TECSOUND — նոր նյութեր նոր հնարավորություններ ու լուծումներ

TECSOUND նոր սերնդի ձայնամեկուսիչ մեմբրան

TECSOUND նոր սերնդի ձայնամեկուսիչ մեմբրան է, որն ունիվերսալ լուծում է թե շինարարական և թե ինժեներական ոլորտում: Ժամանակակից ձայնամեկուսացումը ենթադրում է ոչ միայն էֆեկտիվություն, այլև ունիվերսալություն: Գերէֆեկտիվ այս ձայնակլանիչ և վիբրոկլանիչ մեմբրանները լայնորեն կիրառվում են թե ճարտարապետական և թե ինժեներական ակուստիկ համակարգերում: Իր մեջ համադրելով մեծ զանգված, նվազագույն հաստություն և առաձգականություն՝ այս մեմբրանները հնարավորություն են տալիս առանց տարածք կորցնելու էականորեն բարձրացնել ձայնամեկուսացումը:

Ի՞նչ է TECSOUND-ը:

TECSOUND-ը սինթետիկ կաուչուկի հիմքով մեմբրան է՝ հարստացված հանքային հավելումներով: Սովորաբար նրա հաստությունը 2,6–5 մմ, իսկ զանգվածը կարող է հասնել մինչև 5–10 կգ/մ²:

Այս ցուցանիշները կարողանում են տվյալ նյութը վերածել կապարի ակուստիկ անալոգի, որն անհամեմատ է պարզ է մոտաժման հարցում և էկոլոգիապես անվտանգ: 

TECSOUND-ի հիմնական առավելությունները

Նոր սերնդի այս լուծումն ունի՝

  • բարձր խտություն, ինչն էլ ենթադրում է, որ TECSOUND-ը հրաշալիորեն բլոկավորում է օդային և հարվածային աղմուկը:
  • Ճկվող է և պլաստիկ, հետևաբար այն հեշտորեն հարմարվում է ցանկացած մակերեսի և բարդ կոնստրուկցիաների կամ հատվածների:
  • Ազդեցությունների կոմբինացիա, միաժամանակ ի վիճակի է թուլացնել վիբրացիան և արձագանքը: 
  • Շատ բարակ է, ընդամենը մի քանի միլիմետր, բայց հագեցած է հիանալի ակուստիկ բնույթով:
  • Չհրկիզվող և ուշ մաշվող է: Այս մեմբրանը շատ անվտանգ է ինչպես բնակելի, այնպես էլ տեխնիկական տարածքների համար:
  • Հեշտ համադրելի է: Մեմբրանը հեշտորեն համադրվում է հանքաբամբակների, գիպսաստվարաթղթերի, ֆաներաների, OSB և այլ շինանյութերի հետ:

Որտե՞ղ է կիրառվում է TECSOUND-ը:

Որքան էլ տարօրինակ չլինի, բայց TECSOUND-ը գործնականում օգտագործվում է գրեթե բոլոր տեսակի պրոֆեսիոնալ ձայնամեկուսացման մեթոդներում: Ինչպես օրինակ՝

1. Պատերի և միջնապատերի ձայնամեկուսացում: 

TECSOUND-ը օգտագործվում է ինչպես ներքին շերտ գիպսաստվարաթղթի և ձայնամեկուսիչ բամբակի միջև: Այն բարձրացնում է մեկուսացման ինդեքսը 7-9 դեցիբելով՝ կախված կոնստրուկցիայից: Այն օգտագործվում է բնակարաններում, հյուրանոցներում, ստուդիաներում, օֆիսային միջնապատերում ևկոնֆերանս սրահներում:

2. Առաստաղներ և ծածկեր

TECSOUND-ը տեղադրվում է գիպսաստվարաթղթի տակ կամ կարկասային համակարգերի արանքում: Այսպիսով այն արդյունավետ իջեցնում է ինչպես հարվածային, այնպես էլ օդային աղմուկը: 

3. Հատակներ և լողացող համակարգեր

Որպես միջանկյալ շերտ՝ մեմբրանը նվազեցնում է կառուցվածքային վիբրացիաները և կանխում ձայնի տարածումը ճեղքերի կամ արանքների միջով: Հետևաբար, TECSOUND + հանքաբամբակի ներքնակի համադրում, հիանալի լուծում է ընդդեմ հարվածային աղմուկի:

4. Խողովակներ և ինժեներական հաղորդիչներ

TECSOUND — ը նաև ձայնամեկուսիչ հրաշալի լուծում է կոյուղիների վերելքագիծ, օդափոխիչ խողովակներ և օդամղիչներ: Որպես կանոն մեմբրանները փաթաթում են խողովակների շուրջ և ամրացվում ծածկելով եզրերը՝ չեզոքացնելով վիբրացիան և խշշոցը: Արդյուքնում, այն ապահովում է աղմուկի նվազեցում մինչև 25–26 դեցիբել, որն առավելաբար կարևորվում է բնակելի տարածքների և հյուրանոցային շենքերի պարագայում:

TECSOUND-ի կիրառումը  Acoustic Pro-ի նախագծերում

Երբ անհրաժեշտ են լինում արդյունավետ, բայց կոմպակտ ձայնամեկուսիչ լուծումներ, Acoustic Pro-ի մասնագետները նախընտրությունը տալիս են բազմաշերտ ձայնամեկուսիչ համակարգերին՝ ներառելով TECSOUND: Մասնավորապես, մեմբրանը օգտագործում են՝

  • հյուրանոցային կամ օֆիսային համալիրներում, 
  • կոնֆերանս-սրահներում և ստուդիաներում,
  • բնակելի տարածքներում կամ էլիտար բնակարաններում
  • ինժեներական հորերում (шахта) և տեխնիկական տարածքներում:

Առավելագույն արդյունքի համար յուրաքանչյուր համակարգ ենթարկվում է ակուստիկ հաշվարկների, որպեսզի հաճախորդը արհեստական թվերի փոխարեն ստանա իրական արդյունք:

Ամփոփում

Ամփոփելով փաստենք, որ TECSOUND — ը նոր խոսք է ձայնամեկուսացման մեջ: Այս բարակ, թեթև, բայց գերարդյունավետ նյութը փոխարինել է ավանդական ձայնամեկուսացման ծավալուն ու ծանրաքաշ նյութերին: Շնորհիվ խտության, ճկունության և ունիվերսալության՝ այս մեմբրանները վերածվել են ձայնամեկուսացման նոր ստանդարտի Եվրոպայում և ակտիվորեն օգտագործվում է Acoustic Pro-ի ինժեներների կողմից ամենապատասխանատու նախագծերում:

Հաճախ տրվող հարցեր

1. Որո՞նք են TECSOUND մեմբրանների ամենաբարձր արդյունավետությունը ապահովող հիմնական շերտավոր համադրությունները՝ պատերի, առաստաղների և հատակների համար։

Համադրությունները պայմանավորված են ըստ տարածքի և կիրառելիությանը: Այնս հեշտորեն ներդրվում է, թե գիպսաստվարաթղթի, ֆաներաների կամ հանքաբամբակի արանքում: Մեկ այլ դեպքում փաթաթվում է խողովակաշարերի վրա: Ուստի կիրառելիությունը և արդյունավետությունը ճիշտ որոշելու համար, դիմեք Acoustic Pro-ի պրոֆեսիոնալներին:

2. Ի՞նչ կոնստրուկցիաներում է TECSOUND-ը տալիս առավելագույն դեցիբելային նվազեցում, և որքա՞ն է ակուստիկ շահույթը տարբեր իրավիճակներում։

TECSOUND — ը ակտիվորեն կարող է կիրառվել ամենատարբեր բազմաշերտ կոնստրուկցիաներում ապահովելով շոշափելի արդյունքներ: Օրինակ՝ գիպսաստվարաթղթի և ձայնամեկուսիչ բամբակի միջև տեղադրելիս, այն ապահովում է 7-9 դեցիբել աղմուկի նվազեցում: Բացի այդ, TECSOUND — ը հրաշալի լուծում է օդային և հարվածային աղմուկի դեմ: 

3. Կարո՞ղ է TECSOUND-ը փոխարինել ավանդական ծանր և ծավալուն ձայնամեկուսիչ նյութերին մեծ օբյեկտներում՝ առանց տարածքային կորուստների և բարդ մոնտաժային գործընթացների։

Միանշանակ: TECSOUND — ի հիմնական առավելություններից մեկն էլ հենց այն է, որ առանց տարածքի կորստի, այն ապահովում է գերարդյունավետ ձայնամեկուսացում շնորհիվ իր բաղադրության: 

Ունե՞ք հարց

💬

Мы перезвоним Вам!