Հարմարավետությունը և պրակտիկությունը ինտերիեր դիզայնի վերջին թրենդերն են, որոնց անբաժան մասն են կազմում 3D դեկորատիվ և ակուստիկ պանելները։ Տեսողական գեղեցկությունը համադրվում է ապահով և բարձրորակ արդյունքների հետ։ Այն ակտիվորեն կիրառվում է տան, գրասենյակի կամ ցանկացած անկյուն ոճային փոփոխության ենթարկելու, ինչպես նաև խորություն ունեցող և միաժամանակ լիարժեք ֆունկցիոնալ լավագույն լուծումներ ապահովոք հիմնանյութ:
«Տեքնո ակուստիկ» ընկերությունը առաջարկում է ամբողջական ուղեցույց, որպեսզի ձեր ընտրությունը լինի գրագետ և իդեալական: 3D պատի պանելներ տեղադրելիս կարևոր է հաշվի առնել յուրաքանչյուր սենյակի առանձնահատկություն ու ակուստիկ պահանջ:
1. Հյուրասենյակ. Տպավորիչ դիզայն և ձայնային հարմարավետություն
Թե հայ իրականության մեջ ավանդաբար և թե համաշխարհային պրակտիկայում հյուրասենյակը տան կենտրոնական հատվածն է, որը ամենաշատն է օգտագործվում թե ակտիվ հյուրընկալության, թե նեղ ընտանեկան երեկոների և թե սովորական հանգստի ժամաանակ: Ուստի հյուրասենյակի համար 3D դեկորատիվ և ակուստիկ պանել հարկ է՝
- Նախընտրություն տալ լամելային կամ երկրաչափական ռելիեֆով 3D ակուստիկ պանելներին: Չմոռանաք՝ լավագույն արդյունքի համար, այն ճիշտ է տեղադրել հեռուստացույցի կամ հիմնական պատի հատվածում:
- Այս պանելների առավելությունը այն է, որ հիանալի ժամանակակից տեսքից բացի, դրանք արդյունավետորեն կլանում են ավելորդ աղմուկն ու արձագանքը և բարելավում հնչողությունը ինչպես տնային կինոթատրոնի, այնպես էլ աուդիոհամակարգերի համար:
2. Ննջասենյակ. Անդորր և ձայնամեկուսացում
Եթե հյուրասենյակը իր տեսքով, ստեղծած միջավայրով և ֆունկցիոնալությամբ տան անդամներին և հյուրերին պետք է ապահովի թե էսթետիկ և թե հարմոնիկ միջավայր, ապա ննջասենյակն առանձնության, խաղաղության և հանգստի մասին է: Ուստի այստեղ առանցքային նշանակություն է ձեռք բերում հանգիստ միջավայրի ստեղծումը: Ննջասենյակի համար ակուստիկ պանել ընտրելիս, պետք է կենտրոնանալ՝
- բնական փայտե հիմքով ակուստիկ պանելների վրա, ընդ որում՝ դրանք պետք է տեղադրվեն մահճակալի գլխադիրի հետնամասում, որպեսզի ապահովեն առավելագույն արդյունք:
- Բնական փայտից այս ակուստիկ պանելները հարմարավետ են, հաղորդում են տաք մթնոլորտ և օգնում են մեկուսացնել սենյակը դրսի կամ հարևան սենյակների ձայներից՝ ապահովելով խորը և անդորր քուն:
3. Աշխատասենյակ. Կենտրոնացում և պրոֆեսիոնալ ակուստիկա
Տան մյուս կարևոր հատվածը, որտեղ պետք է հնարավորինս խուսափել ձայնային աղտոտումից, տնային աշխատասենյակն է: Ինչպես նաև այս կատեգորիայի մեջ կարելի է ներառել գրասենյակը: Աշխատանքում առավելագույն արդյունավետություն դրսևորելու համար անհրաժեշտ է նվազեցնել կամ չեզոքացնելլ շրջապատող աղմուկը: Աշխատասենյակի կամ գրասենյակի համար պանելներ ընտրելիս, կարևոր է առաջնահերություն տալ՝
- բարձր խտության 3D ձայնակլանիչ պանելներին, քանի որ վերջիննեսր նախագծված և արատադրված են ձայնային ալիքները վերահսկելու նպատակով:
- Նման պանելները ապահովում են խիստ գործնական, միևնույն ժամանակ էսթետիկ միջավայր՝ բացառելով արձագանքները կարևոր առցանց զանգերի, տեսահանդիպումների և առհասարակ գործնական քննարկումների ժամանակ:
3D դեկորատիվ պանելներնի մասին կարող եք կարդալ նաև մեր մյուս բլոգում ՝ https://teca.am/3d-dekorativ-pati-panelner-7-gaghapar/
Ինչո՞ւ ընտրել TECA-ի ակուստիկ լուծումները
Տան կամ գրասենյակի վերանորոգման ընթացքում TECA ընկերությունն առաջարկում է մասնագիտական մոտեցում՝ համադրելով բարձրակարգ դիզայնն ու ինժեներական ակուստիկան: Մեր տեսականին ներառում է ժամանակակից 3D ակուստիկ և ձայնակլանիչ պատի պանելներ,այդ թվում՝ էկոլոգիապես մաքուր MDF և փայտաթելային սալեր, որոնք լուծում են հետևյալ խնդիրները՝
- Մասնագիտական ակուստիկա և ձայնամեկուսացում (ներառյալ համապատասխան բարձրորակ նյութեր ու ממbrաններ)
- Էկոլոգիապես անվտանգ և բնական նյութեր
- Ժամանակակից դիզայն և հեշտ տեղադրում
Բարելավեք ձեր տարածքի ակուստիկան և տեսքը միաժամանակ՝ ընտրելով մասնագիտական լուծումներ TECA-ից։ Կապ հաստատեք հենց այսօր՝ վայելելու ձեր ամենաիդեալական միջավայրը: