Նկարագրություն
ТС–XTN 3.9*25 hատուկ ինքնապարուրակող պտուտակները նախատեսված են ուժեղացված ձայնամեկուսիչ ГКЛЗ АкустикГипс գիպսաստվարաթուղթն ամրացնելու համար մետաղական պրոֆիլներից պատրաստված կարկասին:
Ինքնապարուրակող պտուտակները ունեն տարբեր կողմեր ուղղված պարուրակ և չեն պահանջում նախնական շաղափում:
ТС –XTN 3.9*25 ինքնապարուրակող պտուտակները հատուկ ամրացումներ են գիպսաթելքավոր թերթերի մոնտաժման համար մետաղական կարկասի վրա՝ 0,9մմ հաստությամբ ուղղորդիչներով: Ինքնապարուրակող պտուտակների կառուցվածքի առանձնահատկությունն է նրանց գլխիկի փոքրացված չափը: Պտտվելով այն ամբողջությամբ խրվում է գիպսաթելքավոր թերթի մեջ՝ ավելի խորը թերթանյութի վերևի մակերևույթից:
Դրանք նախատեսված են գիպսաթելքավոր թերթերը պրոֆիլային կոնստրուկցիաներին թաքուն ամրացնելու համար:
Ինքնապարուրակող պտուտակները ունեն փոքրացված եզրալայնիչ գլխիկ, PH2 խաչաձև շլիցով, սուր ծայր և երկու քայլանի պարուրակ: Պատրաստվում է ածխածնային պողպատից հետագա օքսիդացմամբ, կոռոզիայից պաշտպանելու համար:





