակարգի հաստությունը:
- Կայունություն խոնավության և ագրեսիվ նյութերի ներգործությունների նկատմամբ:
- Ցածր ջերմահաղորդականություն՝ լավ ջերմամեկուսացման հատկություններ:
- Ոչ դյուրավառ նյութ (НГ)՝ կայուն է բարձր ջերմաստիճանների նկատմամբ, ենթակա չէ այրման և հալման:
- Անվտանգություն՝ սալերը չեն պարունակում վնասակար խառնուրդներ, արտադրվում են էկոլոգիապես մաքուր հումքից:
- Կայունություն կենսաբանական ներգործության նկատմամբ՝ չի առաջանում բորբոս, չի փտում, չի քայքայվում միջատների կողմից:
- Հեշտ է աշխատանքի մեջ՝ թեթև կտրվում է և մոնտաժվում, չի նստում:
- Երկարակեցություն՝ պահպանում է հատկությունները ամբողջ ծառայության ընթացքում:
- Խնայողականություն՝ ցածր արժեք և նվազագույն մնացուկներ մոնտաժման ժամանակ:
- Բարձր որակ՝ համապատասխանում է եվրոպական նորմերին, արտադրվում է ժամանակակից ներմուծական սարքավորանքի վրա, մշտական վերահսկմամբ:




