Նկարագրություն
Կիրառման ոլորտը
Թրթռամեկուսիչ հենարանները նախատեսված են տարբեր տեսակի ինժեներական մեքենաների և սարքավորումների թրթռումները նվազեցնելու համար։ Vibroflex SM 250/50-B հենարանները կարելի է օգտագործել սարքավորումների արդյունավետ թրթռամեկուսացման համար՝ վերելակի ճախարակներ, սառնարանային մեքենաներ, օդափոխության և կոնդիցիոնման համակարգեր, մամլիչներ և դրոշմման մեքենաներ, ինչպես նաև սարքավորումներ, որոնք անհրաժեշտ է պաշտպանել թրթռումներից կամ հենց իրենք են թրթռումների աղբյուր հանդիսանում։
Կազմություն
Մետաղական թիթեղ
Թրթռամեկուսիչ տարր՝ Sylomer
Մոնտաժ
Vibrofleks SM հենարանն ամրացնելու համար վերին մետաղական թիթեղի մեջ առկա է M12 պարուրակ։ Սովորաբար Vibrofleks SM հենարանները հիմքին ամրացնելը պարտադիր չէ։ Սակայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է, պետք է օգտագործել B տիպի ստորին մետաղական թիթեղով հենարաններ։ Թրթռամեկուսիչ հենարանը պետք է իր ամբողջ մակերեսով հենվի հիմքի վրա։ Հիմքը ինքնին պետք է լինի հարթ և հորիզոնական։ Հենարանը տեղադրվում է շինարարական կոնստրուկցիաներից ոչ պակաս, քան 2-3 սմ հեռավորության վրա։ Հենարանների բաշխումը պետք է այնպես լինի, որ բեռնվածքը բաշխվի հավասարաչափ։ Եթե թրթռամեկուսացվող օբյեկտն ունի ծանրության բարձր կենտրոն և հենման փոքր մակերես, ապա դրա կայունությունը պետք է լրացուցիչ ստուգվի։
Տեղադրման տեխնոլոգիա
Մակերևույթը որի վրա ամրացվում են Vibrofleks SM հենարանները, պետք է լինի հորիզոնական և հարթ, ինչպես նաև մաքրված փոշուց և կեղտից։ Vibrofleks SM 250/50-B-ի վերևի մասում, բաշխիչ թիթեղում նախատեսված է M12 պարուրակ՝ հենարանները սարքավորմանը ամրացնելու համար։ Թրթռամեկուսիչ հենարանները պետք է ամուր հենվեն ստորին մակերևույթին։ Որպես կանոն, Vibrofleks SM հենարանների ամրացումը հիմքին չի պահանջվում։ Այն դեպքերում, երբ կառուցվածքային կամ այլ պահանջների համաձայն հենարանները պետք է ամրացված լինեն հիմքին, դրա համար էլ օգտագործվում է ստորին մետաղական թիթեղով հենարան (Տիպ B)։ Vibrofleks SM 250/50-B հենարանները պետք է տեղադրվեն հարակից շինարարական կառուցվածքներից առնվազն 2 սմ հեռավորության վրա։ Vibrofleks SM-ը անհրաժեշտ է տեղադրել սարքավորման տակ այնպես, որպեսզի ապահովվի տարրերի հավասարաչափ նստվածքը բեռնվածության տակ։ Տեղադրելուց հետո ստուգել և վերահսկել մեքենաների կամ սարքավորումների կայունությունն ու հուսալիությունը։