Ռեստորանների և սրճարանների ձայնամեկուսացում
Աղմուկի նվազեցումը և լավ ակուստիկան նպաստում են սրճարանում կամ ռեստորանում հաճելի մթնոլորտի ստեղծմանը: Եվ որքան բարձր է հաստատության կարգը, այնքան ավելի կարևոր է այդ գործոնը։
Աղմուկի նվազեցումը և լավ ակուստիկան նպաստում են սրճարանում կամ ռեստորանում հաճելի մթնոլորտի ստեղծմանը: Եվ որքան բարձր է հաստատության կարգը, այնքան ավելի կարևոր է այդ գործոնը։
Յուրաքանչյուր քաղաքացի ունի նախընտրած վայրեր՝ ճաշի, ընթրիքի կամ մեկ բաժակ սուրճի համար: Եվ միայն ճաշացանկը կամ դիզայնը չէ, որ դրանք գրավիչ են դարձնում․ հավասարապես կարևոր է նաև հարմարավետությունը:
Իսկ ինչպե՞ս է ստեղծվում հարմարավետությունը։ Ստեղծվում է հանգստանալու, հաճելի երաժշտություն լսելու, հանգիստ զրուցելու մթնոլորտում ։
Անաղմուկ միջավայր, համեղ կերակուր․ էլ ի՞նչ է պետք հրաշալի հանգստի համար։
Սրանք բարձրորակ ձայնամեկուսացման և ակուստիկայի ընձեռած հնարավորություններն են, իսկ հաստատության տարածքն այնքան էլ կարևոր չէ։ Տարբեր օբյեկտների համար կան տարբեր լուծումներ: Մի բան կարելի է վստահորեն ասել՝ ակուստիկ հարմարավետությունը միշտ մրցակցային առավելություն է սրճարանի կամ ռեստորանի համար։
Սրճարաններում և ռեստորաններում ձայնամեկուսացման հիմնական խնդիրները
Ռեստորանների և սրճարանների ձայնամեկուսացումը միանգամից մի քանի խնդիր է լուծում՝
- Դրսից ներթափանցող աղմուկի մակարդակի իջեցում: Առաջին հերթին դա վերաբերում է սննդի հաստատություններին, որոնք գտնվում են քաղաքային բանուկ մայրուղիների մոտ։ Սրճարանի կամ ռեստորանի ներսում պետք է լինի հանգիստ միջավայր, որը թույլ է տալիս վայելել կերակուրը՝ առանց շեղվելու արտաքին աղմուկից։
- Օբյեկտի ձայնամեկուսացումը հարակից տարածքները աղմուկից պաշտպանելու համար: Հաճախ սննդի հաստատությունները տեղակայվում են բնակելի շենքերի առաջին հարկերում, բիզնես կենտրոններոմ կամ հյուրանոցներում: Նման «հարևանությունը» բնականաբար շատերին դուր չի գա, եթե հարակից ռեստորանի սրահներից հնչող ձայները (բարձր խոսակցություններ, երաժշտություն, ծիծաղ և այլն) խանգարեն հարևանությամբ ապրող բնակիչներին: Հիշեցնենք, որ չափորոշիչների համաձայն՝ բնակելի տարածքներում աղմուկի միջին մակարդակը չպետք է գերազանցի 40 դԲ ցերեկը և 30 դԲ գիշերը: Հետևաբար, հաստատության սեփականատիրոջ պարտականությունների մեջ է մտնում իրեն պատկանող օբյեկտի ձայնամեկուսացումը, որը կապահովի այդ պահանջների համապատասխանությունը:
- Ինժեներական սարքավորումների ձայնա և վիբրամեկուսացում: Հասարակական սննդի օբյեկտների բնականոն գործունեությունն ապահովում են մի շարք ստորաբաժանումներ ՝ օդափոխման և օդորակման համակարգեր, սառնարանային կայանքներ, խոհանոցային սարքավորումներ և այլն: Աշխատանքի ընթացքում նրանց ստեղծած միատոն ձայնը ու վիբրացիան կարող են անհանգստություն պատճառել ոչ միայն հաստատության այցելուներին, այլև տարածվել խողովակների և օժանդակ կառույցների միջով նույնիսկ տարածքից շատ հեռու հատվածներում:
Քանի որ ռեստորանները, բարերը և սրճարանները պատկանում են աղմուկի բարձր մակարդակ ունեցող օբյեկտներին, խորհուրդ է տրվում օգտագործել պատերի, հատակների և առաստաղների ձայնամեկուսացման համապարփակ համակարգ: Այս մոտեցումը հանգեցնում է առավել արդյունավետ արդյունքի։
Ռեստորանների և սրճարանների ակուստիկա
Լավ ակուստիկան դրականորեն է ազդում նաև ռեստորանների և սրճարանների կոմերցիոն հաջողությունների վրա: Նույնիսկ սովորական ճաշարանների այցելուներն ավելի հարմարավետ են զգում, եթե աղմուկը նվազեցնելու համար դահլիճի հարդարման մեջ օգտագործվում են աղմուկ կլանող նյութեր: Հանգիստ հաղորդակցության համար անհրաժեշտ է ակուստիկ հարմարավետություն, այն թույլ է տալիս ավելի լավ լսել ձեր զրուցակցին և խոսել առանց բղավելու:
Ակուստիկան ավելի կարևոր դեր է խաղում այն հաստատություններում, որտեղ առկա է կենդանի երաժշտություն և կարաոկե։ Բարձ և որակյալ ձայնը թույլ է տալիս գեղագիտական հաճույք ստանալ երաժշտությունից և «ստիպում» է հյուրերին կրկին վերադառնալ ոչ միայն լավ սննդի, այլև հաճելի տպավորությունների համար։
ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Առաստաղի ձայնամեկուսացման կարկասային համակարգ «Ստանդարտ Մ1»
Ընդհանուր կառուցվածքի օդային աղմուկի մեկուսացման ինդեքսը՝ Rw = 73 դԲ
Օդային աղմուկի մեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw = 22 դԲ
Հարվածային աղմուկի մեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔLnw = 16 դԲ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 90,5 մմ
Պատի ձայնամեկուսացման կարկասային համակարգ «Ստանդարտ Մ»
Ընդհանուր կառուցվածքի օդային աղմուկի մեկուսացման ինդեքսը՝ Rw = 64–67 դԲ
Օդային աղմուկի մեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw = 19–17 դԲ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 72,7 մմ
Պատի ձայնամեկուսացման կարկասային համակարգ «Ստանդարտ Մ1»







