Նկարագրություն
Vibrofix Uni Pro 220/50 թրթռահենարանները պատրաստված են 3 մմ հաստությամբ ամուր ցինկապատված պողպատից։ Թրթռամեկուսիչ սարքավորումների ամրացման համար օգտագործվում է պարուրակային միացում (M12 հեղույս): Որպես առաձգական տարր օգտագործվում է պոլիուրեթանային էլաստոմեր (Getzner Werkstoffe, Ավստրիա), որը հատուկ մշակված է թրթռումային պաշտպանության ոլորտում խնդիրները լուծելու համար:
Թրթռահենարանները չեն պահանջում տեխնիկական սպասարկում ողջ շահագործման ընթացքում, ունեն առաձգական տարրի մնացորդային դեֆորմացիայի գերազանց ցուցանիշներ, աչքի են ընկնում բնութագրերի կայունությամբ և բարձր դիմադրողականությամբ ստատիկ և դինամիկ բեռնվածքների հանդեպ:
-արդյունավետ թրթռամեկուսացում, առանց զանգվածային հիմքի օգտագործման
-սարքավորման հիմքի մակարդակի կարգավորում
-հեշտ մոնտաժում
–երկարակեցություն




