Նկարագրություն
Բաուտգեր (Bautger) ունիվերսալ աերոզոլային 250 մլ սոսինձը բնական ծագման խեժերի հիման վրա պատրաստված թույլ հոտով հպումային սոսինձ է: Մակերևույթի վրա քսվում է փոշիացման միջոցով։ Հարմար է տարատեսակ նյութերի միացման համար, ստեղծում է առաձգական, ջրակայուն կապ մակերևույթների միջև։ Նստում է սարդոստայնի տեսքով։
Նշանակություն
- պոլիմերային, բիտումային, հանքային թաղանթների, ձայնամեկուսիչ նյութերի սոսնձում և ամրացում տարբեր մակերևույթներին;
- թեթև ծակոտկեն նյութերի (պորոլոն, սինթեպոն, թեթև գործվածքներ, պոլիպրոպիլեն և այլն) սոսնձում և ամրացում տարբեր մակերևույթներին;
- դեկորատիվ-հարդարման աշխատանքներ;
- կահույքի արտադրություն:
Բաղադրություն
- Բնական ծագման խեժեր
- Սինթետիկ կաուչուկներ
- Անբոցավառելի օրգանական լուծիչներ
- Մոդիֆիկացնող հավելումներ
Բնութագրեր
Բաուտգեր ունիվերսալ սոսինձ
| Արտաքին տեսք |
կարմիր գույնի մածուցիկ համասեռ հեղուկ |
| Դինամիկ մածուցիկություն 20 °C-ում, մՊա*վ |
1350 – 1750 |
| Խտություն 20 °C-ում, գ/սմ2 |
0,88-0,9 |
| Չոր մնացորդ, % |
60 ± 5 |
| Բաց ժամանակ (միակողմանի քսման դեպքում), րոպե |
4-5 |
| Նախնական կպչման ժամանակ, րոպե |
1 |
| Լրիվ պնդացման ժամանակ, ժամ |
24 |
| Ջերմակայունություն, °C |
-20-ից մինչև +50 |
| Պահպանման ժամկետը յուրահատուկ փաթեթավորմամբ |
36 ամիս |
| Հրավտանգավորություն |
հրավտանգավոր է |
Մոնտաժ
Օգտագործման հանձնարարականներ
- Սոսինձը դյուրավառ է՝ կարևոր է աշխատանքի և պահպանման ժամանակ պահպանել նախազգուշական միջոցներ։
- Սոսինձը պետք է պահել ամուր փակված, ոչ ավել քան +30°C ջերմաստիճանում և բացառել ցանկացած տաքացում (արևի ճառագայթներ, ջերմություն և այլն)։
- Աշխատանքի ժամանակ պարտադիր է օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ։
- Որակյալ սոսնձային միացում ստանալու համար անհրաժեշտ է հետևել արտադրողի հանձնարարականներին՝ օգտագործման ջերմաստիճանային ռեժիմի և մակերևութների նախնական պատրաստման վերաբերյալ։
- Բաուտգեր սոսինձը նախատեսված է արտադրանքների առաջնային ֆիքսման (ժամանակավոր պահման) համար (ԹերմոՁայնաՄեկուսիչ, Tecsound FT, Tecsound 2FT թաղանթներ, Ձայնամեկուսիչ Ֆլեքս)։ Անհրաժեշտ է նախատեսել ԹերմոՁայնաՄեկուսիչ ներքնակների մեխանիկական ֆիքսում ոչ ուշ քան 7 օրվա ընթացքում, Tecsound FT, Tecsound 2FT թաղանթները՝ 12 ժամվա ընթացքում, Ձայնամեկուսիչ Ֆլեքսը՝ սոսնձով աշխատանքներ կատարելուց 24 ժամ հետո։