Նկարագրություն
СтопЗвук Эко-ն ձայնակլանիչ սալ է, որը հիմնված է նախնական մշակման պոլիեթերային թելքի վրա, ամրացված ջերմային եղանակով: Այն օգտագործվում է պատերի, առանձնատների և միջնապատերի կարկասային երեսպատման լցման համար, բարձրացնելով դրանց ձայնամեկուսիչ բնութագրերը:
СтопЗвук Эко սալերն առանձնանում են ձայնակլանման բարձր ցուցանիշներով, ինչպես նաև լիակատար էկոլոգիական անվտանգությամբ և անվնասությամբ մարդու առողջության համար:
Առավելությունները
- Ունիվերսալություն՝ օգտագործման հնարավորություն բնակելի, արդյունաբերական, գրասենյակային շինությունների տարբեր մեկուսիչ կարկասային համակարգերում:
- Բազմաֆունկցիոնալություն՝ ջերմամեկուսացում և ձայնակլանում:
- Բարձր ամրություն, կայունություն մեխանիկական բեռնվածքների և դեֆորմացիաների նկատմամբ, օպտիմալ խտություն:
- Ձայնակլանման բարձր ցուցանիշներ՝ ձայնակլանման գործակիցը NRC 0,85 –է, խտությունը՝ 18-21 կգ/մ3:
- Ջերմահաղորդականության ցածր գործակից՝ լավ ջերմամեկուսացում:
- Անվտանգություն՝ հիպոալերգիկ է, սալերը 100 % պոլիեթերային թելքից են, առանց վնասակար խառնուրդների, ֆենոլֆորմալդեհիդային կապակցանյութերի և սոսնձի: Թելքերը ամրանում են տաք օդով, չեն առաջացնում ծակող փոշի:
- Կայունություն կենսաբանական ներգործությանը՝ չի առաջանում բորբոս, չի փտում, չի քայքայվում միջատների կողմից:
- Հեշտ մոնտաժում՝ կտրվում է դանակով, չի քանդվում և չի արտադրում ծակող փոշի, չի նստում, մնացուկները՝ նվազագույն:
- Երկարակեցություն՝ պահպանում է հատկությունները ամբողջ ծառայության ընթացքում:
- Բարձր որակ՝ համապատասխանում է եվրոպական նորմերին, արտադրվում է ժամանակակից ներմուծական սարքավորանքի վրա, մշտական վերահսկմամբ:





