Մեքենա վարելը մեր օրերում խիստ ահրաժեշտություն է, սակայն որքանո՞վ է այն հաճելի կամ հարմարավետ: Նոր և ամբողջությամբ սարքին մեքենա վարելը գուցե, սակայն պատկերն այլ է որոշակի մաշվածություն ունեցող մեքենաների դեպքում: Ճանապարհի մշտական աղմուկը, անվադողերի ձայնը, շարժիչի դղրդոցը և դռների պանելների թրթռոցը նույնիսկ ամենասովորական երթևեկությունը կարող են վերածել տանջանքի։
Առաջին հայացքից շատ լռակյաց էլեկտրական մեքենաները կարծես թե հրաշալի լուծում պետք է լիներ, սակայն այս մեքենաները արտադրելիս ավելի հաճախ օգտագործվում են թեթև մետաղական թիթեղներ և սինթետիկ կոմպոզիտային նյութեր, որոնք կնվազեցնեն քաշը, ինչն էլ հաճախ հանգեցնում է սրահում աղմուկի և անցանկալի ռեզոնանսի ավելացման։
Անկախ նպատակից (լիակատար լռություն կամ իդեալական ակուստիկ միջավայր)` մեքենայի ձայնամեկուսացումը արդյունավետ բարելավում է: Սակայն հարց է արդյոք ինքնուրո՞ւյն կատարել աշխատանքը, թե՞ դիմել մասնագետի։
Այս հոդվածում կքննարկենք մեքենայի ձայնամեկուսացման հիմքում ընկած սկզբունքները, կհամեմատենք ինքնուրույն և պրոֆեսիոնալ տեղադրումը և կներկայացնենք, թե ինչպես ընտրել ձեր մեքենայի համար ճիշտ ձայնամեկուսիչ նյութերը։
1. Լռության հիմքում ընկած գիտությունը․ ինչպե՞ս է աշխատում մեքենայի ձայնամեկուսացումը
Մեքենայի սրահն լռեցնելու լավագույն լուծումը պարզապես ծանր մետաղական պանել փակցնելը չէ։ Մոտեցումը պետք է լինի գրագետ և ինժեներական: Պետք է ճիշտ մշակված բազմաշերտ լուծումում, որի միջոցով հնարավոր է վերահսկել տարբեր հաճախականությունների ձայներն ու թրթռումները։
Մեքենայիակուստիկ մշակումը հիմնված է երեք հիմնական սկզբունքի վրա։
Թրթռումների նվազեցում և ռեզոնանսի վերահսկում
Մետաղական թիթեղը ինչ-որ առումով զանգի նման է․ այն ձայն է արձակում կամ ռեզոնանսում, երբ ենթարկվում է ճանապարհի թրթռումներին կամ անվադողերի հարվածներին: Ուստի պետք է օգտագործել թրթռամեկուսիչ նյութեր, որոնք կմեծացնեն բարակ մետաղական պանելների զանգվածն ու կապահովեն կառուցվածքային կայունությունը: Այս ամենօը կօգնի նվազեցնել թրթռումները առաջացման աղբյուրում։
Ակուստիկ կլանում
Ավտոմեքենաների սրահներում ձայնի արձագանքը կամ տարածումը կասեցնելու համար, առաջարկվում է օգտագործել ակուստիկ փրփուրներ կան ձայնը կլանիչ նյութեր: Այս նյութերը կլանում են օդային ներթափանցած մեքենայի սրահից կամ դռների և այլ խոռոչների ներսից: Արդյունքում հարմարավետ ավտոմեքենայի սրահ՝ առանց անցանկալի ակուստիկ կոշտությունը։
Ձայնի արգելափակում
Մյուս քայլը ձայնի արգելակումն է, որը հնարավոր է խիտ նյութերի օգտագործմամբ: Օրինակ՝ Mass Loaded Vinyl (MLV) և բազմաշերտ ձայնամեկուսիչ պատնեշները, սահմանափակում են արտաքին ճանապարհային աղմուկի, քամու ձայնի և արտանետման համակարգի աղմուկի ներթափանցումը մեքենայի սրահ։
Այսպիսով, ավտոմեքենաների սրահի ձայնամեկուսացումը պահանջում է համալիր մոտեցում: Խուսափեք մեկ տեսակի նյութի օգտագործումից կամ սխալ նյութի ընտրությունից. դրանք արդյունավետ չեն: Տարբեր բարձրորակ նյութերի համադրությունը լավագույն լուծումն է և կիրառելի մեքենայի համապատասխան հատվածներում։
2. Ինքնուրույն, թե՞ պրոֆեսիոնալ տեղադրում․ ինչի՞ վրա ուշադրություն դարձնել
| Ինքնուրույն | Պրոֆեսիոնալ |
| Ավելի ցածր ծախս | Ավելի բարձր սկզբնական ներդրում |
| Ժամանակատար | Ավելի արագ և համակարգված |
| Պահանջում է գործիքներ | Մասնագետը ունի անհրաժեշտ գործիքները |
| Սխալ տեղադրման ռիսկ | Ավելի կանխատեսելի արդյունք |
| Նյութերի ընտրությունը՝ ձեր պատասխանատվությամբ | Նյութերի ընտրությունը՝ մասնագետի խորհրդով |
Վստա՞հ եք, որ ինքնուրույն մոտեցումը արդարացված է և դուք համապատասխան գիտելիքների և հմտություններ ունեք: Ձայնամեկուսացումը պահանջում է ժամանակ, անհրաժեշտ գործիքներ և ունի տեխնիկական բարդություն։
Ինքնուրույն մոտեցում․ ծախսերի վերահսկում և սեփական աշխատանք
DIY մոտեցումը լիովին արդարացված է, եթե ունեք պանելների ապամոնտաժման համար անհրաժեշտ փորձ ու գործիքներ, իսկ հանգստյան օրերը ազատ եք աշխատել ձեր մեքենայի վրա: Սա իհարկե կլինի ամենածախսարդյունավետ լուծումը, քանի որ դուք՝
- Կարող եք լիովին վերահսկել աշխատանքի ժամանակացույցը
- Ունենաք ավելի ցածր ծախսեր
- անձամբ կատարեք և վերահսկեք աշխատանքային գործընթացը:
Այնուամենայնիվ, այս աշխատանքը զերշ չի դժվարություններից, քանի որ մեքենայի ձայնամեկուսացումը հաճախ պահանջում է սրահի որոշ հատվածների ապամոնտաժում՝ ներառյալ ներքին երեսպատումը, դռների պանելները, գորգերը և նստատեղերը։
Ավելին, ժամանակակից մեքենաների համակարգերը բավականին նուրբ են և հեշտ են նեթարկվում դեֆորմացման, հետևաբար նոր ծախսերի առիթ կարող եք ունենալ: Ի վերջո, մակերեսի ոչ պատշաճ նախապատրաստումը՝ յուղի, փոշու, կեղտի կամ մոմի մնացորդների առկայությունը, կարող է խոչընդոտել սոսնձի ճիշտ կպչունությանը։ Դրա հետևանքով նյութի տակ կարող են առաջանալ օդային գրպաններ կամ կուտակվել խոնավություն։
Մեկ սխալ որոշում կարող է շատ թանկ արժենալ:
Պրոֆեսիոնալ մոտեցում․ ճշգրիտ ակուստիկ մշակում և կանխատեսելի արդյունք
Ձայանմեկուսացումը պարզպաես նյութի փակցնելը չէ, որքան էլ, որ շատերը հավատացած են դրանում: Այն պահանջում է խնդրի ճիշտ գնահատում և աղմուկի տարածման պատճառների ճիշտ բացահայտում: Ուստի դիմեք պրոֆեսիոնալներին, որպեսզի ունենաք՝
- Մեքենայի կառուցվածքի և աղմուկի հիմնական աղբյուրների ճիշտ գնահատում
- Նյութի ամբողջական և հավասարաչափ տեղադրում
- Մակերեսի պատշաճ մաքրում և նախապատրաստում
- Հատուկ գլանիկների և տեղադրման գործիքների օգտագործում
- Օդային գրպանների և խոնավության կուտակման ռիսկի նվազեցում
Մասնագետի փորձառությունը առավելություն է, որ հնարավորություն է տալիս օգտագործել ճիշտ նյութեր և կիրառել այն ճիշտ ծավալներով և տեղադրությամբ: Միայն պրոֆեսիոնալ ձայնամեկուսացմամբ կարելի է զգալիորեն նվազեցնել սրահում լսվող արտաքին աղմուկը և բարձրացնել երթևեկության ընդհանուր հարմարավետությունը։
Կարղ եք կարդալ նաև մեր մյուս բլոգը ավտոտնակի ձայնամեկուսացման մասին։
3. Ինչի՞ն ուշադրություն դարձնել ձայնամեկուսիչ նյութեր ընտրելիս
Եթե աշխատանքը պահանջում է նյութերի կիրառում և համադրություն, ճիշտ ընտրությունը գործի կեսն է: Ուստի խուսափեք կամայական և սիրողական մոտեցումներից և դիմեք մասնագետներին, որոնք միշտ հաշվի կառնեն մի քանի կարևոր գործոն նախքան աշխատանքը սկսելը՝
Աղմուկի հիմնական աղբյուրի հայտնաբերում
Կիրառված ոչ մի միջոց չի հասնի վերջնանպատակին, քանի դեռ հստակ պատկերացում չունենք՝ ինչի դեմ ենք պայքարում՝ հատակի ցածր հաճախականության դղրդոցը, անիվների աղմուկը, անիվային կամարներից փոխանցվող ձայնը, դռների հատվածի քամու աղմուկը, թե տանիքի ռեզոնանսը։ Աղմուկի ձևավորման ամեն պատճառ ունի իր հակապատճառը, և վերջինիս դեմ պայքարելուհականյութերը։
Հաշվի առեք նյութի հաստությունն ու ավելացվող քաշը
Պարզապես նյութի խտություն և հաստություն կիրառելը լուծում չէ: Իհարկե հաստ նյութերն ապահովում են թրթռումների ավելի բարձր վերահսկում, սակայն հավելյալ քաշը կարող է ազդել մեքենայի ընդհանուր քաշի և վառելիքի արդյունավետության վրա։
Բարձրորակ բուտիլային հիմքով թրթռամեկուսիչ նյութերը կարող են ապահովել արդյունավետ թրթռումների նվազեցում՝ առանց մեքենային ավելորդ քաշ ավելացնելու։
Ջերմակայունություն և խոնավակայունություն
Մյուս կարևորագույն կողմը մեքենային դռների ներսում, անիվային կամարների, հատակի կամ շարժիչի հատվածում օգտագործվող նյութերի ընտրություն է: Այն ևս չի կարող լինել կամայական, քանի որ ճիշտ նյութերն է ի զորու դիմակայելու խոնավությանը և բարձր ջերմաստիճանին՝ առանց ժամանակի ընթացքում քայքայվելու, հոտ արձակելու կամ մակերեսից պոկվելու։
Տեղադրման հարմարավետություն
Ինքնակպչուն հիմքով նյութերը կարող են զգալիորեն հեշտացնել տեղադրման գործընթացը։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ սոսնձային շերտն ունենա բավարար կպչունություն և երկարաժամկետ կայունություն։
4. TECA-ի ճիշտ նյութերի ընտրությունը ձեր մեքենայի համար
«Տեքնո ակուստիկ» ընկերությունը առաջարկում է պրոֆեսիոնալ ակուստիկ և ձայնամեկուսիչ նյութերի լայն տեսակի նախատեսված տարբեր կիրառությունների համար: Հասանելի նյութերին կարող եք ծանոթանալ օնլայն կատալոգից կամ այցելել խանութ սրահ Երևանում:
Հիմնական ձայնամեկուսիչ նյութեր
Ընդհանուր աղմուկի նվազեցման և մեքենայի սրահի բազմաշերտ ձայնամեկուսացման համար կարող եք դիտարկել մասնագիտացված ձայնամեկուսիչ նյութերը։
Թրթռամեկուսացում և ռեզոնանսի նվազեցում
Դռների, հատակի, բեռնախցիկի կափարիչի և տանիքի մետաղական հատվածների թրթռումները նվազեցնելու համար օգտագործվում են բարձր խտության բուտիլային և էլաստոմերային հիմքով թրթռամեկուսիչ նյութեր։
Ակուստիկ կլանում և ձայնի կարգավորում
Սրահի արձագանքը նվազեցնելու, միջին և բարձր հաճախականությունների աղմուկը կլանելու և մեքենայի աուդիոհամակարգի աշխատանքը բարելավելու համար կարող են օգտագործվել ակուստիկ փրփուրներ և կլանող նյութեր։
Տեղադրման պարագաներ և օժանդակ նյութեր
Մաքուր, հուսալի և երկարաժամկետ տեղադրման համար կարևոր է օգտագործել համապատասխան սոսնձային, մեկուսիչ և մակերեսի նախապատրաստման նյութեր։
5. Ո՞ր նյութը կիրառել մեքենայի որ հատվածում
Արդյուքնները գոհացնող կլինեն, եթե յուրաքանչյուր նյութ օգտագործվի ըստ համապատասխան հատվածի և անհրաժեշտության։
| Մեքենայի հատված | Աղմուկի հիմնական աղբյուր | Առաջարկվող լուծում |
| Դռներ և կողային պանելներ | Ճանապարհի աղմուկ, բարձրախոսների թրթռում, քամու ձայն | Մետաղական արտաքին հատվածին կիրառել թրթռամեկուսիչ նյութ, այնուհետև դռան պանելի հետևում օգտագործել ակուստիկ կլանող նյութ |
| Հատակ և կենտրոնական թունել | Անվադողերի ձայն, արտանետման համակարգի աղմուկ, փոխանցման համակարգի թրթռումներ | Օգտագործել բարձր արդյունավետության թրթռամեկուսիչ նյութ՝ համադրելով այն ձայնը արգելափակող հաստ շերտի հետ |
| Տանիք և առաստաղ | Անձրևի հարվածների ձայն, բարձր արագության քամու աղմուկ | Կիրառել թեթև թրթռամեկուսիչ նյութեր՝ համադրելով ջերմա-ակուստիկ կլանող շերտերի հետ |
| Բեռնախցիկ և անիվային կամարներ | Արտանետման համակարգի ցածր հաճախականության ձայն, հետևի անվադողերի աղմուկ, կառուցվածքային ռեզոնանս | Անիվային կամարների և բեռնախցիկի հատակի հատվածում օգտագործել խիտ թրթռամեկուսիչ նյութեր՝ սրահ փոխանցվող աղմուկը նվազեցնելու համար |
Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումը
Անկախ նրանից՝ ձգտում եք ինքնուրույն ձայնամեկուսացման, թե մասնագետի միջամտության, նյութերի ընտրությունը և ճիշտ տեղադրումը խիստ կարևոր է և էապես բարելավում է մեքենայի սրահի հարմարավետությունը։
Եթե նպատակ ունեք բարելավել նաև մեքենայի աուդիոհամակարգի աշխատանքը, ճիշտ ակուստիկ մշակումը կարող է օգնել ստանալ ավելի մաքուր և հստակ ձայն՝ նվազեցնելով անցանկալի թրթռումներն ու ռեզոնանսը։
Կապ հաստատեք «Տեքնո ակուստիկ»-ի պրոֆեսիոնալների հետ և ստացեք լավագույնը ձեր մեքենայի համար։