0

7 սխալ՝ տարածքի ձայնակլանման նյութեր ընտրելիս

Ձայնակլանման սխալ նյութերի ընտրություն

Չե՞ս եղել ռեստորանում ու անասելի հոգնել բարձր ձայներից կամ դժվարացել կենտրոնանալ օֆիսում շուրջդ տիրող աղմուկից։ Ի՞նչ ես կարծում՝ ինչու: Երևի կարծում ես մարդաշատ տարածքներ են, կամ դիզայներական վատ լուծումներով օֆիս, բայց պատճառը իրականում ձայնային սխալ հավասարակշռությունն է։

Ցանկացած տարածքի ներքին հարդարանքի ժամանակ, մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում, դիզայնին, գույներին, կահույքին, տարբեր հետաքրքիր լուծումների, բայց ինտերիերն ունի ևս մի չերևացող, բայց խիստ կարևոր կողմ: Դա ձայնակլանումն է: Գուցե այն չի երևում, բայց այն լսվում է և զգացվում: Ուստի ներքին ինտերիերի նախագծման փուլում անհրաժեշտ է նույն նախանձախնդրությամբ ընտրել ձայնակլանման նյութերը՝ դարձնելով Ձեր միջավայրը հանգիստ, պրոֆեսիոնալ և հաճելի։ Հատկապես մեր օրերում, շուկայում առկա են ձայնակլանման այնպիսի լայն տեսականի, որ հիանալիորեն համադրվում է ցանկացած դիզայներական լուծումների հետ:

7 սխալ, որոնցից խուսափելու դեպքում, դուք կունենաք Ձեր տարածքին և կարիքներին համապատասխան մթնոլորտ:

1. Չիրականացնել տարածքի ձայնային ախտորոշում

Առաջին սխալը, որ հաճախ հանդիպում ենք, դա նյութերի ձեռքբերումն է առանց ձայնային խնդիրների ախտորոշման: Մինչ ապրանք գնելը, պիտի հասկանալ, թե ինչ խնդիր ես լուծում և ինչու: Հակառակ դեպքում, բոլոր ջանքերը կարող են հօդս ցնդել:
Ախտորոշման գործընթացի միջոցով պետք է պարզել աղմուկի առաջացման պատճառները՝ արտաքին է թե ներքին, աղմուկի հաճախականային տիրույթը, հետո միայն ձեռք բերել նյութեր: Միայն ձայնի աղբյուրն,  ու առաջացման պատճառները հասկանալուց հետո, մենք կարող ենք ճիշտ կողմնորոշվել, արդյոք մեզ անհրաժեշտ է ձայնակլանում, թե ձայնամեկուսացում:

2. Հաշվի չառնել տարածքի գործառույթը նյութերը ընտրելիս

Հաջորդ հաճախ հանդիպող սխալը նյութի գնումն է, առանց տարածքի գործառույթը հաշվի առնելու: Սա ևս կարող է լուրջ ազդեցություն ունենալ տվյալ նյութի ազդեցության ծածկույթի և էֆեկտիվության վրա: Եթե տվյալ տարածքը նախատեսվում է որպես կինոդահլիճ , ապա առաջնային է  և չոր ձայնի  պահպանումը։ Մինչդեռ ռեստորանների դեպքում, նույնչափ կարևոր է ձայնային ալիքների անդրադարձը: Սակայն շատ կարևոր է, որ ձայնախլացման արդյունքում միջավայրը չկորցնի իր կենդանությունը: Օֆիսների կամ կոմերցիոն այլ տարածքների դեպքում, այլ խնդիրներ պիտի լուծվի: Այստեղ կարևոր է հստակ խոսքի հասանելիությունը՝ առանց խլացնելու միջավայրը:
Ուստի հաշվի առե՛ք նախ տարածքի գործառույթը, քանի որ ցանկացած նշանակության տարածք ունի իր ակուստիկ պահանջները:

3. Հաշվի չառնել տարածքի ձևը, բարձրությունը և ընտրված նյութերի կառուցվածքը

Յուրաքանչյուր տարածք իր պահանջն ունի, ուստի ձայնակլանման էֆեկտիվության համար անհրաժեշտ է համապատասխան նյութերը տեղադրել այն հատվածներում, որտեղ առավելաբար շատ է ձայնային ալինքների անդրադարձը: Եթե տարածքն ունի բարձր առաստաղ, ապա խորհուրդ է տրվում առաստաղից ակուստիկ ամպեր կախել, որպեսզի կլանեն անդրադարձվող  ալիքները: Ինչպես նաև խորհուրդ է տրվում օգագործել նուրբ մանրաթելային նյութեր, որոնք ունեն բաց կառուցվածք: Օրինակ՝ պոլիէսթերային ձայնակլանիչները, ակուստիկը ներկ կամ ֆիբրովահանակները որպես սպունգ հրաշալիորեն կլանում են ձայնը:


4. Խուսափել ձայնակլանիչ նյութեր օգտագործելուց՝ ելնելով դիզայներական խնդիրներից

Հաջորդ սխալը դա ձայնակլանիչ նյութերից հրաժարումն է հանուն դիզայնի: Եթե նախկինում ձայնակլանիչները իրենց արտաքին տեսքով ակնահաճո չէին և կարող էին կտրուկ խոչընդոտել դիզայներական մոտեցումներին: Մեր օրերում դա այլևս խնդիր չի: Այսօր Ակուստիկ Պրո-ն հայ սպառողին առաջարկում է 37 ամենատարբեր երանգների ակուստիկ վահանակներ, որոնք հեշտորեն դառնում են ցանկացած ինտերիերի անբաժան մասը: Ուստի խուսափել վահանակներից հանուն դիզայնի այլևս անհրաժեշտ չէ: 

Ապահովե՛ք Ձեր սպառողին հաճելի միջավայր։

5. Չհամադրել տարբեր բազմաշերտ նյութեր՝ ավելի լավ արդյունքի համար

Երբ մտածում ենք ձայնակլանման մասին, մենք հաճախ սահմանափակվում ենք պատերի ձայնակլանման գործընթացով: Սա ևս հաճախ հանդիպող սխալ է, ինչի պատճառով ձայնակլանման արդյունավետությունը այնքան էլ բարձր չէ: Ձայնային խնդիրները լուծելու համար, պետք է համադրել, պատեր-առաստաղ-հատակ կոմբինացիան: Ինչպես հնչյունային փորձագետները նշում են բազմաշերտ լուծումները բարձրացնում են ձայնի կլանման գործակիցը։
Ավելին, խրախուսելի է նաև գորգերի և փափուկ ծածկույթների օգտագործումը, ինչպես նաև տարբեր ակուստիկ վինիլային լուծումներ, այս ամենը զգալիորեն նվազեցնում է քայլերի և կահույքի շարժման աղմուկը։

6. Չչափել արձագանքը, այլ թողնել ենթադրության վրա

Սա թերևս այն սխալներից է, որ կարող է լուրջ ազդեցություն թողնել աշխատանքի որակի և էֆեկտիվության վրա: Ձայնը ինքնին կարող է լինել երբեմն խաբուսիկ։ Ունենալով բավականին երկար արձագանք՝ այն կարող է թվալ խաղաղ, բայց սա շատ խաբուսիկ է։ Ուստի խիստ անհրաժեշտ է օգտագործել հատուկ ծրագրեր ու սարքեր չափելու արձագանքի ժամանակը: Եթե չունեք համապատասխան հնարավորություններ, ապա անպայման դիմեք մասնագետների, որպեսզի չափեն RT60 ցուցանիշը՝ արձագանքման ժամանակը  վայրկյաններով և ըստ հաճախականությունների։
Սա օգնում է հասկանալ ձայնակլանման կարիք կա թե ոչ և որ հաճախականային տիրույթներում։ Ինչից ելնելով նոր ընտրվում է ձայնակլանիչ նյութի տեսակը։

7. Խնայել որակի վրա, ոչ թե քանակի

Հաջորդ սխալը, որ հաճախ հանդիպում է, դա որակի վրա խնայելն է: Վատ որակ-շատ ծածկողականություն մոդելը անհամեմատ զիջում է լավ-որակ-ճիշտ հատվածներում ծածկողականություն մոդելին: Ուստի շատ սեփականատերեր փորձում են գումար խնայել՝ տեղադրելով քիչ պանելներ՝ նախապես ունենալով ճիշտ վայրերում տեղադրման նախագիծը։ Եթե փակ մակերեսի 30–40%–ը ճիշտ հատվածներում ունի ձայնակլանում, ապա կոլեկտիվ էֆեկտի շնորհիվ կարելի է ստանալ լավ ձայնակլանում: Իհարկե եթե ձայնակլանիչները ընտրված են ճիշտ կլանման գործակցով:
Ավելի լավ է տեղադրել քիչ, բայց ճիշտ նյութեր։

Ամփոփում

Ձայնակլանումը պահանջում է դետալային վերաբերմունք: Անտեսանելի, բայց լուրջ ազդեցություն ունեցող այս գործոնը, կարող է էականորեն փոխել ցանկացած միջավայրի ձայնային ազդեցությունը՝ ապահովելով խաղաղություն, լավ տրամադրություն, կենտրոնացում և վայելք: Հարդարե՛ք Ձեր ինտերիերը ճիշտ նախագծված ձայնակլանման նյութերով և ներգրավեք շատ հաճախորդներ, եթե ռեստորան եք կամ կինոդահլիճ: Բարձրացրե՛ք Ձեր թիմի արդյունավետությունը, եթե կոմերցիոն տարածք եք կամ գրասենյակ: Եվ միշտ հիշե՛ք «Լավ ձայնը ոչ թե պատահականություն է, այլ ճիշտ հաշվարկների արդյունք»։

Մենք կզնագահարենք Ձեզ!