Նկարագրություն
Звукоизол Гидро-ն երկշերտանի բիտումա-պոլիմերային նյութ է, որը մատակարարվում է գլանափաթեթներով: Այն նախատեսված է ցանկացած տեսակի շինությունների ձայնամեկուսացման և ջրամեկուսացման խնդիրները լուծելու համար: Բիտումա-պոլիմերային ծածկույթը առաջացնում է խիտ անջրանցիկ շերտ, մինչդեռ գազով փրփրված պոլիէթիլենի փրփուրի շերտը կատարում է ձայնամեկուսիչ գործառույթներ:
Звукоизол Гидро-ն օգտագործվում է «լողացող» հատակների տեղադրման ժամանակ, հարվածային աղմուկից պաշտպանելու համար:
Նպատակ
- «Լողացող» հատակների համակարգերում միջադիր ավազեշաղախի տակ
- Ջրամեկուսման արգելք տարբեր կոնստրուկցիաների շինություններում
- Ջերմամեկուսիչ միջնաշերտ էներգաարդյունավետության բարձր պահանջներով շինությունների համար (հիվանդանոցներ, մանկական հաստատություններ և այլն)
Բաղադրություն
- բիտումա-պոլիմերային ծածկույթ;
- գազով փրփրված պոլիէթիլենի փրփուր;
- պաշտպանիչ թաղանթ:
Մոնտաժ
Օգտագործման առաջարկություններ
- Նյութը տեղադրեք 5 °C –ից ոչ ցածր ջերմաստիճանում
- Որակյալ ջերմամեկուսացում ապահովելու համար անհրաժեշտ է հերմետիկ սոսնձել կցվանքային միացությունները
- Ցեմենտաավազեշաղախի հաստությունը խորհուրդ է տրվում 40 մմ ոչ պակաս
- Звукоизол–ը դրվում է հիմքով ներքև, բիտումա-պոլիմերային մակերեսով վերև: «Լողացող հատակ» կոնստրուկցիան տեղադրելիս անհրաժեշտ է բացառել ավազեշաղաղի կապը պատերի մակերևույթի հետ (ձայնային կամրջակներ), դրա համար նյութի պաստառը դրվում է և տեղադրվում պատի վրա, նախատեսված ավազեշաղախի մակարդակից մի քիչ բարձր: Ցեմենտաավազեշաղախի շերտի հաստությունը պետք է լինի 40 մմ ոչ պակաս: Ճզմանցումներից և ճեղքերից խուսափելու համար ավազեշաղախը ամրանավորվում է: Հատակի ջրամեկուսացման պահանջները բավարարելու համար կցվանքների միացությունները անհրաժեշտ է սոսնձել բիտումա-պոլիմերային ինքնասոսնձվող ժապավենով կամ բիտումային մածիկով: