Գրավիչ պատուհաններ, հետաքրքիր ճարտարապետական լուծումներ, իհարկե շատերի երազանքն է ունենալ նոր բնակարան նորակառույց շենքում: Բայց ինչպես է լինում, որ հարևանի հեռուստացույցի ձայնը, քո հեռուստացույցի ձայնից էլ ավելի լավ ես լսում: Արտաքին այս գեղեցկության մեջ կա աղմուկի մեծ ռիկս, քանի որ ձայնը նորակառույց բնակարանում ձայնն անարգել տեղաշարժվում է:
Ո՞րն է պատճառը և ինչպե՞ս լուծել դա:
6 աննկատ «թշնամի», որ նպաստում է աղմուկի տարածմանը
Հաճելի է, որ տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ նոր շենքեր շատ արագ են կառուցվում: Սակայն այս արագության մեջ անտեսվում է ձայնամեկուսացումը նորակառույցներում՝ համարելով այն երկրորդական կամ լրացուցիչ աշխատանք: Արդյունքում, աղմուկը անարգելք անցնում է բնակարանների միջև, չկա աղմուկի մեկուսացում բնակարաններում: Այս շենքերում ձայն արձագանքում է թե՛ միջանցքներում և թե տներում, իսկ հեռուստացույցի կամ բարձրաձայն երկխոսության ձայնը լսելի է հարևանների համար:
Ի՞նչ բացթողումներ ունի այդ գրավիչ արագությունը:
Բարակ պատեր՝ գեղեցիկ, բայց ամղկոտ
Իհարկե բարակ պատերը գեղեցիկ են, հարմար են տարբեր դիզայներական լուծումներ տալու համար, բայց դրանց միջով ձայնը շատ արագ է անցնում: Արդյունքում շատ հեշտ լսվում է հարևանների քայլերը, խոսակցությունները կամ երեխաների խաղը՝ անկախ սենյակի ձայնամեկուսացումից:
Թեթև նյութեր — սակավ արդյունք
Մյուս կողմից, արդի շինարարության մեջ հաճախ օգտագործվում են թեթև և էկոլոգիական նյութեր, որոնք չեն պարունակում բավարար ձայնամեկուսիչ հատկություններ: Սա ևս նպաստում է, որ բարձր և միջին հաճախականության ձայները դարձյալ հեշտությամբ լսվում են, և բնակարանում աղմուկի մեկուսացում չկա:
Արագություն կամ շտապողականություն
Արագությունը էականորեն վնասում է շինարարական աշխատանքներին, քանի որ տեխնիկական վերահսկողությունը ավելի թույլ է և հաճախ խախտվում են շինարարական նյութերի օգտագործման ստանդարտները: Արդյունքում՝ ձայնը լուռ, բայց անխնա անցնում է պատերի, հատակների ու առաստաղների միջով:
Մեծ խողովակային բացվածքներ — աղմկոտ արձագանք
Մյուս կարևոր խնդիրներից է խողովակային խոշոր անցքերն ու բացվածքներն են, որոնք լավ չեն փակվում մոնտաժի ընթացքում: Այսինքն պատշաճ հարմարեցվում ձայնամեկուսացման չափանիշներին, իսկ այդ անցքերը ծառայում են ձայնի ուղի, և աղմուկը տարածվում է ամբողջ բնակարանում:
Բարակ միջնապատեր՝ մեծ տարածք, բայց աղմկոտ
Եվ վերջապես միջնապատերը միայն բաժանարար ֆունկցիա չեն կատարում: Եթե դրանք հաստ են, ապա վերջիններս կարող են հսկել ձայնը: Արդյունքում՝ աղմուկը կամ ձայնային ալիքները դժվարությամբ կտեղաշարժվեն և խոսակցությունները, երաժշտությունը և նույնիսկ հեռախոսազանգերը այդքան հեշտ չեն տեղաշարժվի:
Պատերը բարակ են, բայց քո հանգիստը՝ ոչ
Փաստացի, նորակառույցները իրենց թարմության ու շքեղության հետ մեկտեղ, լավ ձայնամեկուսացման կարիք ունեն: Գրագետ ձայնամեկուսացումը նորակառույցներում բարձրացնում է կյանքի որակը:
Ինչպես ապահովել ճիշտ աղմուկի մեկուսացում նորակառույց բնակարաններում՝
- լրացնել շենքի թեթև կառուցվածքային կողմերը,
- հնարավորության դեպքում օգտագործել հավելյալ շերտեր ու կոնստրոկցիաներ, որոնք կխլացնեն ձայնը,
- օգտագործել հավելյալ ակուստիկ պանելներ՝ համադրելով այն տան ինտերիերի հետ:
Այս ամենը բնակարանը կդարձնի անձնական տարածք՝ խաղաղ և հանգստացնող: Այս հավելումները կկանգնեցնեն աղմուկը՝ օգնելով հանգստանալ, կենտրոնանալ աշխատանքի վրա կամ վայելել անձնական պահերը առանց ընդհատումների: Եվ հենց այստեղ է, որ հաշվարկված, պրոֆեսիոնալ ձայնամեկուսացման լուծումները հստակ առավելություն են տալիս՝ փոխարինելով թեթև կառուցվածքային «բացթողումները» իրական, աշխատող պաշտպանության հետ:
Ամփոփում
Նորակառույցները կդառնան իդեալական որոշում, եթե կառուցման փուլում նախապես ակուստիկ ինժեների հետ համաձայնեցվի պատերի և միջնապատերի հաստությունը, ակուստիկ նյութերի, կոնստրուկցիաների օգտագործումը և պահպանվի ձայնամեկուսացման անհրաժեշտ ստանդարտները:
Ձայնամեկուսացման փորձված լուծումները շատ են, բայց պետք է հաշվի առնել տեղական բոլոր պայմանները:
Դիմեք մասնագետների խաղաղ բնակարանի համար:
Լռությունը դառնում է իրականություն, երբ լուծումները ճիշտ են ընտրված:
Հաճախ տրվող հարցեր
1․ Ինչու՞ նորակառույց շենքում հարևանների ձայները ավելի հստակ եմ լսում, քան հին շենքում:
Պատասխանը շատ պարզ է վատ ձայնամեկուսացում, կամ ձայնամեկուսացման տոտալ բացակայությունը: Հին շենքերը կառուցվել են՝ պահպանելով ձայնամեկուսացման ստանդարտները: Այժմ դա համարվում է երկրորդական և ժամանակատար:
2․ Արդյո՞ք իմ արդեն գնած բնակարանում կարելի է արդյունավետ ձայնամեկուսացում անել, թե ուշ է:
Ձայնամեկուսացում միշտ կարելի է անել, մնում է հարց, որքան եք պատրաստ ներդնել և պատրաստի բնակարանի դեպքում՝ որքան ծավալ կորցնել: Երբեմն շենքերի ակռուցվածքը և շինաշխատանքները այնպիսին են, որ հնարավոր չէ ամբողջական ձայնամեկուսացում ապահովել, բայց հնչողության որակը կարելի է փոխել:
3․ Որքա՞ն է տևում ձայնամեկուսացման աշխատանքը և արժե՞ արդյոք ներդրումը:
Ներդրումը միանշանակ արժե. այն կտրոկւ փոխում է կյանքի որակը: Իսկ աշխատանքների ժամկետները էապես կապված են տարածքի չափերից, կատարվելիք աշխատանքների ծավալներից: Նախնական չափագրումներն ու տվյալները հնարավորություն կտան մոտավոր ժամկետներ նշելու։