Նկարագրություն
Сонокреп Протектор ПРО Թրթռակախոցը դա կատարելագործված առաստաղային և պատի ամրացում է ռետինե էլաստոմերով, որն օգտագործվում է կարկասային երեսպատված կոնստրուկցիաներում թրթռումների և կառուցվածքային աղմուկի փոխանցման նվազեցման համար: Որպես հիմք օգտագործվում է Պ (П)-աձև մետաղական ծակոտված կախոց ցինկապատ պողպատից, որն ինտեգրված է ձուլման մեթոդով հատուկ ռետինե էլաստոմերի մեջ, ինչի հաշվին բացառվում է կարկասային համակարգի և պատի ու առաստաղի հիմքերի անմիջական կոշտ կապը: Կախոցի մեծացված հիմքի մակերեսը, համեմատաբար Сонокреп Протектор-ի հետ, թույլ է տալիս ավելի պինդ կպչել մակերևույթին և բացառել կախոցի տեղաշարժը մոնտաժման ընթացքում:




