Նկարագրություն
Vibrofix CD-ն խորհուրդ է տրվում օգտագործել այն շինություններում, որոնք պաշտպանության կարիքն ունեն բարձր աղմուկից, քանի որ դրանք ցույց են տալիս շատ արդյունավետ արդյունքներ, հատկապես ցածր հաճախականությունների դեպքում։ Դրանք են ձայնագրման ստուդիաները, տնային կինոթատրոնները, օդափոխման խցիկները, էլեկտրական ենթակայանները: Այս արտադրանքի կիրառման ոլորտը լայն է և կախված է տեխնոլոգիական նորմատիվներից։
«Vibrofix CD»-ն արտադրվում է 1.5 մմ հաստությամբ պողպատից, որպես դեմպֆեր օգտագործվում է «Sylomer» նյութը, արտադրանքը նույնպես հագեցած է «П» տառի տեսքով գալվանացված պողպատե բարձակով։
«Vibrofix CD» ամրակները երաշխավորում են արդյունավետ ակուստիկ անջատում, ցուցաբերում են բարձր համատեղելիություն «Knauf» պանելների հետ։ Մոնտաժման ժամանակ արտադրատեսակները մակերևույթին ամրացվում են դյուբելների միջոցով։
Կիրառման ոլորտ
Vibrofix CD ամրակները օգտագործվում են բարձր արդյունավետությամբ ձայնամեկուսիչ կարկասային երեսպատումների մոնտաժման համար այն շինություններումներում, որոնք պետք է համապատասխանեն աղմուկից պաշտպանության բարձր պահանջներին, հատկապես ցածր հաճախականությունների դեպքում։ Հետևաբար, Vibrofix CD-ը առավել պահանջված են ձայնագրման ստուդիաներում, բանակցությունների սենյակներում, տնային կինոթատրոններում, օդափոխման խցիկներում և տրանսֆորմատորային ենթակայաններում։
Մոնտաժ
Գիպսաստվարաթղթե երեսպատումների անմիջական մոնտաժման ժամանակ, օգտագործելով Vibrofix CD ձայնամեկուսիչ ամրակները, անհրաժեշտ է ընտրել դրանց միջև հեռավորությունը՝ համապատասխան KNAUF ալբոմի № 1.073.9-2.00 սերիայի նորմերի և առաջարկությունների։ Ձայնամեկուսիչ ունակությունները բարձրացնելու համար պետք է օգտագործել հանքային բամբակ կամ Tecsound ձայնամեկուսիչ թաղանթներ։ Իսկ որպեսզի չառաջանան ձայների փոխանցման անուղղակի ուղիներ, անհրաժեշտ է հետևել, որ գիպսաստվարաթղթե թերթերը կիպ կպչեն պատերին առաձգական միջադիրների միջոցով։
Նորարարական պատային ձայնամեկուսիչ ամրակը՝ հուսալիության և աղմուկից պաշտպանության առավելագույն բարձր մակարդակով, իդեալական է բոլոր տեսակի շինությունների համար, որոնց նկատմամբ հատուկ պահանջներ են ներկայացվում ձայնամեկուսացման առումով, այդ թվում նաև ցածր հաճախականությունների վրա։