0

Տարածված «ճշմարտություն» ձայնակլանման մասին, թե՞ միֆ

Միֆեր ձայնակլանման մասին

Կոմֆորտը՝ առավելություն է, որ ձգտում ենք յուրաքանչյուրս մեր առօրյայում: Լինի դա կոմերցիոն շենք, բնակելի տարածք, հյուրանոց, թե ռեստորան, մարդը ցանկանում է լիցքաթափվել մեր օրերի աղմկոտ առօրյայից՝ վայելելու փակ տարածքի հարմարավետությունը: Այնուամենայնիվ, այդ հարմարավետությունն ունի թաքնված կողմ՝ ձայնային աղտոտում, որոնք ոչ միշտ են երևում առաջին հայացքից: 

Ձայնի կլանումը հարմարավետության չերևացող, բայց շատ կարևոր գործոն է: Այն ապահովոում է խաղաղություն և անդորր:

 Եթե ամբողջական կոմֆորտ, ապա որակյալ ձայնակլանում:

Իսկ որո՞նք են ձայնակլանման հետ կապված առկա շփոթմունքներն կամ մոլորությունները: Ստորև կքննարկենք: 

Հավկիթի թղթե տուփերը (ячейка) ձայնակլանման «էֆեկտիվ» ձև:

Ժամանակակից շինարարության ստանդարտները փոխվել են: Կարծես առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերել ամրությունը, որակը, դիզայնը և հարմարավետությունը: Մի՞թե բոլոր ժամանակներում էլ մարդկությունը չի հետևել է այս նորմերին: Անշուշտ հետևել է, դարավոր կառույցները այդ ամենի կենդանի վկայությունն են: 

Սակայն, կա մի բան, որն առավելաբար թելադրված է մեր օրերի կարիքներից ելնելով: Դա ակուստիկ լուծումներն են, որոնք աշխարհում, իսկ մեր օրերում նաև Հայաստանում, բարեբախտաբար մեծ կարևորություն են ստանում՝ չզիջելով դիզայներական լուծումներին:

Իսկ որն է միջին վիճակագրական մարդու ընկալումը ձայնակլանման մասին: Գրեթե ամեն երկրորդը հավատում է միֆերի, որոնք մեծ տարածում են գտել: Ամենամեծ միֆը, որ երբևէ կարող եք լսել ձայնակլանման մասին, դա հավկիթի տուփերի օգտագործումն է:
Բազմաթիվ մարդիկ, գործարարներ, շինարարներ և այլոք, հավատացած լինելով հավկիթի տուփերի ձայնակլանման հրաշքին, օգտագործել են վիթխարի քանակությամբ հավկիթի տուփեր իրենց տարածքների կառուցման և հարդարման ընթացքում:

Սակայն սա բացառապես միֆ է, քանի որ հավկիթի տուփը չի կարող ձայնակլանել մեծ հաճախականային տիրույթ: Ավելին, որոշ հետազոտություններ փաստում են, որ հաստ վարագույրները, ավելի լավ ձայնակլանում են ապահովում, քան հավկիթի տուփերը:

Ինչպե՞ս է այս միֆը ծագել:

Ինչպես ժողովրդական առակն  է ասում. «Մի հիմար քարը ծովը գցեց, հազար խելոք չկարողացան հանել»: Այս առակը լիովին համպատասխանում է այս միֆի ծագման պատմությանը: Որոշ ժամանակ առաջ համացանցում տարածվել էր ձայնակլանման թվացյալ մատչելի հնարք, որն ապահովելու էր ձայնի կլանում անհամեմատ ցածր գնային միջակայքում: Այդ հնարքը հավկիթի տուփերի կիրառումն էր որպես ձայնակլանիչներ: Վերջիններիս անհարթ և ուռուցիկ մակերեսը կարծես թե հիանալի լուծում էր ձայնային արձագանքը խլացնելու համար: Արտաքնապես նմանատիպ մակերեսներ են օգտագործվում ամենատարբեր ստուդիաներում ձայնը խլացնելու համար, ինչն էլ առիթ էր դարձել հավատալու, որ հավկիթի տուփերը ևս կարող են այս ֆունկցիոնալությունն ապահովել: Սակայն միայն արտաքին նմանությունը երաշխիք չի ձայնի կլանման, քանի որ այս նյութերը լրիվ տարբեր բաղադրություններ ունեն: Ինչն էլ նրանց էապես տարբերում է ֆունկցիոնալ նշանակության տեսանկյունից։

4 պատճառ՝ ինչու ձվի տուփը ձայնակլանիչ չի:

Առաջին հայացքից հավկիթի թղթե տուփերն իրենց տեսքով և թղթի որակով ձայնակլանիչների տպավորություն են թողնում, սակայն սա միայն միֆ է և չունի ոչ մի գործնական ազդեցություն: Ահա, թե ինչո՞ւ՝

  • Հավկիթի տուփերի փոսերը իհարկե որոշակիորեն ցրում են ձայնի անդրադարձը 10000Hz հաճախականությունից բարձր հաճախականություններում, բայց չեն կարողանում կլանել ձայնային էներգիան։
  • Խտացված ստվարաթղթից պատրաստված հավկիթի տուփերը ձայնը անդրադարձնում են առանց մեծ էներգիական կորուստների։ 
  • Հավկիթի տուփի հաստությունը 2-3 մմ է, ուստի այն չի կարող որսալ և կլանել ձայնային էներգիան:
  • Ստվարաթղթի կառուցվածքը ոչ մանրաթելային է, ոչ էլ ուռուցիկ: Ինչը պարտադիր է ձայնի կլանման պարագայում:

Արդյունքում, տարածքում ձայնային աղտոտվածությունը շարունակվում է՝ լինի դա արձագանք, խշշոց, և թե ձայնային երկար ալիքներ: Ավելին, օգուտի փոխարեն, հավկիթի տուփերով հարդարված պատերը ստեղծում են լուրջ խնդիրներ, քանի որ ստվարաթուղթը կլանում է խոնավությունը և հավաքում է իր մեջ փոշին՝ առաջացնելով սանիտարահիգենիկ խնդիրներ:

Պրոֆեսիոնալ լուծում՝ բարձրորակ նյութեր Acoustic Pro

Համացանցում առկա սին միֆերին հետևելու և կրկնակի ծախսերից խուսափելու համար, առաջարկում ենք պրոֆեսոինալ լուծումներ, որոնք կապահովեն ձայնի բարձրորակ կլանում և հրաշալիորեն կզուգադրվեն ցանկացած ինտերիերի դիզայներական լուծումներին: Մենք առաջարկում ենք տեխնիկապես գրագետ նյութերով մշակված հատուկ պանելներ, որոնք կկլանեն ձայնը՝ համապատասխան տարածքի և չափման միավորների ճիշտ համադրման արդյունքում: 

Acoustic Pro-ընկերությունը Հայաստանում արտադրում և առաջարկում է ակուստիկ պանելների մեծ տեսականի, որոնք պատրաստվում են սինթետիկ նյութեից և պարունակում ձայնակլանման հատուկ մանրաթելեր: Այս պանելների առավելություններն են՝

  • Էֆեկտիվ կլանում է ձայնային հաճախականության մեծ տիրույթ (ձայն կամ երաժշտության)
  • Անվնաս են և էկոլոգիապես մաքուր
  • Առկա է գրեթե չորս տասնյակ երանգների և բազմազան դիզայներական հյուսվածքների
  • Կիրառելի են թե՛ կոմերցիոն տարածքների, թե՛ ռեստորանների և մեծ սրահների, թե՛ հեռուստաստուդիաների, ինչպես նաև բնակելի տարածների համար:

Այս պանելները ոչ միայն ձայնի կլանման իդեալական լուծումներ են, այլև առաջարկում են դիզայներական արդի մոտեցումներ, որոնք ավելի են հարստացնում ցանկացած տարածքի ինտերիերը:

Ձայնակլանիչների ընտրության փոքրիկ ուղեցույց

Ցանկալի արդյունքին հասնելու և ձայնակլանիչների էֆեկտիվ կիրառության համար, պետք է հետևել  մի շարք սկզբունքների և գործոնների: Acoustic Pro-ի մասնագետները խորհուրդ են տալիս:

Ձայնակլանումը դա լոկ նյութերի ընտրություն չէ, այլ ճիշտ նախագծած կոնցեպտ, որը կապահովի լիարժեք արդյունք:

Ամփոփում

Հարմարավետության ամբողջականության անբաժան մասն է ձայնակլանումը: Ուստի հրաժարվեք միֆերից կամ անցյալի ոչ պրակտիկ մեթոդներից: Ձայնի կլանման արդի լուծումները ոչ միայն արդյունավետ են, այլև անվնաս են ու էսթետիկ: 

Եթե որակյալ ձայնակլանում, ապա Acoustic Pro: Մեր մասնագետները պրոֆեսիոնալ կնախագծեն ցանկացած տարածքի ձայնակլանումը՝ օգտագործելով բարձրորակ և միջազգային ստանդարտներին համապատասխան նյութեր:

Մենք կզնագահարենք Ձեզ!