Նկարագրություն
СтопЗвук БП Премиум-ը ձայնակլանիչ սալ է բազալտային թելքի հիմքի վրա, որը մակաշերտված է ապակեկտավով: Արտադրանքի տարբերակիչ բնութագրերն են 60 կգ/մ3 օպտիմալ խտությունը և համեմատ նմանակների հետ բարձր մեխանիկական ամրությունը: Նյութը արտադրվում է ընկերության մասնագետների կողմից մշակված բացառիկ տեխնոլոգիայով. դրա առանձնահատկությունը կայանում է հանքային թելքերի քաոսային դասավորվածության մեջ, ինչպես նաև սալի ամբողջ հաստությամբ համասեռ կառուցվածքով: Դրա հաշվին զգալիորեն բարձրանում են ցանկացած կարկասային կոնստրոկցիաների ձայնամեկուսացման բնութագրերը, որոնցում օգտագործվում է СтопЗвук БП Премиум — ը :
Առավելություններ
- Ունիվերսալություն՝ օգտագործման հնարավորություն շինարարության բոլոր փուլերում՝ բնակելի, գրասենյակային, արդյունաբերական, տարբեր մեկուսացման կարկասային կոնստրուկցիաներում:
- Բազմաֆունկցիոնալ՝ ձայնակլանում և ջերմամեկուսացում:
- Բարձր ամրություն, կայունություն մեխանիկական բեռնվածքների և դեֆորմացիաների նկատմամբ, օպտիմալ խտություն՝ նյութը արտադրված է միայն երկար թելքերի օգտագործմամբ և պարունակում է առնվազն 90% բազալտ:
- Ձայնակլանման բարձր ցուցանիշներ՝ ձայնակլանման գործակից NRC 0, 95 – է, խտությունը՝ 60 կգ/մ3:
- Կայունություն խոնավության ազդեցությունների և ագրեսիվ նյութերի նկատմամբ:
- Ցածր ջերմահաղորդականություն՝ լավ ջերմամեկուսիչ հատկություններ:
- Ոչ դյուրավառ նյութ (НГ) ՝ կայունություն բարձր ջերմաստիճանների ազդեցությանը, ենթակա չէ այրման և հալման:
- Անվտանգություն՝ սալերը չեն պարունակում վնասակար խառնուրդներ, արտադրվում են էկոլոգիապես մաքուր հումքից:
- Կայունություն կենսաբանական ներգործությանը՝ չի առաջանում բորբոս, չի փտում, չի քայքայվում միջատների կողմից:
- Հեշտ է աշխատանքի մեջ՝ թեթև կտրվում է և մոնտաժվում, չի նստում:
- Երկարակեցություն՝ պահպանում է հատկությունները ամբողջ ծառայության ընթացքում:
- Խնայողականություն՝ ցածր գին և նվազագույն մնացուկներ:
- Բարձր որակ՝ համապատասխանում է եվրոպական նորմերին, արտադրվում է ժամանակակից ներմուծական սարքավորանքի վրա, մշտական վերահսկմամբ:





