6 գաղտնիք գրասենյակների և Open Space-երի ձայնամեկուսացման մասին

Open Space-երի ձայնամեկուսաց

Open-space տարածքները և օֆիսները, իհարկե, կարևոր են աշխատակիցների համագործակցության և թիմային աշխատանքների համար, սակայն այն զերծ չէ նաև խնդիրներից: Նման օֆիսներում աղմուկը զգալի է: Ուստի նման պայմաններում «Տեքնո ակուստիկ» ընկերության առաջարկած ձայնամեկուսիչ լուծումները դառնում են իրական փրկություն:

Ամենասովորական զանգից մինչև որևէ լոկալ քննարկումներ կարող են էապես ազդել աշխատակիցների պրոդուկտիվության և առողջության վրա: Առանձնացված տարածքների անհրաժեշտությունը դառնում է անխուսափելի:

Բարեբախտաբար գիտության աննախադեպ առաջընթացի պայմաններում նման խնդիրները լուծելի են: Պարզապես որոշակի ներդրումներ պրոֆեսիոնալ մոտեցումների մեջ և ձայնը այլևս խնդիր չի լինի: Ճիշտ ընտրված ձայնամեկուսիչ կահույքը և սարքերը կօգնեն աղմուկը դարձնել կառավարելի՝ նվազեցնելով վերջինիս բացասական հետևանքները:

Եթե ուզում եք խուսափելի գումարի ավելորդ վատնումից, ընտրեք լուծումներ, որոնք թե կիրառելի կլինեն թե զրույցների, առանձին հանդիպումներ սենյակիների և խոսքի հստակ փոխանցման դեպքում: 

Ստուգել աղմուկի մակարդակը օֆիսում

Չգիտենք պատճառը, չկա նաև լուծումը: Մասնագետներին դիմելը կարևոր է, քանի որ նրանց միջոցով կարողանում ենք հստակ հասկանալ Ձեր տարածքի ներքին և թե արտաքին գործոններով պայմանավորված աղմուկի ձևավորման պատճառները: Սա թերևս կարևորագույն քայլ է, որպեսզի ճիշտ նախագծվի Ձեր տարածքի ձայնամեկուսացման ստրատեգիան:

Օգտվելով հատուկ չափիչ սարքերից, մասնագետները հստակ չափագրում են աղմուկի դեցիբելների չափը ողջ տարածքում և դուրս բերում հիմնական խնդիրները, որից հետո միայն մշակում լուծումներ, քանի որ օֆիսային տարածքի առանձին հատվածներ կարող են ունենալ ձայնային աղտոտման տարբեր մակարդակներ: 

Այս ինֆորմացիա էապես նպաստում է գրպանին հարմար լուծումներ ստանալու համար, քանի որ հստակ պատկերացնում եք ինչ տեղադրել, որտեղ և ինչ քանակությամբ:

Ի գիտություն՝ օֆիսային տարածքում ցանկաացած փոփոխություն իրականացնելու հետո՝ նոր կահույք կամ այլ ծավալուն իրեր, հարկ է կրկինն աղմուկի ստուգում իրականացնել

#1. Ձայնամեկուսիչ խցեր

Փոքրիկ բայց շատ հարմարավետ խցեր նախագծված ձեր տարածքօ չափերին ու կարիքների համապատասխան իրական փրկությւոն կարող են դառնալ հատկապես տարբեր գործնական զանգերի դեպքում: Ծառայելով որպես առանձին փոքրիկ սենյակներ նույն տարածքում, այս խցիկները ապահովում են կատարյալ լռություն: 

Այս խցերը միայն առանձին զանգեր կատարելու համար չեն, նրանք հրաշալիորեն ծառայում են նաև քննարկումների կամ առանձին աշխատելու համար՝ ապահովելով լուռ միջավայր առավելագույնս կենտրոնանալու: 

Նման խցիկները որպես կանոն կառուցվում են ամենատարբեր դիզյնաերական լուծումների հետ համադրելով և ունեն ձայնակլանման բարձր մակարդակ:

Եվ հիշեք, որքան բարձր ձայնի կլանման դեցիբելը, այնքան էֆեկտիվ է խուցը: Չմոռանաք հետաքրքրվել օդափոխման համակարգի մասին:

#2. Ակուստիկ վահանակներ և առաստաղի սալիկներ

Թեև այս միջոցները ինքնին նորարական չեն, բայց շարունակում են մնալ լավագույն ձայնակլանիչները: Իրենց բաղադրությունը վերամշակվում է տարիների ընթացքում՝ ապահովելով ավելի բարձր էֆեկտիվություն: Շնորհիվ իրենց բաղադրիչների՝ այս ակուստիկ նյութերը նվազեցնում են ձայնի արձագանքը: Իսկ առաստաղին ամրացվող սալիկները հրաշալիորեն նվազեցնում ձայնի վիբրացիան: Այս երկու համադրությունը հրաշալի արդյուքն է ապահովում:

Ավելին «Տեքնո ակուստիկ» ընկերություն առաջարկում է նման վահանակների և սալիկների այնքան լայն տեսականի, բազմատեսակ կառուցվածքով և գույների, որ այս վահանակները և սալիկները դառնում են գեղեցիկ ինտերիերի գրագետ համադրություն:

#3. Փափուկ կահույք և գորգ

Եթե Ձեր օֆիսային տարածքում խոսելիս ձայնի հնչողությունը նմանվում է մեծ համերգասրահի հնչողության, խնդիր վստահաբար մակերեսներն են բաղադրիները՝ ցեմենտ, ապակի, փայտ: Այո, նման դիզայնով տարածքները կարող են լինել շատ գրավիչ, բայց ձայնամեկուսացման տեսանկույնից շատ խնդրահարույց են:

Հարց կարող եք մասնակիորեն լուծել տարածքում ավելացնելով  փափուկ կահույք կամ գորգ: Կարծես թե փոքրիկ հավելում, բայց ազդեցությունը նշմարելի է:

Մասնատելով արձագանքունակ մակերեսները այնպիսի իրերով, ինչպիսիք են գորգեր, կտորածածկ աթոռները, բազմոցներ բարձերով՝ Դուք կարող եք ունենալ ավելի նուրբ հնչողությամբ տարածք:

Մյուս կողմից նման հավելումները նաև ստեղծում են միջավայր՝ խթանում աշխատակիցների մոտիվացիան:

#4. Բաժանարար պատերի կիրառում

Բաժանարար պատերը, տարածքը բաժանելուց զատ, հրաշալի միջոցներ են խլացնելու ձայնը: Շնորհիվ այս բաժանարարների ոչ միայն տարածքն են դարձնում կառավարելի, այլև ձայնը: Այն լայնորեն կիրառվում է տարանջատելու առավել խաղաղ աշխատանքային զոնաները թիմային համագործակցության զոնաներից, ինչպես նաև արդյունավետ միջոց է առանձնացնելու խոհանոցային հատվածը և մեղմելու տպագրող սարքերի աղմուկը: 

Մերօրյա բաժանարար պատերն ունեն ևս մեկ առավելություն. դրանք կարող են օգտագործվել որպես նշումների տախտակ քննարկումների ժամանակ: Առավել արդյունքի համար, կարող եք բաժանարարն պատերի եզրերով ակուստիկ նյութեր օգտագործել, որը կօգնի առավել նվազեցնել աղմուկը:

#5. Բույսեր

Բոլորիս համար բույսերը մեծ տարածքներում ունեն գեղագիտական նշանակություն, բայց բնական բույսերը ունեն ևս երկու առավելություն. ապահովում են թթվածին և բնականորեն կլանում են ձայնը: Ուստի բույսերը համարվում են հրաշալի միջոցներ օֆիսնեում աղմուկը նվազեցնելու համար:

Բույսերի տերևները, ցողունը և հողը ևս օգնում են կլանելու, փոխարկելու և տարրալուծելու ձայնային ալիքները՝ նվազեցնելով արձագանքը: Գրագետ տեղադրումը կապահովի հարմոնիկ ձայն Ձեր միջավայրում:

#6. Անձնակազմի համապատասխան վարվեցողություն

Նույնիսկ ամենաիդելական ձայնամեկուսացման համակարգը կարող է դառնալ ոչ էֆեկտիվ, եթե տվյալ օֆիսի անձնակազմը չի հետևում նման տարածքում աշխատելու վարվելակերպին: Open-space տարածքներում աշխատելիս կարևոր է գիտակցել, որ դուք միայնակ չեք, և Ձեր տարածքում կիսում եք այլ մարդկանց հետ, ուստի հավելյալ աղմուկը պետք է հասցնել մինիմալի: Դա աշխատանքային մշակույթ է, որ պետք է ներդրվի տվյալ օֆիսում: Մյուս կողմից նման օֆիսներում նաև պետք է լինի անձնական զրույցների և գաղտնի ինֆորմացիա պահպանման երաշխիք:

Հետևել մի շարք պարզ կանոնների և պրոդուկտիվ աշխատանքը ապահովված է՝

Անջատել հեռախոսի ձայնը, անձնական զանգերը հնարավորինս կարճ անել, օգտագործել ականջակալներ երաժշտություն լսելիս և այլն:

Արդյոք աղմուկը հաղթահարվա՞ծ է

Ռազմավարությունը և ձայնամեկուսիչների ներդնում միայն գործի կեսն է: Իրական արդյունավետության համար պարբերաբար պետք է չափել արդյունքները: Բայց սոսկ թվերը բավարար չեն, զրուցեք աշխատակիցների հետ, հետևեք նրանց ցուցաբերած արդյունավետության ցուցանիշներին, սենյակում աղմուկի մակարդակին և այլն, սա կօգնի հստակ հասկանալ ինչն է արդյունավետ լուծում հենց Ձեր միջավայրի համար:

Ամփոփում

Աղմուկի կառավարում open-space օֆիսներում միայն անձայն միջավայրի մասին չի, այլ աշխատանքային արդյունավետ միջավայրի, որ կարող եք ապահովել Ձեր աշխատակիցներին:

Թեև մի շարք լուծումներ, ինչպիսիք են ակուստիկ պանելները, փափուկ կահույքը, և ձայաքողարկման տեխնոլոգիաները, կարևոր են, բայց առանձին խցերը առանձնահատուկ բազմաֆունկցիոնալ նշանակություն ունեն:

Որքան էլ կողմնապահ լինենք մենք խցերի հանդեպ, վերջիննիս էֆեկտիվ են, գեղեցիկ և շարժական, որը զգալի հեշտացնում է թե կիրառությունը և թե բարձրացնում խցի կիրառական նշանակությունը:

Հաճախ տրվող հարցեր

1. Ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք գրասենյակը ձայնամեկուսացման կարիք ունի

Հիմնական ցուցիչներից են աշխատակիցների կրկնվող բողոքները աղմուկից: Եթե նրանք դժվարանում են կենտրոնանալ, զանգերը խանգարում են, կամ տարածքում նկատվում է ձայնի ուժեղ արձագանք, ապա սա ուղիղ ցուցիչ է, որ ձայնամեկուսացումը անհրաժեշտ է։ Չափեք աղմուկի մակարդակը մասնագիտական սարքավորումներով, ինչը թույլ է տալիս ընտրել նպատակային լուծումներ՝ առանց ավելորդ ծախսերի։

2. Ո՞ր լուծումն է ամենաարդյունավետը open-space գրասենյակների համար 

Մի քանի լուծումների համադրությունն է․ ձայնամեկուսիչ խցեր՝ զանգերի և հանդիպումների համար, ակուստիկ վահանակներ՝ արձագանքը նվազեցնելու համար, բաժանարար միջնապատեր՝ տարածքը գոտիավորելու համար, ինչպես նաև փափուկ կահույք ու գորգեր՝ ձայնի տարածումը մեղմելու նպատակով։ Այս համադրությունը ապահովում է կառավարելի և հավասարակշռված ձայնային միջավայր։

3. Արդյո՞ք բաժանարար միջնապատերը իսկապես օգնում են աղմուկի նվազեցմանը

 Այո։ Ժամանակակից միջնապատերը ոչ միայն տարածք են բաժանում, այլ նաև կլանում և բաշխում են ձայնային ալիքները։ Դրանք հատկապես արդյունավետ են աշխատանքային հանգիստ գոտիները թիմային համագործակցության հատվածներից առանձնացնելու, ինչպես նաև տպիչների կամ խոհանոցային գոտիների աղմուկը նվազեցնելու համար։

4. Կարո՞ղ են բույսերը և կահույքը իրական ազդեցություն ունենալ ձայնամեկուսացման վրա

Այո, թեև դրանք հիմնական լուծում չեն, բայց զգալիորեն նվազեցնում են արձագանքը։ Բույսերի տերևները և հողը կլանում են ձայնային ալիքների մի մասը, իսկ փափուկ կահույքը, գորգերն ու կտորե մակերեսները կրճատում են ձայնի անդրադարձը կոշտ մակերեսներից։ Արդյունքում տարածքը դառնում է ավելի հանգիստ և հարմարավետ աշխատանքի համար։

Ունե՞ք հարց

💬

Мы перезвоним Вам!