Հանգիստ ամառային երեկո նստած ձեր տանը գիրք եք կարդում և վայելում եք մեղմ զեփյուռը, որ փչում է բաց պատուհանից կամ հեռուստացույց եք դիտում, և հանկարծ փողոցով անցնող բեռնատարի կամ ավտոբուսի ձայնից պատուհանի ապակին սկսում է տհաճորեն թրթռալ կամ դղրդալ։
Որքան տարածված խնդիր է, չէ՞: Այս խնդրին բախվում է հազարավոր մարդ, հատկապես քաղաքային բանուկ փողոցների կամ մայրուղիների հարևանությամբ։ Առաջին միտքը, որ գալիս է՝ արդյո՞ք շենքն է նստվածք տալիս, պատուհա՞նն է վնասված, թե՞ պարզապես բնական մաշվածություն է։
Այս հոդվածում կքննարկենք պատուհանների թրթռման պատճառները, կդիտարկենք պարզ ինքնուրույն լուծումներ և կբացատրենք՝ երբ է անհրաժեշտ դիմել «Տեքնո ակուստիկ» ընկերության մասնագիտական ձայնամեկուսացման և վիբրոմեկուսացման համար։
Ինչո՞ւ են անցնող մեքենաները ստիպում պատուհանին թրթռալ
Երբ մեծ ավտոմեքենաներ, լինի հանրային տրանսպորտ կամ բեռնատար մեքենա, շարժվում են ձեր տան կողքով, պատուհանի վրա միաժամանակ ազդում են երկու ֆիզիկական երևույթներ․
- Օդային աղմուկ․ Ծանր շարժիչներն ու գազարտանետման համակարգերն արտադրում են ցածր հաճախականության ձայնային ալիքներ։ Երբ դրանց հաճախականությունը համընկնում է ապակու բնական տատանման հաճախականության հետ, առաջանում է ռեզոնանս․ ապակին կլանում է ձայնային էներգիան և սկսում նկատելիորեն թրթռալ։
- Կառուցվածքային թրթռումներ (Structure-Borne Vibrations)․ Ծանր տրանսպորտային միջոցները հարվածային ծանրաբեռնվածություն են ստեղծում ճանապարհածածկի վրա և տարածվում են հողի միջով, հասնում շենքի հիմքին, բարձրանում պատերով և փոխանցվում պատուհանի շրջանակին ու ապակուն։
Պատուհանի թրթռման հիմնական պատճառները
| Պատճառը | Ինչ է տեղի ունենում | Ախտանիշը |
| Մաշված ռետինե խտացուցիչներ | Խտացուցիչները կորցրել են առաձգականությունը և չեն սեղմում ապակին։ | Շրջանակը կամ ապակին ազատ շարժվում է իր տեղում։ |
| Վնասված հերմետիկ շերտ | Շրջանակի և պատի միջև եղած սիլիկոնը/փրփուրը ճաքել է։ | Թրթռման հետ մեկտեղ սենյակ է թափանցում փողոցի աղմուկը։ |
| Թուլացած ապակու ամրացում | Ֆիքսող շտապիկները կամ միջադիրները թուլացել են։ | Ապակին դղրդում է նույնիսկ թեթև քամուց կամ շարժումից։ |
| Շենքի պատերի կառուցվածքային թերություններ | Պատուհանի շուրջ պատային խոռոչները զուրկ են ձայնա- և վիբրոմեկուսացումից։ | Թրթռում է ոչ միայն պատուհանը, այլև հարակից պատը։ |
Ինչպե՞ս լուծել խնդիրը․ Պարզ քայլերից մինչև մասնագիտական համակարգեր
1. Ինքնուրույն (DIY) լուծումներ թեթև դեպքերի համար
Թեթև կամ հեշտ դեպք է համարվում պատուհանի թուլացած տարրերը, եթե ունեք նման խնդիր, կարող եք սկսել հետևյալից․
- Փոխարինեք խտացուցիչները նոր, որակյալ ռետինե խտացուցիչներով, որոնք կնվազեցնեն շրջանակի ազատ շարժը։
- Վերականգնեք հերմետիկ շերտը՝ պատուհանի և պատի միացման հատվածում կիրառելով էլաստիկ սիլիկոնային հերմետիկ։
- Կարգավորեք փականներն ու ծխնիները՝ ամրացրնելով թուլացած մեխանիկական դետալները։
2. Երբ պարզ լուծումները չեն օգնում․ Teca.am-ի մասնագիտական մոտեցումը
Լինում են դեպքեր, երբ խտացուցիչների փոխելուց թրթիռը չի անհետանում, իսկ անցնող ավտոբուսներից պատերով անցնում է խուլ դղրդոց: Սա նշանակում է, որ խնդիրը կառուցվածքային թրթռումների մեջ է։ Պատուհանի շուրջ գտնվող պատային կոնստրուկցիան գործում է որպես թրթռման հաղորդիչ։
Նման դեպքերում անհրաժեշտ է համալիր վիբրո- և ձայնամեկուսացում, որտեղ անփոխարինելի է Teca.am-ի մասնագիտական փորձառությունն ու նյութերի տեսականին․
- Ակուստիկ հանքային բամբակ․ Կարող եք իգտագործել պատուհանի շրջանակի և պատային խոռոչների ձայնամեկուսացնելու համար: Այս բարձր խտության ակուստիկ հանքային բամբակները կլանում են ձայնային ալիքները և կանխում թրթռման փոխանցումը շենքի կոնստրուկցիաներից։
- Tecsound ձայնամեկուսիչ մեմբրաններ․ Ցածր հաճախականության աղմուկի և թրթռումների դեմ պայքարում լավագույն լուծումներից են Tecsound բարձր խտության մեմբրանները։ Դրանք ավելացնում են կոնստրուկցիայի զանգվածը և մարում ցածր հաճախականության տատանումները։
- Պատրաստի ձայնամեկուսացման համակարգեր․ Teca.am-ն առաջարկում է հատուկ մշակված «Պատրաստի լուծումներ» պատերի, առաստաղների և հատակի համար։ Այս համակարգերը լիովին տարանջատում են ներսի տարածքը արտաքին կառուցվածքային թրթռումներից։
Վերադարձրեք Ձեր տան հանգստությունն ու հարմարավետությունը
Պատուհանի թրթռումը միայն դիսկոմֆորտ չէ, այն ցույց է տալիս, որ ձեր բնակարանը խոցելի է արտաքին աղմուկի և թրթռումների նկատմամբ։ Երակարաժամկետ հարմարավետություն քաղաքային աղմկոտ միջավայրում հնարավոր է միայն ճիշտ ակուստիկ ռազմավարության միջոցով։
Պատրա՞ստ եք Ձեր տունը վերածել լռության ամրոցի։
Teca.am-ը Հայաստանում պրոֆեսիոնալ ձայնամեկուսացման առաջատարն է։ Մենք առաջարկում ենք միջազգային ստանդարտներին համապատասխան նյութեր և պատրաստի լուծումներ բնակարանների, առանձնատների և գրասենյակների համար։
Այցելեք Teca.am, ծանոթացեք մեր տեսականուն կամ կապ հաստատեք մեր մասնագետների հետ՝ ձեր տարածքին համապատասխան լավագույն ձայնամեկուսիչ լուծումն ընտրելու համար։