Նկարագրություն
Vibrofix FLOOR ամրակները պատրաստված են 2 մմ հաստությամբ ամուր ցինկապատ պողպատից։ Որպես առաձգական տարր օգտագործվում է Sylomer® (Getzner Werkstoffe, Ավստրիա) եզակի նյութը, որը հատուկ մշակվել է թրթռումային պաշտպանության ոլորտում խնդիրները լուծելու համար։
- Արտոնագրված ամրակման համակարգ (արտոնագիր № 54409 UA)։
- Օդային և հարվածային աղմուկի բարձր ձայնամեկուսացում։
- Ցածր ռեզոնանսային հաճախականություն։
- Մոնտաժման հեշտություն։
- Հատակի մակարդակի բարձրության կարգավորում։
Կիրառում
Vibrofix Floor ամրակները օգտագործվում են ձայնամեկուսացման խնդիրը լուծելու համար հետևյալ տեսակի շինությունններում ՝
- Կինոթատրոններ։
- Ձայնագրման ստուդիաներ։
- Բնակելի շենքերի մանսարդային հարկեր։
- Գերանակապ տներ։
- Թեթևացված ծածկերով շենքեր
Մոնտաժ
Vibrofix Floor ամրակների քանակը և քայլը ընտրվում է, ելնելով հատակի մակերևութային խտությունից և տվյալ տեսակի շինության համար նախատեսված օգտակար բեռնվածքից: Միևնույն ժամանակ, արդյունավետ ձայնամեկուսացման համար յուրաքանչյուր ամրացման վրա բեռնվածքը պետք է ընկնի աղյուսակում նշված աշխատանքային բեռնվածքների ընդգրկույթում:
Vibrofix Floor ամրակները հատակաշերտի վրա ամրացվում են 6 մմ տրամագծով դյուբելների կամ խարիսխների միջոցով: Որպես տափագերաններ խորհուրդ է տրվում օգտագործել չոր փայտե գերան՝ նվազագույնը 50 x 40 մմ կտրվածքով: Հատակի մոնտաժման ժամանակ տափագերանները ֆիքսվում են ամրակցման ներսում փայտե ինքնապարուրակող պտուտակների միջոցով: