Նկարագրություն
Сонокреп M6 թրթռամեկուսիչ կախոցը մասնագիտական թրթռամեկուսիչ ամրակ է, որը կարող է օգտագործվել կախովի առաստաղների կարկասային համակարգերում, բարձրացնելով դրանց ձայնամեկուսիչ հատկությունները։ Հատկապես ակտուալ է այն կոնստրուկցիաների համար, որտեղ պահանջվում է առաստաղի իջեցում մինչև մի քանի մետր հիմքից, ինչպես նաև խողովակաշարերի համակարգի կամ ինժեներական սարքավորումների, մասնավորապես կախովի ուժային ագրեգատների մոնտաժման համար։ Վերջին դեպքում ամրակը խոչընդոտում է թրթռումների փոխանցմանը շենքի պատող կոնստրուկցիաներին։ Կախոցի համար օգտագործվում են M6 պարուրակով գամասեղներ:
Сонокреп M6 թրթռամեկուսիչ տարրը պատրաստվում է Vibrafoam էլաստիկ պոլիմերային նյութից (արտադրություն՝ Գերմանիա), որն իր հատկություններով գերազանցում է սովորական ռետինե մեկուսիչները։ Կախոցի թույլատրելի բեռնվածությունը 30 կգ է։
Նշանակությունը
- Վիբրոակուստիկ ցուցանիշների բարձրացում (թրթռումների կլանում և դրանց փոխանցման արգելափակումը կարկասին և այլ տարրերին
- Կախովի ինժեներական սարքավորումների և թրթռող սարքերի ամրացում՝ մղիչներ, կոնդիցիոներներ, օդափոխության խողովակներ, ինժեներական ցանցերի խողովակաշարեր և այլն:
- Գիպսաստվարաթղթով, նրբատախտակով (ֆաներ), գիպսաթելքով երեսպատված բարդ կարկասային կոնստրուկցիաների ամրացում:
Կազմություն
- Ցինկապատ պողպատից կարկաս
- Sylomer էլաստոմեր
- Թիթեղիկ M6 30 մանեկով







