Նկարագրություն
Шуманет БМ – ն բազալտի ձայնակլանող հանքային սալ է (ոչ դյուրավառ), որը արտադրվում է առաջատար տեխնոլոգիաներով «Ակուստիկ Գրուպ» ընկերության արտադրական կարողություններում: Ցածր տեսակարար կշիռը (47կգ/մ3) ապահովում է նվազագույն բեռնվածքը կրող կառուցատարրերի վրա և մոնտաժումն առանց հատուկ տեխնիկայի օգտագործման:
Шуманет БМ – ի և ընկերության այլ ապրանքների գները կարելի է իմանալ, բացելով ամբողջական գնացուցակը:
Այս նյութը նախատեսված է կրող կառուցատարրերի և թերթանյութերից պատրաստված երեսպատման միջև խոռոչները լցնելու համար բնակելի և արտադրական շինություններում, կարկասային կոնստրուկցիաներ մոնտաժելու համար: Шуманет БМ – ի ձայնակլանման բարձր տեխնիկական բնութագրերը թույլ են տալիս հասնելու ձայնամեկուսացման կոնստրուկցիաների արդյունավետ արժեքներին, կոնստրուկցիայի քաշի նվազագույն ավելացմամբ:
Բազալտի հիմքով հանքային սալը, որը անցել է հիդրոֆոբ (ջրամերժ) մշակում, բացառում է խոնավության կուտակումը նյութի ներսում:
- Պրոֆեսիոնալ ձայնամեկուսացում;
- Յուրաքանչյուր սալի որակի վերահսկում;
- Ոչ դյուրավառ նյութ։
Մոսկվայում արտադրողից Шуманет БМ – ը գնելու և ձայնամեկուսիչ նյութերի օգտագործման վերաբերյալ անվճար խորհրդատվություն ստանալու համար, կարելի է օգտվել հետադարձ կապի ձևից կամ զանգահարել ընկերության գրասենյակ:
Բնութագրեր
Չափսերը
Սալի երկարությունը՝ 1200 մմ
Սալի լայնությունը՝ 600 մմ
Սալի հաստությունը՝ 50 մմ
Ֆիզիկական բնութագրեր
Ծավալային խտությունը՝ 47 կգ/մ3
Սալերի քանակը փաթեթավորման մեջ՝ 4 հատ
Քանակը փաթեթավորման մեջ՝ 2, 88 մ2
Փաթեթավորման ծավալը՝ 0, 144 մ3
Փաթեթավորման քաշը՝ 6, 8 կգ
Ձայնակլանման հետարձագանքման գործակիցները
Ակուստիկ փորձարկումները կատարված են НИИСФ РААСН ք. Մոսկվա՝ ակուստիկ չափումների լաբորատորիայի կողմից:
| Հաճախականություն, Հց |
100 |
125 |
160 |
200 |
250 |
320 |
400 |
500 |
630 |
| Шуманет БМ սալիկները առանց հեռացնելու |
0,14 |
0,26 |
0,40 |
0,56 |
0,67 |
0,82 |
1,0 |
1,00 |
1,00 |
| Шуманет БМ սալիկները 50 մմ հեռացնելով կոշտ մակերևույթից |
0,45 |
0,54 |
0,68 |
0,76 |
0,92 |
0,96 |
0,99 |
1,00 |
1,00 |
| Հաճախականություն, Հց |
800 |
1000 |
1250 |
1600 |
2000 |
2500 |
3200 |
4000 |
5000 |
| Шуманет БМ սալերը առանց հեռացնելու |
1,00 |
1,00 |
1,00 |
1,00 |
0,99 |
0,99 |
0,93 |
0,90 |
0,90 |
| Шуманет БМ սալիկները 50 մմ հեռացնելով կոշտ մակերևույթից |
1,00 |
1,00 |
0,98 |
0,95 |
0,90 |
0,88 |
0,85 |
0,83 |
0,80 |
Ձայնակլանման միջին գործակիցը՝ αw = 0, 95
Մոնտաժ
Ձայնակլանման երեսպատումների և բազմաշերտ կարկասային միջնապատերի կոնստրուկցիաներում կարկասի հենման պրոֆիլը (կամ չորսու) մոնտաժվում է, որպես կանոն, 600 մմ քայլով: Шуманет БМ սալերը դրվում են կավարամածի վանդակներում:
Ակուստիկ կախովի առաստաղների կոնստրուկցիաներում սալերը տեղադրվում են կախովի առաստաղի և միջհարկային ծածկի միջև ընկած տարածքում։ Шуманет БМ – ը դրվում է կախովի առաստաղի ետևը, կամ էլ մոնտաժվում է միջհարկային ծածկերի սալիկներին, ջերմամեկուսիչ սալիկների ամրացման համար նախատեսված պլաստմասե «սնկերի» օգնությամբ։
Ոչ հերմետիկ կոնստրուկցիաներում օգտագործելու ժամանակ, նյութի մասնիկների էմիսիան կանխելու համար շրջակա միջավայր, նախապես խորհուրդ է տրվում Шуманет БМ սալերը փաթաթել ձայնաթափանց սպանբոնդ տիպի չհյուսված գործվածքով։