0

«Ձայնամեկուսիչ» հանքային բամբակների մասին միֆը լսե՞լ եք

Ձայնամեկուսիչ հանքային բամբակներ

Երբ միֆը հիմնված է գոնե 25 տոկոս ճշմարտության վրա, մի քիչ ներելի է, մտածում ես մարդիկ չափազանցնում են, գերագնահատում հնարավորությունները: Բայց երբ լայնորեն տարածված միֆը գեթ 1 տոկոս ճշմարտահեն չի, սա թողնում ենք հանրության գնահատականներին: 

Ձայնամեկուսիչ հանքային բամբակների մասին միֆը ևս գրեթե ճշմարտահեն չի: Այսինքն՝ այն չունի անգամ 1 տոկոս էֆեկտիվություն, եթե կիրառության ժամանակ բացակայում է պրոֆեսիոնալ մոտեցումը: 

Բայց որտեղ է թաքնված իրականությունը և ինչու են շինարարները հաճախ մոլորվում կամ մոլորեցնում՝ հավատացած, որ հանքային բամբակները ինքնին կարող են ձայնը մեկուսացնել: 

Եկեք փաստերով վերլուծենք այս միֆի առաջացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները:

 Հանքային բամբակների կիրառման մոլորությունը:

Հանքային բամբակները, իսկապես, լայն կիրառում ունեն շինարարության մեջ: Այն ամենահայտնի շինանյութերից է, և գնորդների մեծամասնությունը հավատացած է, որ այդ նյութը ինքն իրենով ապահովում է ձայնամեկուսացում: 

Ավելին տվյալ ապրանքանիշների վրա հաճախ տեսնում ենք գերչափազանցեցված տվյալներ: Օրինակ՝ «ապահովում է 45 դեցիբել ձայնամեկուսացում» կամ «ապահովում է 60 դեցիբել ձայնամեկուսացում»: 

Ասեք, որ արժանահավատ է, չէ՞:

 Բայց ինչ է տեղի ունենում իրականում: Ներկայացված դեցիբելային թվերը չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ դրանք ոչ թե կոնկրետ հանքային բամբակի թվերն են, այլ ողջ կոնստրուկցիայի՝ գիպսե ստվարաթուղթ, հանքաբամբակ, մետաղական կոնստրուկցիա և օդային տարածք: Հետևաբար այս կոնստրուկցիայի ձայնամեկուսացման տվյալում   իրականում հանքաբամբակը փոքր տեղ է կազմում: Ավելին, արտադրողները հաճախ չեն ներկայացնում, որ ինքը հանքային բամբակը  ձայնամեկուսիչ չի, այլ միայն նպաստում է կոնստրուկցիայի մեջ ձայնի խլացմանը և ռեզոնանսների վերացմանը, ոչ թե տարածության ներքին ձայնամեկուսացմանը: Այսինքն՝ այս բամբակները լոկ ձայնակլանման դեր են տանում՝ նվազեցնելով միջնապատային կառույցների ձայնային ռեզոնանսը, բայց չեն կարող բլոկավորել ձայնի փոխանցումը տարածության մեջ: Հանքաբամբակը ինչպես ցանկացած նյութ տարածության մեջ ունի ձայնամեկուսացման ներգործություն որոշ չափ, որը նաև կախված է հանքային բամբակի խտությունից և գործվածքի թելերի երկարությունից ու դասավորվածությունից, բայց ոչ տուփի վրա գրվածի չափ։  

Ի՞նչ է քողարկում լավ մտածված մարքեթինգը

Եկեք խոստովանենք, որ բոլորս էլ կատարում ենք գնումներ՝ հաճախ զոհ գնալով մարքեթինգային ամենատարբեր արշավներին: Զանազան փաթեթավորումներ, գեղեցիկ գովազդներ կամ ճիշտ ընտրված մարքեթինգային արշավները մեզ գրավում են կատարելու էմոցիոնալ գնումներ:
Իսկ ի՞նչ է հաճախ թաքցնում մարքեթինգը: Երբեմն շատ կարևոր ինֆորմացիա. Անզեն աչքով միշտ չէ, որ կարելի է տեսնել ամենատարբեր ապրանքների նկարագրությունների տակ թաքնված իրական իմաստը: Նմանատիպ խնդրի ենք բախվում նաև հանքային բամբակների պարագայում: Առաջին հայացքից շատ գրավիչ «ձայնամեկուսիչ հանքային բամբակներ» տողերի ներքո հաճախորդները հաճախ, թերի ինֆորմացիայի պատճառով, գնում են նման հանքային բամբակների գլաններ կամ վահանակներ, օգտագործում  են պատերի կամ առաստաղների կոնստրուկցիաներում՝ հուսալով ունենալ լավ ձայնամեկուսացված տարածքներ: Իսկ շոշափելի արդյունքներ չկան, բայց ֆինանսական կորուստներն անկնհայտ են: 

Հանքային բամբակների պիտակների չերևացող կողմը

Այժմ ներկայացնենք մի փոքրիկ հնարք, որ հաճախ կիրառվում է արտադրողների կողմից, սեփական արտադրանքին առավել կշիռ ու արժեք հաղորդելու համար:

Հանքային բամբակ վաճառող արտադրողներից շատերի ապրանքային պիտակի վրա կարող ենք հանդիպել հետևյալ տողերը՝ «45 դեցիբել ձայնամեկուսացում»:

Շատերս միամտաբար կարող ենք կարծել, որ այս բամբակներն ապահովում են 45 դեցիբել ձայնամեկուսացում, այնինչ սա նշանակելու է, որ 50մմ բամբակները տեղադրված երկշերտ գիպսաստվարաթղթե միջնորմային կառույցի մեջ, կարող է ապահովել 45 դեցիբել ձայնամեկուսացում: Հետևություն՝ ինքը բամբակը միայնակ երբեք չի կարող նման արդյունքներ ապահովել, բացառապես կոնստրուկցիայի  հաշվին է, դա տեղի ունենում:  

Իրականում ինչն է նպաստում ձայնամեկուսացմանը: 

3 անկյունաքարային գործոնները — ձայնամեկուսիչ  միջնորմային կառույցներ

Հանքային բամբակները, իհարկե ունեն կարևոր նշանակություն շինարարության և ձայնակլանման տեսանկյունից, սակայն դրանց գրագետ և համապատասխան կիրառումն է միայն ապահովում էֆեկտիվ արդյունքներ: Ինչպես նշեցինք, բամբակները իրենք իրենցով փոքր ազդեցություն են ունենում, վերջիններիս էֆեկտիվությունը կապված է շինարարական ճիշտ նյութերի և կոնստրուկցիաների  համադրությունից: 

Ահա երեք հիմնարար գործոնները, որոնք հանքային բամբակ պարունակող կառույցները դարձնում են էֆեկտիվ՝

  1. արտաքին նյութերի խտությունը, որքան խիտ է և ծանր, այնքան ավելի լավ է ապահով ձայնամեկուսացում: 
  2. Միակցությունների առաձգականությունը, որքան ճիշտ են ընտրված թրթրամեկուսիչ բարձիկները  виброподвесы, միջադիրները և պրոֆիլները, այնքան արդյունավետ է այն ձայնամեկուսացվում: 
  3. Կոնստրուկցիայի  միջուկների (բամբակ, վահանակ) ընտրությունը: Այն պետք է կարողանա նվազեցնել ձայների ներքին ռեզոնանսը և բարելավել ձայնային հաճախականությունների բնույթը: 

Այսպիսով, հանքային բամբակներից մաքսիմալ օգուտ ստանալու համար, այն պետք է օգտագործել մասնագետի կողմից նախագծված ինժներեկան ճիշտ կոնստրուկցիաների մեջ:

Ինչո՞ւ դիմել ակուստիկ մասնագետի:

Երբևէ կվստահեի՞ք Ձեր առողջությունը ինժեների կամ ուսուցչի: Կարծում եմ, ո՛չ, որովհետև առողջությունը թանկ է և անգնահատելի: Ավելին, յուրաքանչյուրս փորձում ենք մաքսիմալ ինֆորմացվել այն բժշկից, ում պիտի դիմենք մեր բուժման նպատակով: Իսկ ինչո՞ւ ենք մենք վստահ, որ շինարարության հարցում մենք կարող ենք ունենալ անվտանգ ու բարեկարգ  արդյունքներ առանց լավ մասնագետների: Ինչպես մեր առողջությունը, այնպես էլ ցանկացած այլ գործունեություն ունի իր պրոֆեսիոնալներին: Իսկ մարդկային արկածախնդրությունը կարող է թանկ արժենալ: 

Ուստի, չմոռանանք, որ շինարարության և հատկապես ձայնամեկուսացման հարցում սիրողական մոտեցումները կարող են լինել կործանարար և էապես ազդել աշխատանքի վերջնարդյունքների վրա: 

Պրոֆեսիոնալների հետ աշխատելը մեզ տալիս է որակ, երաշխիքներ և բավարարող արդյունք, քանի որ միայն նրանք գիտեն՝ ինչպես ճիշտ աշխատել ինժեներեկան տարբեր կոնստրուկցիաների և դրանց մասերի հետ: Նրանք մանրակրկիտ հաշվարկներ են իրականացնում համապատասխան տարածքներում՝ գնահատելու և ընտրելու նյութերի հաստությունը, խտությունը, և շերտերի դիրքը: Մեր մասնագետները նման հաշվարկները կատարում են ոչ թե տեսական հիմքերով, այլ բացառապես այն տարածքներում, որտեղ պետք է ապահովել ձայնամեկուսացում: Իրական չափումների հիմքով, նրանք առաջարկում են լուծումներ, որոնք ներառում են հանքային բամբակների ճիշտ կիրառությունը համապատասխան ինժեներական կառույցների մեջ և ապահովում անհրաժեշտ ձայնամեկուսացում:

Ամփոփում

Ամփոփելով նշենք, որ միֆը, թե հանքային բամբակները ձայնամեկուսացում են ապահովում, թերի պնդում է, քանի որ այս բամբակները, ձայնամեկուսացման կարևոր բաղադրիչներ լինելով հանդերձ, միայն ինժեներեկան ճիշտ կոնստրուկցիայի և համապատասխան այլ նյութերի համադրման արդյունքում կարող են ապահովել ձայնամեկուսացում: 

Ավելին, ապրանքների պիտակների վրա հանդիպող թվերը ևս կարող են լինել կամայական կամ ուռճացված, քանի որ իրականում այս թվերը մատնանշում են ոչ թե հանքային բամբակի ձայնամեկուսացման դեցիբելները, այլ այն ինժեներական կոնստրուկցիան, որն իր ամբողջական պարամետրերով է ապահովում այդ դեցիբելները: Ուստի նախ և առաջ, պետք է խորհրդակցել մասնագետների հետ, քննարկել համապատասպան ինժեներական լուծումների դետալները և միայն նրանց համադրության մեջ ընտրել հանքային բամբակների կիրառությունը:
Խուսափե՛ք մարքեթինգային հնարքներից՝ վստահելով մասնագետներին:Acoustic Pro ընկերությունը որդեգրել է պրոֆեսիոնալ մոտեցում, մարքեթինգային խոստումների փոխարեն: Եկե՛ք չափագրենք, նախագծենք և ստեղծենք իրական ձայնամեկուսացում, որ կգոհացնի Ձեզ իր որակով և արդունավետությամբ:

Մենք կզնագահարենք Ձեզ!